250 լավագույն ֆիլմեր՝ ըստ IMDb վարկածի (անգլ.՝ IMDb Top 250), գեղարվեստական ֆիլմերի վարկանիշային ցանկ, որը կազմվում է Internet Movie Database ինտերնետային կայքի գրանցված այցելուների գնահատականների հիման վրա։ Ըստ ինտերնետի որոնողական համակարգերի հենց այս կայքը ունի ամենամեծ վարկանիշը օգտագործման տեսանկյունից և փաստորեն հենց այս ցանկն է համարվում ֆիլմերի ամենահայտնի վարկանիշային (ռեյտինգային) ցանկը։
Ի լրումն հիմնական համընդհանուր ցանկի, IMDb աղյուսակում կազմվում է նաև անհատական ֆիլմերի ցանկեր ըստ ժանրի, ըստ տասնամյակի, ըստ օգտագործողների տարիքի և սեռի։
Գոյություն ունի նաև IMDb-ի վարկանիշի 100 վատագույն ֆիլմերի ցանկ։
Վարկանիշի (ռեյտինգի) հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով
- բանաձևով,
որտեղ
- W - վերջնական վարկանիշն է.
- V - ֆիլմի օգտին տրված ձայների թիվը.
- M- ձայների նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է ֆիլմը վարկանիշային ցանկում ընդգրկելու համար (2010 թվականի հունվարի համար, M = 3000).
- R - ֆիլմի միջին գնահատականը (10 բալանոց սանդղակով).
- C - բոլոր ֆիլմերի միջին գնահատականը (2010 թ. հունվարի դրությամբ, C = 6.9)։
Ցանկի առաջին 25 ֆիլմերը 2024 թվականի հունվարի 12-ի դրությամբ
Մանրամասն տեղեկատվություն Տեղ, Ֆիլմի անվանումը ...
Տեղ |
Ֆիլմի անվանումը |
Տարեթիվը |
Ռեժիսոր |
Ժանր |
1 | Փախուստ Շոուշենկից | 1994 | Ֆրենկ Դարաբոնտ | դետեկտիվ, դրամա |
2 | Կնքահայրը | 1972 | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | գանգստերական, դրամա |
3 | Մռայլ ասպետը | 2008 | Քրիստոֆեր Նոլան | թրիլեր, դրամա |
4 | Կնքահայրը 2 | 1974 | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | գանգստերական, դրամա |
5 | 12 զայրացած տղամարդ | 1957 | Սիդնի Լյումետ | դրամա, դետեկտիվ |
6 | Շինդլերի ցուցակը | 1993 | Սթիվեն Սփիլբերգ | դրամա, կենսագրական, պատմական |
7 | Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը | 2003 | Պիտեր Ջեքսոն | ֆանտաստիկ, արկածային |
8 | Քրեական ընթերցվածք | 1994 | Քվենտին Տարանտինո | դետեկտիվ, գանգստերական, դրամա |
9 | Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն | 2001 | Պիտեր Ջեքսոն | ֆանտաստիկ, արկածային |
10 | Լավը, վատը, չարը | 1966 | Սերժիո Լեոնե | Արկածային, վեստեռն |
11 | Ֆորեսթ Գամփ | 1994 | Ռոբերտ Զեմեկիս | դրամա, մելոդրամա |
12 | Մարտական ակումբ | 1999 | Դևիդ Ֆինչեր | դրամա, թրիլեր, միստիկա |
13 | Մատանիների տիրակալը. Երկու ամրոց | 2002 | Պիտեր Ջեքսոն | ֆանտաստիկ, արկածային |
14 | Սկիզբ | 2010 | Քրիստոֆեր Նոլան | մարտաֆիլմ, դետեկտիվ, միստիկա |
15 | Դյունա։ Մաս երկրորդ | 2024 | Դենի Վիլնյով | էքշն, արկածային, դրամա |
16 | Աստղային պատերազմներ. Էպիզոդ V. Կայսրությունը հասցնում է պատասխան հարված | 1980 | Իրվին Քերշներ | ֆանտաստիկ, արկածային, մարտաֆիլմ |
17 | Մատրիցը | 1999 | Վաչովսկիներ | գիտական ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային |
18 | Փառավոր տղաներ | 1990 | Մարտին Սկորսեզե | դետեկտիվ, գանգստերական, դրամա |
19 | Թռիչք կկվի բնի վրայով (ֆիլմ) | 1975 | Միլոշ Ֆորման | դրամա |
20 | Յոթ (ֆիլմ) | 1995 | Դևիդ Ֆինչեր | դետեկտիվ, միստիկա, դրամա |
21 | Միջաստղային ճամփորդություն | 2014 | Քրիստոֆեր Նոլան | Արկածային, դրամա, գիրաֆանտաստիկ |
22 | Կյանքը հիասքանչ է | 1997 | Ռոբերտո Բենինյի | դրամա, կատակերգական |
23 | Յոթ սամուրայներ | 1954 | Ակիրա Կուրոսավա | Արկածային, դրամա |
24 | Գառնուկների լռությունը | 1991 | Ջոնաթան Դեմի | թրիլեր, դետեկտիվ |
25 | Փրկել շարքային Ռայանին | 1998 | Սթիվեն Սփիլբերգ | դրամա, ռազմական |
Փակել