Պրոտոն (հին հունարեն՝ πρῶτος — առաջին, հիմնական բառից), նշանակումը՝ p, հադրոնների դասի դրական լիցք ունեցող տարրական մասնիկ, որը կազմում է ատոմի միջուկը։
Արագ փաստեր Ենթադաս, Մասն է ...
Պրոտոն |
Ենթադաս | Նուկլոն, hydron?, ֆերմիոն և monocation? |
---|
Մասն է | Միջուկ, proton binding?[1], voltage-gated proton channel activity?[1], thiamine:proton symporter activity?[1], trehalose:proton symporter activity?[1], mannose:proton symporter activity?[1], fructose:proton symporter activity?[1], D-glucose:proton symporter activity?[1], allantoin:proton symporter activity?[1], amino acid:proton symporter activity?[1], proline:proton symporter activity?[1], carbohydrate:proton symporter activity?[1], alpha-glucoside:proton symporter activity?[1], glucosinolate:proton symporter activity?[1], glucose:proton symporter activity?[1], selenite:proton symporter activity?[1], myo-inositol:proton symporter activity?[1], folic acid:proton symporter activity?[1], sucrose:proton symporter activity?[1], sulfate:proton symporter activity?[1], P-type proton-exporting transporter activity?[1], nitrate:proton symporter activity?[1], auxin:proton symporter activity?[1], pyrophosphate hydrolysis-driven proton transmembrane transporter activity?[1], hexose:proton symporter activity?[1], proton transmembrane transporter activity?[1], proton transmembrane transport?[1], proton channel activity?[1], solute:proton symporter activity?[1], phosphate:proton symporter activity?[1], peptide:proton symporter activity?[1], ferric enterobactin:proton symporter activity?[1], acetate:proton symporter activity?[1], malate:proton symporter activity?[1], energy coupled proton transport, down electrochemical gradient?[1], energy coupled proton transmembrane transport, against electrochemical gradient?[1], potassium:proton symporter activity?[1], uridine:proton symporter activity?[1], phenylalanine:proton symporter activity?[1], lysine:proton symporter activity?[1], aromatic amino acid:proton symporter activity?[1], gamma-aminobutyric acid:proton symporter activity?[1], cytosine:proton symporter activity?[1], nucleoside:proton symporter activity?[1], galactose:proton symporter activity?[1], arabinose:proton symporter activity?[1], D-xylose:proton symporter activity?[1], lactose:proton symporter activity?[1], raffinose:proton symporter activity?[1], citrate:proton symporter activity?[1], alpha-ketoglutarate:proton symporter activity?[1], shikimate:proton symporter activity?[1], fucose:proton symporter activity?[1], xanthosine:proton symporter activity?[1], sialic acid:proton symporter activity?[1], 3-hydroxyphenyl propionate:proton symporter activity?[1], rhamnose:proton symporter activity?[1], 2-keto-3-deoxygluconate:proton symporter activity?[1], lactate:proton symporter activity?[1], quaternary ammonium group:proton symporter activity?[1], glycine betaine:proton symporter activity?[1], succinate:proton symporter activity?[1], maltose:proton symporter activity?[1], acetylcholine:proton antiporter activity?[2], monovalent cation:proton antiporter activity?[2], lithium:proton antiporter activity?[2], manganese:proton antiporter activity?[2], solute:proton antiporter activity?[2], amiloride:proton antiporter activity?[2], cycloheximide:proton antiporter activity?[2], benomyl:proton antiporter activity?[2], monoamine:proton antiporter activity?[2], polyamine:proton antiporter activity?[2], fluconazole:proton antiporter activity?[2], aminotriazole:proton antiporter activity?[2], calcium:proton antiporter activity?[2], sodium:proton antiporter activity?[2], potassium:proton antiporter activity?[2], tetracycline:proton antiporter activity?[2], acridine:proton antiporter activity?[2], azole:proton antiporter activity?[2], metal ion:proton antiporter activity?[2], chloride:proton antiporter activity?[2], synaptic vesicle lumen acidification?[2], proton export across plasma membrane?[2], gamma-aminobutyric acid:proton antiporter activity?[3] և zinc:proton antiporter activity?[3] |
