Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության հոյակապ համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։
Պատմություն
Հրաշալիքների առաջին ցուցակը մ. թ. ա. 5-րդ դարում կազմել է Հերոդոտոսը, որը քաջատեղյակ էր Եգիպտոսի ու Առաջավոր Ասիայի ճարտարապետությանը, շուտով նրա հետ համաձայնվել են Փիլոն Բյուզանդացին, իսկ ավելի ուշ՝ Անտիպատրոս Սիդոնացին։ Նրա ուղեցույց-գրքում արձանագրվել են եգիպտական բուրգերը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանն Օլիմպոսում, Հռոդոսի կոթողը, Շամիրամի կախովի այգիները, Հալիկառնասի դամբարանը և Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Հին աշխարհի 7 հրաշալիքներից ներկայումս պահպանվել են միայն եգիպտական բուրգերը՝ հին եգիպտական թագավորների՝ փարավոնների դամբարանները, որոնք կառուցվել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից դեպի հարավ ձգվող Գիզա սարավանդի վրա։
Եգիպտական բուրգեր
Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։
Պետրա
Պետրա ժայռափոր քաղաքն Առաջավոր Ասիայում Էդոմ կամ Իդումեա երկրի, ավելի ուշ՝ Նաբաթեական թագավորության մայրաքաղաքն էր։ Քաղաքը ներկայիս Հորդանանի տարածքում է՝ ծովի մակերևույթից 900 մ բարձրությամբ՝ ժայռերի մեջ։ Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքը կորցրել է իր նշանակությունը։ Պետրայում հայտնաբերվել են լավ պահպանված պալատներ, դամբարաններ, հնագույն թատրոն և այլ շինություններ։
Պատկերներ
- Յոթ հրաշալիքների տեղադրությունը
Հրաշալիք | Կառուցում | Կառուցող | Ավերում | Ավերման պատճառ | Ներկայիս տեղադրություն |
---|---|---|---|---|---|
Քեոփսի բուրգ | Մ.թ.ա. 2580–մ.թ.ա. 2560 | Եգիպտացիներ | Կանգուն | Կանգուն | Գիզա, Եգիպտոս |
Շամիրամի կախովի այգիներ | Մոտ մ.թ.ա. 600 | Բաբելոնացիներ | Մ.թ.ա. 1-ին դարից հետո | Երկրաշարժ | Իրաք |
Արտեմիսի տաճար | Մոտ մ.թ.ա. 550 | Լիդիացիներ, հին Հույներ | Մ.թա. 356 (Հերոստրատի կողմից) մ.թ. 262 (գոթերի կողմից) | Հրդեհ | Թուրքիա |
Զևսի արձան | Մ.թ.ա. 466–մ.թ.ա. 456 (տաճար); մ.թ.ա. 435 (արձան) | Հին հույներ | Մ.թ. 5-6-րդ դարեր | Հրդեհ | Օլիմպիա, Հունաստան |
Հալիկառնասոսի դամբարան | Մ.թ.ա. 351 | Կարիցիներ, հին հույներ | Մոտ մ.թ. 1494 | Երկրաշարժեր | Թուրքիա |
Հռոդոսի կոթող | Մ.թ.ա. 292–մ.թ.ա. 280 | Հին հույներ | Մ.թ.ա. 226 | Երկրաշարժեր | Հռոդոս, Հունաստան |
Ալեքսանդրիայի փարոս | Մոտ մ.թ.ա. 280 | Պտղոմեոսյան Եգիպտոս, հին հույներ | Մ.թ. 1303–1480 | Երկրաշարժ | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին աշխարհի յոթ հրաշալիքներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 485)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.