հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Համաստեղ (Համբարձում Կելենյան) (1895[1][2][3][…], Բարբաչ, Օսմանյան կայսրություն - 1966[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), սփյուռքահայ արձակագիր, համարվում է հայ գրականության հիմնադիրներից մեկը։
Համաստեղ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Համբարձում Կելէնեան |
Ծնվել է | 1895[1][2][3][…] |
Ծննդավայր | Բարբաչ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1966[1][2][3][…] |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Բոստոն |
Մասնագիտություն | արձակագիր, գրող և վիպասան |
Լեզու | հայերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Հարվարդի համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1921-1966 թթ. |
Ժանրեր | պատմվածք |
Ազգականներ | Վահան Թոթովենց |
Համաստեղ Վիքիդարանում |
Ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 15-ին Խարբերդի Բարջանճ գյուղում։ Սովորել է նախ գյուղի դպրոցում, ապա Մեզիրե քաղաքի Կեդրոնական վարժարանում, ուր և նրա մեջ ծնվում է սերը դեպի գրականություն։
1911 թ. Համբարձումն ավարտում է վարժարանը և դառնում ուսուցիչ գյուղում։ 1913 թվականին հորը լսելով տեղափոխվել է ԱՄՆ։ Համաստեղը իր 1966 թվականին գրված ինքնակենսագրականում հիշում է. «Իմ մանկական ու պատանեկան աշխարհը գիւղն է իր հեռաւոր լեռներու սահմաններով, իր քարաշէն մեծկակ եկեղեցիներով, իր դպրոցով, իր հոգսերով, իր սուրբերով, որոնք գիւղի սահմաններէն ներս կ՚ապրէին»։ Նա այդ նոր աշխարհին չի համակերպվել, դառնալով «կարոտի գրականության» տիպական ներկայացուցիչներից մեկը։
Համաստեղը իր գրական ծածկանունը հորինել է վերցնելով իր և հարազատ եղբայրների (Աստուր, Եղիա) անունների առաջին վանկերը։ 1920 թվականին մեկ տարի ապրել է Նյու Յորքում, որտեղ առաջին անգամ տեսել և մտերմացել է Շիրվանզադեին։ Հետագայում, 1930 թվականին արդեն Փարիզում մտերմացել է Իսահակյանին, որը նոր էր դուրս եկել Խորհրդային Հայաստանից։ Իսահակյանը միշտ էլ կրկնում էր Շիրվանզադեի խոսքը. «Ես փրկեցի Համաստեղին»։
Հայտնի են Համաստեղի «Գյուղը» և «Անձրևը» պատմվածքների ժողովածուները, որոնք նկարագրում են հայ գյուղը՝ իր յուրահատուկ անցուդարձով և պատկերներով, «Սպիտակ ձիավորը» վեպը և «Քաջ Նազար» խորագրով երգիծական կարճ պատմվածքները, «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման, «Առաջին սեր» վիպակը։
Համաստեղը 1966 թվականի նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում իր ծննդյան յոթանասունամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին, հանկարծամահ է եղել հենց ամբիոնի մոտ։ Թաղված է Բոստոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.