From Wikipedia, the free encyclopedia
Հելեն Ջորջ (անգլ.՝ Helen George հունիսի 19, 1984[1], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, որն առավել հայտնի է դարձել BBC-ի «Կանչեք մանկաբարձուհուն» հեռուստասերիալում Թրիքսի Ֆրանկլինի դերը կատարելու շնորհիվ[2][3]։
Հելեն Ջորջ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Երաժշտության թագավորական ակադեմիա, Edgbaston High School? և Henry Beaufort School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Oliver Boot? |
Հելենը ծնվել է Բիրմինգհեմում՝ քաղաքագիտության պրոֆեսոր Նիլ Թոմասի և նրա կնոջ՝ սոցիալական աշխատող Մարգարետի ընտանիքում[2]։
Սովորել է Հենրի Բոֆորտի անվան միջնակարգ դպրոցում[4]։ Մանկուց զբաղվել է բալետով (ի վերջո դարձել է Բիրմինգհեմի թագավորական բալետի ուսանող) և սպորտով, մրցվել է հեռացատկում։ Մանուկ հասակում շատ անսովոր ցանկություն է ունեցել․ երազել է դառնալ «Աստոն Վիլլա» ֆուտբոլային ակումբի առաջին կին մարզիչը[2]։
15 տարեկանում մասնակցելով «Թշվառները» դպրոցական բեմադրությանը, Հելենը որոշել է իր ճակատագիրը կապել դերասանության հետ։ Նա Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի և Բիրմինգհեմի դերասանական վարպետության դպրոցի շրջանավարտ է[2][4]։
Իր առաջին դերը ստացել է Թագավորական ակադեմիան ավարտելուց երկու ամիս անց Դևիդ Զիպելյայի և Էնդրու Լլոյդ Ուեբերի «Սպիտակ շորերով կինը» մյուզիքլում[4]։ Որոշ ժամանակ բեք վոկալիստ է Էլթոն Ջոնիի մոտ[2]։
2015 թվականին Հելեն Ջորջը մասնակցել է BBC One հեռուստաալիքի «Պարեր աստղերի հետ» շոուի տասներեքերորդ եթերաշրջանին, որտեղ սլովենացի պարող Ալյաժ Սկորյանցի հետ միասին զբաղեցրել է վեցերորդ տեղը[5]։
2012 թվականի դեկտեմբերին Ջորջը ամուսնացել է դերասան Օլիվեր Բութայի հետ[6]։ Նրանք ծանոթացել են ««Վավիլոն» հյուրանոց» սերիալի նկարահանումների ժամանակ[7], սակայն իրենց հարաբերությունները սկսել են մի քանի տարի անց։ 2015 թվականի օգոստոսին դերասանուհու ներկայացուցիչներն հաստատել են, որ նա և Բութը բաժանվել են երեք տարվա ամուսնությունից հետո[8][9]։
2016 թվականի ապրիլին նա սկսել է հանդիպել «Կանչեք մանկաբարձուհուն» հեռուստասերիալի խաղընկեր Ջեկ Էշտոնի հետ, երբ մեկնել էին Հարավային Աֆրիկա Սուրբծննդյան հատուկ թողարկումները նկարահանելու համար[10]։ 2017 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը Ռեն Այվին[11]։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2008 | «Վավիլոն» հյուրանոց | Սյուզի | |
2011 | 7 կյանք | Վալերի | |
2011 | Բժիշկները | Անդրեա Թաուերս | |
2011 | Հրացանակիրները | Բլոնդի | |
2012 | Սպի հյուսվածք | Մել Ֆերու | |
2012 | Կանչեք մանկաբարձուհուն | Թրիքսի Ֆրանկլին | [2] |
2012 | Մուգ նյութեր | Ջեյն / Էնն Լինդբերգ | |
2015 | Հրեշ | Մեդելին | կարճամետրաժ ֆիլմ |
2017 | Կարմիր գաճաճ | Էնիթեր | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.