From Wikipedia, the free encyclopedia
Հեմոդիալիզ (հին հունարեն՝ αἷμα ‘արյուն’ и διάλυσις ‘բաժանում’), էքստրենալ արյան մաքրման մեթոդ սուր և քրոնիկ երիկամային անբավարարության ժամանակ։ Հեմոդիալիզի ընթացքում օրգանիզմից դուրս են հանվում նյութափոխանակությունից առաջացած թույները, նորմալացվում է ջրի և էլեկտրոլիտների անհավասարակշռությունը։ Անհրաժեշտ է տարբերակել հեմոդիալիզը (որում արյունը մաքրվում է արհեստական թաղանթով «արհեստական երիկամներ»-ի ապարատի միջոցով) որովայնային դիալիզից (որում արյունը մաքրվում է որովայնի խոռոչում հատուկ լուծույթներ փոխելով, իսկ հիվանդի որովայնը գործում է որպես թաղանթ) և աղիքային դիալիզ (աղիքային լորձաթաղանթի լվացում չափավոր հիպերտոնիկ լուծույթներով )։
Բժշկական գիտությունը դեռ հնագույն ժամանակներից զբաղվում է արյան մաքրման խնդրով։ Հին ժամանակներում կարծում էին, որ շատ հիվանդություններ առաջանում են մարմնի հեղուկների խառնվելուց։ Դրանք մաքրելու համար օգտագործվել են տարբեր բույսերից թուրմեր, խառնուրդներ և հանքանյութեր։ Այս գործողությունները մեծամասամբ անարդյունավետ կամ նույնիսկ վնասակար էին հիվանդի համար։ Արյան մաքրման նկատմամբ հետաքրքրությունը ժամանակ առ ժամանակ ավելանում էր, այնուհետև մարում:
19-րդ դարի սկզբին արյան խնդիրը որակապես նոր մակարդակի հասավ, երբ բիոքիմիայի զարգացման հետ հասկանալի դարձան շատ գործընթացներ, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում։ Հեմոդիալիզի ֆիզիկական հիմքերը դրվել են 1854 թվականին շոտլանդացի գիտնական Թոմաս Գրեհեմի կողմից, որը հրատարակել է իր «Օսմոտիկ ուժ» աշխատությունը։ Այս աշխատությունում նա առաջին էր, որ նկարագրեց կիսաթափանցիկ թաղանթների պատրաստման եղանակը հատուկ մշակված մագաղաթից։
Այս մեթոդի կիրառմամբ հնարավոր դարձավ իրականացնել կոլոիդային և բյուրեղային լուծույթների տարանջատումը։ Իր աշխատությունում նա փորձարարական կերպով ապացուցեց դիֆուզիայի և օսմոսի ներկայիս դասական օրենքները։ Մագաղաթյա թղթի միջոցով բյուրեղային լուծույթների դիֆուզիայի գործընթացը նրա կողմից անվանվել է «դիալիզ»։ Իր աշխատությունում նա նաև ապացուցեց մոլեկուլների չափի և դիֆուզիայի արագության կապը:Որքան մոլեկուլը մեծ է այնքան դանդաղ է դիֆուզիայի արագությունը[1]:.
50 տարի անց Ջոն Ջակոբ Աբելը ստեղծեց արյան մեջ լուծված նյութերը հեռացնելու առաջին ապարատը։ Հետազոտություններն անց են կացվել երիկամները հեռացված շների վրա։ Փորձերի ընթացքում ապացուցվել է արյունից սպիտակուցների հետ չկապված ազոտային միացությունների արդյունավետ հեռացման հնարավորությունը։ Սարքի ֆիլտրող թաղանթի փոքր մակերեսը թույլ չի տվել այն արդյունավետորեն օգտագործել մարդկանց արյան մաքրման համար։ Սարքի միջով անցնելիս արյան մակարդումը կանխարգելման համար որպես միջոց օգտագործվում էր հիրուդին հակամակարդիչը, որը ստանում էին տզրուկներից։ Դեղամիջոցի ցածր արդյունավետության պատճառով թրոմբոէմբոլիկ բարդությունները լուրջ խնդիր էին առաջացնում[1]::
Մարդու (ուրեմիայով տառապող հիվանդի) առաջին հեմոդիալիզը կատարել է բժիշկ Գեորգ Հաասը Գերմանիայում 1924 թվականի հոկտեմբերին։ Որպես հակամակարդիչ օգտագործվում էր մաքրված հիրուդինը, որի հակագենային հատկությունները թույլ չէին տալիս դիալիզ անել 30-60 րոպեից ավելի։ Հեմոդիալիզի ժամանակ որպես հակամակարդիչ հեպարինը առաջին անգամ օգտագործվել է 1927 թվականին։ Այսպիսով, Հաասը առաջինն էր, ով ի մի բերեց բոլոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ էին հաջող հեմոդիալիզի համար:Նա կիրառել է արդյունավետ և անվտանգ հակամակարդիչ, ստեղծել ապարատ՝ թաղանթի մեծ մակերեսով և ապահովել արյան արդյունավետ մատակարարումը ֆիլտրող թաղանթին[1]:.
