Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ
From Wikipedia, the free encyclopedia
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (անգլ.՝ Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West), հանքարդյունաբերական լանդշաֆտ Մեծ Բրիտանիայի տարածքում, որն արտացոլում է 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական հեղափոխության ընթացքում Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերության և պղնձի, անագի արդյունահանման մեթոդների զարգացումը։ Պահպանված հանքերը, մեքենասրահները, հալման վառարանները և բազմաբնույթ օժանդակ շինությունները թույլ են տալիս պատկերացում կազմել լեռնահարստացման բնակավայրերի Կոռնուոլի ավանդույթների ծագման մասին, որոնք 1860-ականներից հետո տարածվել են ամբողջ աշխարհում և գործում են մինչև օրս[1]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նիք Ջոնսոնը նկատել է, որ ամբողջ աշխարհում շուրջ 175 օբյեկտներ կազմավորվել են Կորնուոլի լեռնարդյունաբերական լանդշաֆտի ազդեցության ներքո՝ տարածաշրջանի բնակիչների կողմից[2]։
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ | |
Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2006 (30-րդ նստաշրջան) |
Համար | 1215 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
19-րդ դարի սկզբին Կոռնուոլում և արևմտյան Դևոնշիրում արտադրվել է ամբողջ համաշխարհային պղնձի երկու երրորդ մասը։ 2006 թվականին հանքարդյունաբերական լանդշաֆտն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Ներառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է արքայազն Չարլզը, տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 10-ին Կոռնուոլի Cotehele House-ում[3]։ Փորձագետների կարծիքի համաձայն՝ համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը տարեկան 60 000 մարդով։
Օբյեկտը պաշտպանում է 10 հանքարդյունաբերական շրջաններ, որոնք ձևավորվել են 1700-1914 թվականների ընթացքում և հանդիսանում են առավել նշանակալի և լավ պահպանված։ Ստորև ներկայացված շրջաններն այնպիսի կարգով, ինչպես գտնվում են օբյեկտի կայքում՝ նշելով համարը և տարածքը[4]՝
- A1 (անգլ.՝ St.Just Mining District) 2671 հեկտար
- A2 (անգլ.՝ Port of Hayle) 207 հեկտար
- A3 (անգլ.՝ Tregonning and Trewavas Mining District) 4483 հեկտար
- A4 (անգլ.՝ Wendron Mining District) 810 հեկտար
- A5 (անգլ.՝ Camborne & Redruth Mining District) 1403 հեկտար
- A6 (անգլ.՝ Gwennap Mining District) 3045 հեկտար
- A7 (անգլ.՝ St.Agnes Mining District) 1225 հեկտար
- A8 (անգլ.՝ Luxulyan Valley) 274 հեկտար
- A9 (անգլ.՝ Caradon Mining District) 1436 հեկտար
- A10 (անգլ.՝ Tamar Valley) 4164 հեկտար