Քսենոփանես
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Քսենոփանես Կոլոփոնացի (հին հունարեն՝ Ξενοφάνης ὁ Κολοφώνιος, մոտավորապես մ.թ.ա. 565-473), անտիկ շրջանի հույն փիլիսոփա և բանաստեղծ։
Ծնվել է | մ. թ. ա. 560[1] Կոլոֆոն, Իզմիրի մարզ, Թուրքիա |
---|---|
Մահացել է | մ. թ. ա. 478[1] Սիրակուզա, Հին Հռոմ |
Դավանանք | դեիզմ |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն և Դասական փիլիսոփայություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ, էպիգրամաների հեղինակ, elegist, գրող և աստվածաբան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
Աշակերտներ | Պարմենիդես |
Xenophanes Վիքիպահեստում |
Քսենոփանեսի մասին կենսագրական տեղեկությունները շատ քիչ են։ Կա ենթադրություն, որ նա ծնվել է 565 թվականին և վախճանվել 92 տարեկան հասակում։ 25 տարեկան հասակում հեռանում է Կոլոփոն քաղաքից և վարում թափառական կյանք։ Շրջել է Հունաստանի քաղաքները և ապա հաստատվել Էլեա քաղաքում, որի հիմնադրման պատվին պոեմ է գրել։ Ապրել է չքավոր և ապրուստի միջոցներ հայթայթել իր գրած ոտանավորներով։ Իր ծննդավայրից հեռանալու պատճառը պարսիկների կողմից Կոլոփոնի գրավումն է եղել։
Նա ամենից առաջ գրել է բանաստեղծություններ, գլխավորապես էլեգիաներ, որոնցից միայն փոքրաթիվ հատվածներ են մնացել։ Փիլիսոփայական ոտանավորները գրել է հեքսամետրով։ Ունեցել է նաև ուժեղ հումոր, ծաղրել է հին ավանդույթները, Հոմերոսին և Հեսիոդոսին, Պյութագորասին, նրանց հավատալիքներն ու ավանդությունները։
Քսենոփոնեսի փիլիսոփայական ուսմունքի հիմքը կազմում է տիեզերքի միասնությունը, որին աստվածություն է անվանում։ Սկզբնապատճառը համարում է մատերիան, որը միասնական է ու անշարժ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.