---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
---|
Դասակարգում | Հադրոն |
---|
Կազմություն | 2 վերև քվարկ, 1 ներքև քվարկ |
---|
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
---|
Հիմնարար փոխազդեցություններ | Գրավիտացիա Էլեկտրամագնիսականություն Թույլ Ուժեղ
|
---|
Նշանակումը | , , |
---|
Հակամասնիկ | Հակապրոտոն |
---|
Տեսություն | Վիլյամ Պրոուտ (1815) |
---|
Հայտնագործում | Էռնեստ Ռեզերֆորդ (1917–1919, անվանակոչել է Ռեզերֆորդը 1920 թվականին) |
---|
Հայտնագործման տարեթիվ | 1920 |
---|
Զանգված | 1,672621777(74)×10-27 կգ[4]
938,272046(21) ՄէՎ/c2[4]
1,007276466812(90) զ․ ա․ մ․[4] |
---|
Կյանքի տևողություն | >2,1×1029 տարի (կայուն) |
---|
Էլեկտրական լիցք | +1e 1,602176565(35)×10-19Կլ[4] |
---|
Սպին | 1⁄2 |
---|
Զույգություն | +1 |
---|
Մոնտե Կարլո դրույթով համար | 2212 |
---|
Դյուի տասնորդական դասակարգում | 539.72123 |
---|
Իզոսպինի z-բաղադրիչ | 0,5 |
---|
Իզոսպինի քվանտային թիվ | 0,5 |
---|
Լանդե բազմապատկիչ | 5,585694713 ± 4,6E−8 |
---|
Protons Վիքիպահեստում |
Փակել
Պրոտոնի լիցքը բացարձակ արժեքով հավասար է էլեկտրոնի լիցքին։ Բոլոր հայտնի փոխազդեցություների նկատմամբ պրոտոնը կայուն է, մի բան, որ բարիոնային լիցքի պահպանման օրենքի դրսևորումն է։ Պրոտոնները նեյտրոնների հետ կազմում են քիմիական տարրերի միջուկի լիցքը, այնպես որ տվյալ միջուկի լիցքը հավասար է իր կազմի մեջ մտնող պրոտոնների թվին։
Պրոտոնների մասին պատկերացում ստեղծվել է 1910-ական թվականներից ատոմային միջուկների և ռադիոակտիվության ուսումնասիրության փորձերից։1919-20-ականերին Էռնեստ Ռեզերֆորդը փորձով դիտել է որոշ տարրերի միջուկներից α-մասնիկներով պոկված ջրածնի միջուկներ. նա էլ հենց 20-ական թվականների սկզբին ներմուծել է «պրոտոն» տերմինը։ Պրոտոնի համապատասխան հակամասնիկը՝ հակապրոտոնն է, հայտնաբերվել է 1955 թվականին։
Որպես լիցքավոված մասնիկ՝ պրոտոնը ենթարկվում է էլեկտրամագնիսական փոխազդեցության, իսկ այդ մասնիկների ատոմային միջուկներում շաղկապող ուժերը պրոտոնների ուժեղ փոխազդեցության դրսևորումներից են։ Բացի ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություներից, պրոտոնը մասնակցում է նաև թույլ փոխազդեցությունների, օրինակ՝ β-տրոհման պրոցեսներում։ Կայունության և ստացման պարզության շնորհիվ արագացված պրոտոնների փնջերը տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի հիմանական գործիքներից են։
Պրոտոնները նաև տիեզերական ճառագայթների առաջնային բաղադրիչի հիմնական բաղկացուցիչ մասն են։
Քվարկային մոդել
Ըստ քվարկային մոդելի՝ պրոտոնը երեք քվարկներից կազմված համակարգի որոշակի էնեգետիկ վիճակ է։ Դաշտի միասնական տեսությամբ բոլոր տեսակի փոխազդեցություների միավորման փորձերը հիմք են տալիս կանխագուշակելու նոր գերթույլ փոխազդեցություների գոյությունը, որոնց դեպքում խախտվելու է բարիոնային լիցքի պահպանման օրենքը և պրոտոնը տրոհվելու է լեպտոնի ու մեզոնի՝ շատ փոքր կարգի ժամանակամիջոցում։
Ներքին կառուցվածք
Պրոտոնի ներքին կառուցվածքի և վարքի հադրոնային էլեկտրոնային օղակային արագացուցիչով կատարված հետազոտությունները[5] ցույց տվեցին, ցածր արագությունների դեպքում պրոտոնը նկարագրվում է քվարկային մոդելով, մինչդեռ արագության աճին զուգընթաց պրոտոնի ներսում առաջանում են վիրտուալ մասնիկներ. գլյուոններին աճող թվաքանակից ծնվում են վիրտուալ քվարկ-հակաքվարկ զույգեր[6]։
Պրոտոնի ամենաերկարատև (տասնհինգամյա տևողությամբ չափումներ և ութամյա հաշվարկներ) հետազոտություններն իրականացվել են HERA արագացուցիչով[5], արդյունքների մասին հայտարարվել է 2015 թվականի հունիսի 15-ին[7]։