Հենրի Կավենդիշ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Կավենդիշ (անգլ.՝ Henry Cavendish, հոկտեմբերի 10, 1731(1731-10-10)[1][2][3][…], Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[4] - փետրվարի 24, 1810(1810-02-24)[1][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), այլ թարգմանությամբ՝ Հենրի Քևենդիշ, բրիտանացի բնա-փիլիսոփա, գիտնական և կարևոր փորձարարական և տեսական քիմիկոս և ֆիզիկոս էր։ Քեվենդիշը հայտնի է որպես ջրածնի կամ ինչպես նա էր անվանում «դյուրավառ օդ»-ի հայտնագործող։ 1766 թվականին իր «արհեստական օդ» աշխատության մեջ նա նկարագրում էր դյուրավառ օդի խտությունը, որը այրման ժամանակ առաջացնում էր ջուր։ Անտուան Լավուազիե ավելի ուշ ներկայացրեց Քեվենդիշի փորձը և այդ տարրին տվեց իր անունը։ Տխրահռչակ ամաչկոտ մարդ լինելով հանդերձ` այնուամենայնիվ նա աչքի էր ընկնում իր բարձր ճշտությամբ և ճշգրտությամբ մթնոլորտային օդի կազմի, տարբեր գազերի հատկությունների, ջրի սինթեզի, ջերմության մեխանիկական տեսության, խտության հաշվարկների ուսումնասիրությունների մեջ։ Երկրի կշռի վերաբերյալ իր փորձը հայտնի է որպես Քեվենդիշի փորձ անունով։
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1731(1731-10-10)[1][2][3][…] Նիս, Ծովափնյա Ալպեր, Ֆրանսիա[4] |
---|---|
Մահացել է | փետրվարի 24, 1810(1810-02-24)[1][3][5][…] (78 տարեկան) Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | քիմիկոս, ֆիզիկոս և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Միացյալ Թագավորություն |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ալմա մատեր | Փիթերհաուս, Քեմբրիջի համալսարան և Newcome's School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
Հայր | Lord Charles Cavendish?[7] |
Մայր | Ann Grey?[2][7] |
Henry Cavendish Վիքիպահեստում |