Հարրի Շամ Կրտսեր
From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Շամ կրտսերը (անգլ.՝ Harry Shum Jr, ապրիլի 28, 1982(1982-04-28)[1], Լիմոն, Կոստա Ռիկա), ամերիկացի դերասան և պարող։ Պարային կարիերան սկսել է այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են՝ Բիյոնսեն, Մրայա Քերին, Ջենիֆեր Լոպեսը և Ջեսսիկա Սիմփսոնը։ Հայտնվել է մի քանի երաժշտական ֆիլմերում, այդ թվում նաև «Քայլ առաջ 2. Փողոցներ» և «Քայլ առաջ 3D» ֆիլմերում։ Նրան մեծ հայտնիություն բերեց «Glee» սերիալում Մայք Չանգի դերը, որը նա խաղացել է 2009 թ.-ից 2015 թվականները։ Ինչպես նաև 2015 թվականից մինչ այժմ խաղացած Մագնուս Բեյնի դերը «Մթնշաղի որսորդներ» սերիալում։ 2012 թվականին խաղացել է Չեզա Յանգի դերը «Սպիտակ գորտ» ֆիլմում։
Արագ փաստեր Հարրի Շամ Կրտսեր, Ծնվել է ...
Հարրի Շամ Կրտսեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1982(1982-04-28)[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լիմոն, Կոստա Ռիկա |
Կրթություն | Arroyo Grande High School? և Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կոստա Ռիկա |
Մասնագիտություն | դերասան, պարուսույց, երգիչ, պարող, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Շելբի Ռաբարա |
harryshumjr.com | |
Փակել