![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/B%25C3%25B6y%25C3%25BCk_Qaramurad_Monastery.jpg/640px-B%25C3%25B6y%25C3%25BCk_Qaramurad_Monastery.jpg&w=640&q=50)
Հարանց վանք
From Wikipedia, the free encyclopedia
Հարանց վանք, կամ Բոյուկ Գարամուրադ Վենքի[1] (ադր։ Böyük Qaramurad Vəngi) հայկական վանական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Մեծ Ղարամուրատ գյուղից մոտ 1 կմ դեպի հյուսիս-արևելք՝ երկու ձորակների միջև առանձնացած բլրի վրա[2]։
Արագ փաստեր Հարանց վանք, Հիմնական տվյալներ ...
Հարանց վանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | կիսավեր |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Հիմնադրված | 12-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
1659 թվականին ստեղծված ավետարանի հիշատակարանում նշված է՝
![]() |
...Աւարտեցաւ եռահրաշ... Ավետարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր լոկ անւամբ իրիցու, ի թւականութեանս Հայոց ՌՃ և Ը (1659), երորդի, ի մարտ ամսոյ ի (20)... Այսպիսի բիւր գանձուց... յոյզ և խնդիր էր զսրբասնեալ մահդասի միայնակացն Եղիա, որ ... գնացեալ ի մէնարանն Ղարամուրատու ի յանապատն սբ.: ԵՎ կեցեալ անդ ժամանակս ինչ և հրամանաւ սբ. հօրն իւրոյ տեառն տէր Տէրունի ...գացեալ ուխտ ի սբ. քաղաքն Երուսաղեմ...: Եվ անտի դարձեալ եկն առաջին ուխտն իւր՝ ի անապատն սբ. և ստացաւ բազում գրեանս, և շատ շինութիւնս աւելացոյց ի յանապատին։ ԵՎ յետ ժամանակաց ... հրամանաւ հօրն իւրոյ՝ սրբոյ տէր Տէրունին և կամակցութեամբ եղբարցն ամենեցուն, եկեալ առ մեզ. և խնդրեաց կատարել զցանկութիւնս սրտի իւրոյ։ ԵՎ իմ ձեռն եդեալ աւարտեցի Աւետարանս սբ., և ծաղկեցի երբներբն գունովք, և ոսկէզօծ որակօք, ի խնդրոյ նորին։ ...աղաչեմ ձեզ յիշել զտէր Տէրունն և միաբանսն սբ. ուխտին՝ Գրիգոր եպիսկոպոսն, և Կարապետ աբեղայն, և տէր Եղիայն և ամենայն միաբանսն սբ. ուխտին...[3]: | ![]() |
1679 թվականին Ավետիս աբեղա Քամալեցու ընդօրինակած ավետարանի հիշատակարանում նշված է՝
![]() |
Գրեցաւ սուրբ աւետարանս ի դառն ժամանակիս, ի լաւ ընտիր օրինակէ, ի յերկիր Վերին Զակամ ի Ղարամուրատի Հարանց անապատիս ձեռամբ մեղաւոր զառածեալ Աւետիս աբեղայի, որ եմ յերկրէն Տաւուշու ի գեղջէն Քամալու. հ. ի թուականիս Հայոց ՌՃԻը[4][5][6]։ | ![]() |
1682 թվականի Հարանց վանքում ընդօրինակվել է «Մաշտոց Ձեռացը». գրիչ՝ Ղուկաս երեց[7]։