Հովարդ Հոուքս (իսկական անուն ազգանունը՝ Հովարդ Վինչեստեր Հոուքս, անգլ.՝ Howard Winchester Hawks, մայիսի 30, 1896[2][3][4][…], Էլկհարտ շրջան, Ինդիանա, ԱՄՆ - դեկտեմբերի 26, 1977[2][3][5][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Հովարդ Հոուքս Հովարդ Վինչեսթեր Հոուքս Howard Winchester Hawks | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Հովարդ Հոուքսը դերասանուհի Լորեն Բեքոլի հետ | |||||||
Ծնվել է | 1896 մայիսի 30 | ||||||
Ծննդավայր | Հոշեն, Ինդիանա | ||||||
Մահացել է | դեկտեմբերի 26, 1977 81) | (տարիքը||||||
Մահվան վայր | Պալմ-Սպրինգս, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||||
Կրթություն | Կոռնելի համալսարան, Կոռնելի համալսարանի ճարտարագիտական քոլեջ, Ֆիլիպսի ակադեմիան Էքսետերում, Polytechnic School? և Pasadena High School? | ||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||
Գործունեության տարիներ | 1923-1983 | ||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան, օդաչու, մոնտաժող, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող | ||||||
Ոճ(եր) | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | ||||||
Ամուսին | Աթոլ Շիրար (ամուսնալուծված) (2 երեխա), Նենսի Գրոս (ամուսնալուծված) (1 երեխա), Դի Հարթվորդ (ամուսնալուծված) (1 երեխա) | ||||||
Պարգևներ | |||||||
IMDb | ID 0001328 | ||||||
|
Կենսագրություն
Հովարդ Հոուքսը ծնվել է 1896 թվականին մայիսի 30-ին Ինդիանա նահանգի Հոշենե քաղաքում, թղթի արտադրության ֆաբրիկատեր Ֆրենկ Հոուքսի և Էլեն Հոուքսի ընտանիքում։
Կրթություն
1906 - 1908 թթ. սովորում է միջնակարգ դպրոցում, 1908 - 1913 թթ. Կալիֆորնիայի Պասադենա քաղաքի համալսարանում, 1914 թվականին Մասաչուսեթսի Ֆիլիպս Էկսետեր ակադեմիայում, 1915 - 1917 թթ. Կորնելյան համալսարանում։ Ստանում է ճարտարագետի (ինժեներ) դիպլոմ։
Զինծառայություն
1917 - 1919 թթ. ծառայում է ԱՄՆ-ի ավիացիոն ծառայությունում, Տեխասում անցնելով ռազմական պատրաստության կուրսեր։ 1920-1925 թթ. աշխատում է որպես ավտովարորդ և ավիացիոն գործարանում որպես կոսնտրուկտոր։
Կարիերա
1916 - 1917 թթ. արձակուրդների ժամանակ աշխատում է ներկայիս Paramount Pictures կինոընկերության սցենարների բաժնում։ 1919 - 1921 թթ. աշխատում է ռեժիսորներ Ալան Դուենի, Մարշալ Նեյլանի և Ալլեն Հոլուբարի հետ որպես ֆիլմերի սցենարի հեղինակ։ 1922 - 1924 թթ. գրում է սցենարներ մոտ 60 ֆիլմերի համար, գնելով Ջոզեֆ Կոնրադի և Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունների սցենարներ գրելու իրավունքը։
1924 թվականին տեղափոխվում է Metro-Goldwyn-Mayer կինոընկերություն, որտեղ հնարավորություն է ունենում զբաղվել արդեն ռեժիսորական աշխատանքով։ 1926 թվականին նկարահանում է իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ «Ճանապարհ դեպի փառք» ֆիլմը, որի համար հենց ինքն էր սցենար գրել։ Դրանից հետո էլ իր նկարահանած ֆիլմերի մեծամասնության համար ինքն է գրում սցենարներ։
Հովարդ Հոուքսը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր։ Կինոյում աշխատելուց բացի նա տիրապետում էր նաև հետևալ մասնագիտություններին՝ ավիատոր, ավտոարշավորդ, ճարտարապետ։ 1936 թվականին Հոուքսի նախագծած մեքենան հաղթում է Ինդիանապոլիսում կազմակերպված ավտոարշավին։ Նրա նախասիրություններն էին՝ նավասպորտ, լեռնային դահուկ, որսորդություն, ձկնորսություն, հյուսն։ Ունեցել է թանկարժեք իրերի հավաքածու։
Անձական կյանք
Հովարդ Հոուքսը երեք անգամ ամուսնացած է եղել.
