Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։ Մեծ մասամբ մետաղների հիդրօքսիդներ են։ Ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիլ իոններ՝ OH-։ Ըստ դիսոցման աստիճանի մեծության լինում են ուժեղ, միջին և թույլ հիմքեր։ Ուժեղ հիմքեր են ալկալինները։ Հիմքի լուծույթների ջրածնական ցուցիչը՝ pH>7։ Ըստ մոլեկուլում պարունակած OH- իոնների թվի լինում են միահիմն (NaOH և այլն), երկհիմն Ca(OH)2 և այլ հիմքեր։ Դանիացի քիմիկոս Ջ. Բրենստեդի տեսության համաձայն հիմքեր են համարվում պրոտոն միացնելու ունակ բոլոր մոլեկուլներն ու իոնները (օրինակ, NH3, ամիններ են), իսկ ըստ ամերիկացի քիմիկոս Դ. Լյուիսի՝ հիմքեր են չօգտագործված էլեկտրոնային զույգ պարունակող (էլեկտրոնային զույգի դոնոր) բոլոր նյութերը[1]։
- Հետևյալ բոլոր բանաձերը արտահայտում են հիմքերի տեսակներ.
Արագ փաստեր Հիմքեր, Քիմիական հատկություններ ...
Հիմքեր |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել