հայ հրապարակախոս, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Հովսեփ Ներսեսի Աթաբեկյանց (հոկտեմբերի 20, 1870[1], Դաղ Քասաման, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1916[2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն), հայ հրապարակախոս, թարգմանիչ, սոցիալ-դեմոկրատ։ Մասնագիտությամբ՝ գյուղատնտես։
Հովսեփ Աթաբեկյանց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1870[1] |
Ծննդավայր | Դաղ Քասաման, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1916[2] |
Մահվան վայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա[1] և Հոենհայմի համալսարան[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ, հրապարակախոս, քաղաքական գործիչ և գյուղատնտես |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ |
Կուսակցություն | Կադետներ |
Երեխաներ | Anaida Iosifovna Atabekova? և Գրիգոր Աթաբեկով |
Josef Atabekov Վիքիպահեստում |
Հայտնի բժիշկ Ալեքսանդր Աթաբեկյանի հորեղբոր որդին է։
Թիֆլիսում ավարտել է գիմնազիա, ապա սովորել Սանկտ Պետերբուրգի համալսարանում և Հոհենհայմի (Գերմանիա) գյուղատնտեսական ակադեմիայում։ Գերմանիայում ուսումնառության տարիներին ծանոթացել է գիտական սոցիալիզմի ուսմունքին, կապեր հաստատել Կ. Կաուցկու, Կլարա Ցետկինի, Հ. Պարվուսի հետ, նրանց մասնակցությամբ կազմել Թուրքիայում հայկական ջարդերը դատապարտող կոչեր, որոնք տպագրվել են գերմանական և ավստրիական մամուլում։ Աթաբեկյանցի ղեկավարությամբ բնագրից առաջին անգամ հայերեն է թարգմանվել Ֆրիդրիխ Էնգելսի «Սոցիալիզմի զարգացումն ուտոպիայից դեպի գիտություն» աշխատությունը, որը հրատարակվել է 1894 թ.-ին, «Գիտական սոցիալիզմ» խորագրով։ Նույն թվականին նրա մասնակցությամբ թարգմանվել է Կ. Մարքսի ու Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։
Աթաբեկյանցը նամակով դիմել Է (1894 թ.-ի նոյեմբերի 1-ին) Ֆրիդրիխ Էնգելսին՝ «Մանիֆեստի» հայերեն հրատարակության համար առաջաբան գրելու խնդրանքով, որը, սակայն Ֆ. էնգելսը մերժել է՝ պատճառաբանելով, որ չի կարող գրել մի գրքի նախաբան, որի լեզուն իրեն անծանոթ է։ Հիշյալ նամակում Աթաբեկյանցը էնգելսին հաղորդել է տեղեկություններ հայոց պատմության, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների մասին։ 1904 թ.-ին վերադարձել է Հայաստան։ Հեռանալով սոցիալ-դեմոկրատներից ընտրվել է (Կարսի կայազորի կողմից) 2-րդ Պետական դումայի անդամ, հարել նրա սահմանադրական-դեմոկրատական (կադետական) ֆրակցիային։ Հետագա տարիներին Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսությամբ։
1916 թվականի հունվարի 15-ին անհայտ պատճառներով իքնասպան է լինում Կարս քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.