From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Գրիգորյան (1899, Հացառատ, Հայաստան - 1991, Կամո, Կամոյի շրջան), հայ սովետական կազմակերպիչ և գյուղատնտեսական արտադրության առաջամարտիկ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1948)[1]։
Հակոբ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Հացառատ, Հայաստան |
Մահացել է | 1991 |
Մահվան վայր | Կամո, Կամոյի շրջան |
Գերեզման | Հացառատ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Հակոբ Սիրականի Գրիգորյանը ծնվել է 1899 թվականին Հացառատ գյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում), գյուղատնտեսների ընտանիքում։ 1914-1919 թվականներին Նոր Բայազետ քաղաքում եղել է առևտրականների ծառա[2]։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Գրիգորյանը պատրաստվել և ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենիք և սկսել է աշխատել որպես դերձակ։ 1929 թվականից աշխատել է տեղի «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսությունում որպես պահեստի վարիչ[3]։ 1931 թվականին Հակոբ Գրիգորյանը անդամագրվել է Բոլշևիկների համամիութենական կոմունիստական կուսակցությանը/ Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը։ 1933 թվականից մինչև 1942 թվականի հոկտեմբերը աշխատել է Հայկական ԽՍՀ-ի Կամոյի շրջանի «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսությունում որպես հաշվապահ։ Միաժամանակ նա կառավարում էր տեղական առաջնային կազմակերպությունը։ Ցույց տալով իր ունակությունները, 1942 թվականին նա ընտրվել է այդ կազմակերպության նախագահ[4]։
Պատերազմի տարիներին բարձրացել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ավելանացել անասնագլխաքանակը և անասնապահության արդյունավետությունը[4]։ Կոլտնտեսության նախագահ Գրիգորյանը նաև առանձնացել է նրանով, որ իր սեփական միջոցներով օգնել է ռազմաճակատին[5]։ Հետպատերազմյան շրջանում հացահատիկային մշակաբույսերի մշակման պարարտանյութերի արդյունավետ օգտագործման արդյունքում կոլխոզը հասել է բարձր արդյունքների։ Գրիգորյանի ղեկավարությամբ 40 հա հողատարածքից ստացվել է ցորենի ռեկորդային բերք՝ 30,39 ցենտներ[6]։
ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 1948 թվականի փետրվարի 2-ի հրամանագրով «ցորենի բարձր բերքատվության և 1948 թվականին գարնանացանի հացահատիկային մշակաբույսերի սերմերով ավահովելու համար» Հակոբ Գրիգորյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում և արժանացել է Լենինի շքանշանի «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալներին[7]։ Հետագայում Հակոբ Սիրականովիչը հրաժարական է տվել «Կարմիր Հոկտեմբեր» կոլտնտեսության նախագահի պաշտոնին և նշանակվել է Նոր Բայազետի շրջանի Հայաստանի կոմունիստական կուսակցության գործադիր կոմիտեի պլանավորման հանձնաժողովի նախագահ[8]։
Գրիգորյանը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա ընտրվել է ԽՍՀՄ երրորդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր[9]։
Եղել է Նոր Բայազետի շրջանային կոմիտեի, ինչպես նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ[8]։ Մահացել է 1991 թվականին Կամո քաղաքում։ Թաղվել է հայրենի Հացառատ գյուղի գերեզմանատանը[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.