![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Ca%2527_Rezzonico_-_Eraclito_1705_-_Giuseppe_Torretti.jpg/640px-Ca%2527_Rezzonico_-_Eraclito_1705_-_Giuseppe_Torretti.jpg&w=640&q=50)
Հերակլիտոս
From Wikipedia, the free encyclopedia
Հերակլիտոս[3] (հին հունարեն՝ Ἡράκλειτος ὁ Ἐφέσιος, մոտ մ. թ. ա. 535, Եփեսոս, Հին Հունաստան - մոտ Մ.թ.ա. 470-ականներ, Եփեսոս, Հին Հունաստան, մ.թ.ա. 544-484), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա։
![]() | |
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 535 Եփեսոս, Հին Հունաստան |
Մահացել է | մոտ Մ.թ.ա. 470-ականներ Եփեսոս, Հին Հունաստան բնական մահով |
Բնակության վայր(եր) | Եփեսոս |
Քաղաքացիություն | Եփեսոս |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն, Դասական փիլիսոփայություն, Արևմտյան փիլիսոփայություն և Ionian School? |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող և ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Ազդվել է | Hippasus? և Քսենոփանես |
Աշակերտներ | Էմպեդոկլես[2] |
Ներշնչվել է
| |
![]() |
Հերակլիտոս Եփեսացին ծնվել է Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։
Իրեն նախորդող փիլիսոփաներից տարբերվում է նրանով, որ աշխարհասկզբի իր տեսության կառուցման մեջ շեշտում է դիալեկտիկական հակադրությունը և շարժումը համարում երևույթների ներբնակ ուժը։ Բնության մեջ իշխում է շարժումը, չկա հանգիստ վիճակ, առերևույթ հանգիստը նույնպես շարժում է, ամեն բան ենթակա է փոփոխման, անփոփոխ ոչինչ չկա։ Տիեզերական ոչ մի երևույթ չի կարելի պատկերացնել անշարժության մեջ, որովհետև շարժման ենթակա են բոլոր առարկաները, բոլոր երևույթները առանց բացառության։ «Ամեն բան շարժվում է և ոչինչ հանգիստ չէ»,- ասում է Հերակլիտոսը։ Միևնույն գետը չի կարելի մտնել երկու անգամ։
Հերակլիտոսի այս ուսմունքի մեջ շարժումը պայմանավորված է հակադրությամբ, հակադրությունը կազմում է նրա՝ այդ շարժման ներբնակ ուժը։ Ողջ տիեզերքի մեջ գոյություն ունի հակադրությունների մշտնջենական փոխանակություն։ Հակադրություններից առաջանում է կատարյալ ներդաշնակություն, համաշխարհային ներդաշնակությունը լարվածության և մերձեցման համակեցությունն է։
Կրակի մահը օդի ծնունդն է, օդի մահը՝ ջրի ծնունդը։ Հողի մահից ծնվում է ջուրը, ջրի մահից ծնվում է օդը, օդի մահից՝ կրակը և ընդհակառակը։ Ամեն բան փոխանակություն է[4]։