From Wikipedia, the free encyclopedia
Կռունկ, համաստեղություն հարավային երկնքում։ Գտնվում է Փյունիկ, Տուկան, Հնդիկ, Մանրադիտակ, Հարավային ձուկ, Քանդակագործ համաստեղությունների միջև։ Հս. միջին լայնություններից երևում է միայն աշնանը։
Համաստեղություն | |
Կռունկի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Grus |
---|---|
Հապավում | Gru |
Մասն է | Հարավային երկնային կիսագունդ |
Հակում | −47 |
Մակերես | 365,5 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 7 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 28 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 4 |
Պայծառ աստղեր | 2 |
Մոտակա աստղեր | 1 |
Ամենապայծառ աստղ | α Gru (Al Na'ir) (+1.73մ) |
Ամենամոտիկ աստղ | Gliese 832 (16.1 լտ) |
Ասուպային հոսքեր | ????? ????? |
Հարևան համաստեղությունները | Հարավային ձուկ Մանրադիտակ Հնդիկ Տուկան Փյունիկ Քանդակագործ |
Հետազոտության պատմություն | |
Հայտնաբերող | Պետեր Պլանցիուս |
Հայտնաբերման թվական | 1597 |
Անվանված է | crane? |
Տեսանելի է +34° և −34°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է հոկտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Կռունկը սկզբում Հարավային Ձկան մաս էր համարվում։ Նրա աստղերը առաջին անգամ որպես առանձին համաստեղություն համարվեցին Պետրոս Պլանկիոսի կողմից, ով տասներկու նոր համաստեղություններ անվանակոչեց 16-րդ դարում։ Նա Կռունկ անունը ընտրեց որպես զգոնության սիմվոլ։
Համաստեղության աստղերից մեկը կոչվում է «Կռունկի կապպա» ( լատին․՝ Kappa Gruis, κ Gruis ) միայնակ[2] աստղ է Կռունկի հարավային համաստեղությունում։ 5,37[3] տեսանելի մեծությամբ օբյեկտը անզեն աչքով տեսանելի է որպես թույլ նարնջագույն կետ։ Արևից օբյեկտ հեռավորությունը, որը ստացվում է տարեկան պարալաքսը չափելու միջոցով 8.87[4] աստիճան է, մոտ 368 լուսային տարի է։ Աստղը նահանջում է մեզանից +18 կմ /վրկ[5] հելիոկենտրոն ճառագայթային արագությամբ ։ Նա Արկտուրուս շարժվող խմբի ներկայացուցիչ է[6]։
Այն էվոլյուցիայի ուշ փուլի աստղ է, պատկանում է սպեկտրալ K5 III[7] դասին, գտնվում է ասիմպտոտ հսկա ճյուղի փուլում ։ Միջուկում ջրածնի պարունակությունը գործնականում սպառված է, աստղի արտաքին թաղանթներն ընդլայնվել են մինչև 29,6[6] արևի շառավղեր։ Լուսավորությունը 200[6] արեգակնային լուսավորություն է, ֆոտոսֆերայի արդյունավետ ջերմաստիճանը՝ 3990 Կ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.