Կրոնի պատմության պետական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնի պատմության պետական թանգարան (ռուս.՝ Государственный музей истории религии, նախկինում՝ Կրոնի ու աթեիզմի պատմության թանգարան), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի միակ[1] ու աշխարհի այն փոքրաթիվ թանգարաններից է, որի ցուցադրությունները նվիրված են կրոնի առաջացման ու զարգացման պատմությանը։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 180 000 ցուցանմուշ, որոնցից ամենահինը վերաբերում է մ.թ.ա. VI հազարամյակին։
Կրոնի պատմության պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Санкт-Петербург, Почтамтская ул, 14/5 |
Հիմնադրվել է | 1932 |
Կայք | gmir.ru |
Կրոնի պատմության թանգարանը կազմավորվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կազմում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության 1931 թ. ապրիլի 26-ի որոշման հիման վրա։ Թանգարանառանցքը կազմում էր հակակրոնական ցուցադրությունը, որ 1930 թ. բացվել էր Լենինգրադում՝ Ձմեռային պալատում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1932 թ. նոյեմբերի 15-ին։ Թանգարանի բացման նախաձեռնողն ու նրա առաջին տնօրենը եղել է ռուս անվանի գիտնական, կրոնի պատմաբան, էթնոգրաֆ ու մարդաբան Վլադիմիր Բոգարեզը (1865—1936)։ Թանգարանի կազմակերպմանն ու հետագա գործունեության շարունակմանը մեծապես նպաստել է Միխայիլ Շախնովիչը, որ 1944-1960 թթ. զբաղեցրել է թանգարանի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1976—1986 թթ. թանգարանի տնօրենն է եղել Յակով Կոժուրինը։
Ներկայումս Կրոնի պատմության պետական թանգարանում այցելուներին են ներկայացվում մշտական ցուցադրության հետևյալ բաժինները՝
2012 թ. ապրիլի 26-ին թանգարանում բացվել են հետևյալ բաժինները՝
2011 թ. փետրվարին թանգարանում բացվել է մանկական հատուկ բաժին, որտեղ գտնվող «Սկզբի սկիզբը» մշտական ցուցադրությունը ներկայացնում է աշխարհի առաջացումն ու նրա կառուցվածքը։
Կրոնի պատմության պետական թանգարանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության՝ համառուսաստանյան գիտամեթոդական կենտրոն, որը կրոնի պատմության ու կրոնագիտության գիտամեթոդական հարցերում օգնում է Ռուսաստանի թանգարաններին, որոնք զբաղվում են կրոնին վերաբերող առարկաների պահպանությամբ և ուսումնասիրությամբ։
Գրքերի բաժինը (ներկայում՝ Գիտական գրադարան) ստեղծվել է 1932 թվականին։ Ներկայումս գրադարանի ֆոնդը ներառում է շուրջ 192 000 միավոր գիրք։ Այն կրոնի ու աթեիզմի հարցերին վերաբերող գրքերի ամենամեծ հավաքածուներից է և Ռուսաստանի միակ գրադարանն է, որտեղ այդպես ամբողջական ներկայացված է տարբեր բնագավառների վերաբերող գրականություն՝ քրիստոնեություն (ուղղափառություն, կաթոլիկություն, բողոքականություն), հուդայականություն, իսլամ, բուդդայականություն, դաոսականություն, սինտոիզմ և այլն։
Գրադարանում պահպանվում են նաև պատմությանը, փիլիսոփայությանը, հոգեբանությանը, հնէաբանությանը, ժողովրդագրությանը, կերպարվեստին, թանգարաններին վերաբերող գրքեր։
Գրադարանում պահպանվում են XVII—XXI դդ. հրատարակված գրքեր՝ հետևյալ բաժիններով՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.