Եփեսոս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եփեսոս[2] (լատին․՝ Ephesus, հուն․՝ Ἔφεσος, թուրքերեն՝ Efes), Փոքր Ասիայի արևմտյան ափին, Զմյուռնիայից հարավ գտնվող հին քաղաք (ժամանակակից Թուրքիայի տարածք)։ Ներկայումս Եփեսոսի հնագիտական գոտին 10 կմ²-ից ավել է, տեղակայված է Սելչուկ քաղաքի մոտակայքում։ Սելչուկի թանգարանում են ցուցադրվում Եփեսոսի հնագիտական հետազոտությունների արդյունքում հավաքված գտածոները։
Եփեսոս | |
---|---|
Տեսակ | բնակավայր, Ancient Greek archaeological site?, տեսարժան վայր և պոլիս |
Երկիր | Թուրքիա[1] |
Վարչատարածք | Իզմիրի մարզ և Սելջուկ |
Մակերես | 614,76 հեկտար |
Մասն է | Եփեսոս |
Ձևավորում | մ.թ.ա. 10-րդ դար |
Քաղաքը հիմնադրվել է Էգեյան ծովի ափին, այն նավահանգստային առևտրային քաղաք էր։
Եփեսոսը հռչակված էր պտղաբերության աստվածուհու պաշտամունքով, որին հելլենիստական դարաշրջանից սկսեցին նույնացնել Արտեմիսի հետ։ Քաղաքում կառուցված Արտեմիսի տաճարը համարվում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։
Քաղաքի բնակչության թիվը մ.թ. I դարում հասնում էր 200,000-ի, ինչը դարձրեց այն Հռոմեական կայսրության նշանակությամբ և չափերով երկրորդ քաղաքը Հռոմից հետո։ Քաղաքը սկզբնական քրիստոնեության գլխավոր կենտրոններից մեկն էր. Եփեսոսի քրիստոնեական համայնքին է ուղղված Պողոս առաքյալի նամակներից մեկը, որն ընդգրկված է Նոր Կտակարանյան կանոնում։
Մ.թ. 6-7 դդ. Եփեսոսի բնակչությունը սկսեց արագ նվազել, ինչը պայմանավորված էր ծովի նահանջի հետևանքով քաղաքի նշանակության անկմամբ։ Թուրք սելջուկների կողմից 1071-1100 թթ. տարածքի նվաճման պահին Եփեսոսի տեղում գյուղ էր գտնվում։
Եփեսոսի հնագիտական պեղումները սկսվել են 1869 թ. անգլիացի գիտնականների կողմից և շարունակվում են ընդմիջումներով առ այսօր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.