Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա (Հյուսիսային Օսիա, օսերեն՝ Республикæ Цæгат Ирыстон — Алани լսել , ռուս.՝ Респу́блика Се́верная Осе́тия — Ала́ния), հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կազմում[3], դաշնության սուբյեկտ, մտնում է Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի մեջ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օսիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հյուսիսային Օսիայի Հանրապետություն, Երկիր ...
Փակել
Thumb

Մայրաքաղաքը Վլադիկավկազն է։ Արևմուտքում սահմանակցում է Կաբարդա-Բալկարիայի հետ, հյուսիսում Ստավրոպոլի երկրամասի, արևելքում Ինգուշիայի և Չեչնիայի, հարավում Վրաստանի և մասամբ ճանաչված Հարավային Օսիայի հետ։ Հյուսիսային Օսիայի Հանրապետությունը կազմավորվել է եղել 1924 թվականի հուլիսի 7-ին։

Վարչական բաժանում

Տեղական ինքնակառավարումը իրականացվում է համայնքային մակարդակով։ Հյուսիսային Օսիան ունի մեկ քաղաքային օկրուգ (Վլադիկավկազ) և ութ շրջաններ։

Մանրամասն տեղեկատվություն Շրջաններ, Վարչական կենտրոն ...
Շրջաններ Վարչական կենտրոն Տարածքը (հազար կմ²) Բնակչությում (հազար մարդ) Բնակչության խտություն (մարդ/կմ²)
Վլադիկավկազ քաղաքային օկրուգ Վլադիկավկազ 0,291 312,22 1072,921
Ալագիրի շրջան Ալագիր 2,01 36,6 18,2
Արդոնի շրջան Արդոն 0,37 27,9 77,5
Դիգորի շրջան Դիգորա 0,64 20,4 31,9
Իրաֆի շրջան Չիկոլա 1,37 15,4 11,2
Կիրովի շրջան Էլխոտովո 0,36 26,9 74,7
Մոզդոկի շրջան Մոզդոկ 1,08 102,36 81,1
Պրավոբերեժնի շրջան Բեսլան 0,38 55,6 146,3
Պրիգոռոդնի շրջան Օկտյաբրսկոյե 1,46 102,3 70,0
Փակել

Բնակչություն

Հանրապետության բնակչությունը կազմում է 706,123 մարդ (2013), ընդ որում քաղաքներում՝ 63,93 %, գյուղերում՝ 36,04 %։ ԲՆակչության խտությունը՝ 88,41 մարդ/կմ² (2013)։ Բնակչության շուրջ 56 %-ը բնակվում է մայրաքաղաք Վլադիկավկազում։

Ազգային պատկանելիություն

Մանրամասն տեղեկատվություն Ազգություն, Քանակ, Մարդահամար 2002, մարդ () ...
ԱզգությունՔանակ,
Մարդահամար 2002,
մարդ ([4])
Քանակ, 2010
մարդ[5][6][7]
Օսեր 445 310 (62,7 %) 459 688 (65,1 %)
Ռուսներ 164 734 (23,2 %) 147 090 (20,8 %)
Ինգուշներ 21 442 (3,0 %) 28 336 (4,0 %)
Հայեր 17 147 (2,4 %) 16 235 (2,3 %)
Կումիկներ 12 659 (1,8 %) 16 092 (2,3 %)
Վրացիներ 10 803 (1,5 %) 9 095 (1,3 %)
Թուրքեր 2 835 3 383
Ուկրաինացիներ 5 198 3 251
Ադրբեջանցիներ 2 429 2 857
Կաբարդացիներ 2 902 2 802
Չեչեններ 3 383 2 264
Նշված են 2000 մարդ քանակությունից ավելի ազգություններ
Փակել

Հայերը Հյուսիսային Օսիայում

Հանրապետությունում բնակվում է շուրջ 30 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Վլադիկավկազում և Մոզդոկում, մնացած մասը՝ Բեսլան, Ալագիր քաղաքներում և շրջակա գյուղերում[8]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.