Ուրեմիկ կոմայից մարդուն հեմոդիալիզի միջոցով հաջողությամբ դուրս բերելու առաջին դեպքը տեղի է ունեցել 1945 թվականի սեպտեմբերի 3-ին։ Հոլանդացի բժիշկ Վիլլեմ Կոլֆը, ներմուծելով հեմոդիալիզը կլինիկական պրակտիկայում, կատարելագործեց Գեորգ Հաասի մշակած ապարատը։
Հիմնական նպատակը, որի համար օգտագործվել է հեմոդիալիզը,պայքարն է եղել ուրեմիայի դեմ։ Հեմոդիալիզատորի միջոցով արյան մաքրման արդյունքում հնարավոր է եղել նվազեցնել միզանյութի կոնցենտրացիան արյան մեջ և հիվանդին դուրս բերել կոմայից։ Կատարված բուժման արդյունքում 1945թվականի սեպտեմբերի 11-ին հիվանդի վիճակը զգալի բարելավվել է, կյանքին սպառնացող վտանգը վերացվել է։ Առաջին անգամ գործնականում այս մեթոդի կլինիկական արդյունավետությունը միանշանակ ապացուցվել է։ 1946 թվականին Վիլլեմ Կոլֆը հրապարակեց հեմոդիալիզի միջոցով ուրեմիայով հիվանդների բուժման համար աշխարհում առաջին ձեռնարկը[1]։
Քրոնիկ հեմոդիալիզի դարաշրջանի սկիզբը համարվում է 1960 թվականը, երբ Բելդինգ Սկրիբներին և Վեյն Քվինթոնին հաջողվեց լուծել երկարաժամկետ անոթային հասանելիության խնդիրը։ 1960 թվականի ապրիլի 10-ին Չիկագոյում հայտարարվեց նոր սարքի մասին։ Երկարատև անոթային մուտքն ապահովվել է երկու բարակ պատերով տեֆլոնային խողովակների իմպլանտացիայի միջոցով՝ ճառագայթային զարկերակի և սաֆենային երակի մեջ։ Շունտի արտաքին ծայրերը միացվել են կոր տեֆլոնային խողովակով, որը հանվել է հեմոդիալիզի ժամանակ, իսկ շունտի ծայրերին միացվել է հեմոդիալիզատոր[1].
Հեմոդիալիզի ժամանակ արյան մեջ նյութերը հեռացվում են դիֆուզիայի և կոնվեկցիայի միջոցով, որոնք կախված են հեմոդիալիզի մեմբրանի հատկություններից, ինչպես նաև ավելորդ ջրի հեռացումից (ուլտրաֆիլտրացիա) մարմնից։
Հեմոդիալիզի ժամանակ դիֆուզիան իրականացվում է արհեստական ընտրողաբար թափանցող թաղանթի միջոցով, որի մի կողմում հիվանդի արյունն է, իսկ մյուս կողմում՝ դիալիզի լուծույթը։ Կախված ծակոտիների չափից և թաղանթի այլ բնութագրերից՝ տարբեր մոլեկուլային քաշ ունեցող նյութերը կարող են հեռացվել արյունից՝ նատրիումից, կալիումից, միզանյութից մինչև սպիտակուցներ (β2-միկրոգլոբուլին)։ Էլեկտրոլիտները (նատրիու), կալիում, կալցիում, քլորիդ և այլն) և մակրոմոլեկուլային նյութերը կարող են նաև դիալիզի լուծույթից անցնել հիվանդի արյուն։ Հետևաբար, դիալիզի հեղուկը պարունակում է էլեկտրոլիտների որոշակի կոնցենտրացիա՝ հիվանդի մարմնում դրանց հավասարակշռությունը պահպանելու համար և անցնում է հատուկ մաքրում՝ կանխելու բակտերիալ տոքսինների կամ թունավոր նյութերի ներթափանցումը հիվանդի արյան մեջ։ Հարկ է նշել, որ դիֆուզիայի ժամանակ սպիտակուցներով կապված և հիդրոֆոբ թունավոր նյութերը գործնականում չեն հեռացվում արյունից։ Արյան և դիալիզի լուծույթի ճնշման տարբերության պատճառով կոնվեկցիան իրականացվում է նույն հեմոդիալիզի թաղանթով։ Այն թույլ է տալիս հեռացնել հիդրոֆոբ թունավոր նյութերը։
Ուլտրաֆիլտրացիան տեղի է ունենում տրանսմեմբրանային ճնշման պատճառով (արյան ճնշումը կիսաթափանցելի թաղանթի վրա), որը ստեղծվում է գլանային պոմպի միջոցով։ Հեմոդիալիզի ժամանակակից սարքերը հագեցած են էլեկտրոնային ագրեգատներով՝ անհրաժեշտ տրանսմեմբրանային ճնշման ավտոմատ հաշվարկման համար՝ անհրաժեշտ քանակությամբ հեղուկը հեռացնելու
համար։
Օգտագործվում է օրգանիզմի համար վնասակար նյութերից արյունը մաքրելու համար հետևյալ պաթոլոգիկ վիճակներում։
Ստորև ներկայացված են հեմոդիալիզի մեկ հիդրոդիալիզի համար անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.