Միացյալ Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի օբյեկտները (2016 թվականի դրությամբ) 30-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 2,9 %-ը (1073՝ 2017 թվականին)։ Այդ թվում 25 օբյեկտներ ընդգրկված են ցանկում մշակութային չափանիշներով, 12-ը՝ որպես մարդկային ստեղծագործական գլուխգործոց, 4-ը՝ բնական չափանիշներով, և 1 խառը (բնական և մշակութային)։
Բացի դրանից 2016 թվականի դրությամբ ևս 12 օբյեկտ ներկայացված է թեկնածու ցանկում[1]։
Միացյալ Թագավորությունը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1984 թվականի մայիսի 29-ին[2]։ Առաջին 5 օբյեկտները, որ գտնվում են Մեծ Բրիտանիայի տարածքում, ընդգրկվել են ցանկում 1986 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 10-րդ նիստում։