- Աթոլ Շիրեր (1928–1940), ով ամերիկյան դերասանուհի Նորա Շիրերի հարազատ քույրն էր, նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Բարբարա Հոուքսը և մեկ տղա՝ Դավիթ Հոուքսը։
- Սլիմ Քեյթի (1941–1949), նա մասնագիտությամն դիզայներ էր, ունեցել են մեկ աղջիկ՝ Քեթիի Հոուքս
- Դի Հարթֆորդ (1953–1959), ամերիկյան դերասանուհի, իրական անուն ազգանունը՝ Դոննա Հիգինս
Նրա եղբայրները նույնպես կինոգործիչներ էին, Քենեթ Նեյլ Հոուքսը ռեժիսոր և սցենարիստ, իսկ Ուիլյամ Բեթինգեր Հոուքսը պրոդյուսեր։
Մահացել է 1977 թվականի դեկտեմբերի 26-ին Պալմ-Սպրինգսի սեփական տանը։
Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով 45-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է։ 25 ֆիլմի սցենարի հեղինակ և 22 ֆիլմի պրոդյուսեր։ Հատկապես հաջողված են նրա վեստեռն և գանգստերական ժանրերի ֆիլմերը։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | դերասաններ |
---|---|---|
1932 | «Սպիով դեմքը» | Պոլ Մունի Էնն Դվորակ |
1934 | «Քսաներորդ դար» | |
1938 | «Փոքրիկի դաստիարակությունը» | Քերի Գրանտ Քեթրին Հեփբորն |
1939 | «Միայն հրեշտակները թևեր ունեն» | Քերի Գրանտ Ջին Արթուր Թոմաս Միտչել Ռիտա Հեյուորթ |
1940 | «Նրա ընկերուհի Ուրբաթը» | Քերի Գրանտ Ռոզալինդ Ռասսել |
1941 | «Սերժանտ Յորք» | Գերի Կուպեր Ուորդ Բոնդ Ուոլտեր Բրեննան Ֆրենկ Ֆայլեն |
1944 | «Ունենալ և չունենալ» | Համֆրի Բոգարտ Ուոլտեր Բրեննան Լորեն Բեքոլ |
1946 | «Խորը քուն» | Համֆրի Բոգարտ Լորեն Բեքոլ |
1948 | «Կարմիր գետը» | Ջոն Ուեյն Մոնտգոմերի Կլիֆթ Ուոլտեր Բրեննան |
1951 | «Ոչինչ այլ աշխարհից» | |
1952 | «Կապիկի աշխատանք» | Քերի Գրանտ Մերիլին Մոնրո Ջինջեր Ռոջերս Չառլզ Քոբեռն |
1953 | «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» | Մերիլին Մոնրո Չառլզ Քոբեռն |
1959 | «Ռիո Բրավո» | Ջոն Ուեյն Ուոլտեր Բրեննան |
Մրցանակներ և փաստեր
1942 թվականին ներկայացվել է Օսկարի Օսկար լավագույն ռեժիսորի համար անվանակարգում, իսկ 1975 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Եվս 3 մրցանակ է ստացել, Օսկարից բացի 14 անգամ ներկայացված է եղել այլ կինոմրցանակների։
- 1983 թվականին ռեժիսոր Բրայան դե Պալման նկարահանել է Հովարդ Հոուքսի ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Սպիով դեմքը» ֆիլմի համանուն ռիմեյքը՝ «Սպիով դեմքը» Ալ Պաչինոյի փայլուն դերակատարմամբ։
- Ամերիկյան կինոկադեմիայի Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում «Սպիով դեմքը» գտնվում է 6-րդ տեղում որպես գանգստերական ֆիլմ, իսկ ֆիլմի հերոս Տոնի Կամոնտեն (դերասան՝ Պոլ Մունի) Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում «Փոքրիկ դաստիարակությունը» գտնվում է 88-րդ տեղում.
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում «Խորը քուն» ֆիլմը զբաղեցում է 171-րդ տեղը (2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ)
- Հովարդ Հոուքսի 7 ֆիլմ՝ «Խորը քուն», «Փոքրիկ դաստիարակությունը», «Նրա ընկերուհի Ուրբաթը», «Կարմիր գետը», «Սերժանտ Յորք», «Ոչինչ այլ աշխարհից», «Քսաներորդ դար», ընդգրկվել են Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.