հարավկորեացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Կոն Ջի Չհոլ (կորեերեն՝ 공지철, հուլիսի 10, 1979[1], Բուսան, Հարավային Կորեա), ավելի հայտնի է Կոն Յու (կորեերեն՝ 공유) կեղծանվամբհարավկորեական դերասան։ «Առաջին սրճարանը» (2007) և «Տոկկեբի» (2016-2017) հեռուստատեսային դրամային դերերի շնորհիվ, ինչպես նաև «դաժան փորձություն» (2011), «Գնացք դեպի Բուսան» (2016) և «գաղտնի գործակալ» (2016) ֆիլմերում, դարձավ ավելի հանրաճանաչ։
Կոն Յու կորեերեն՝ 공지철 | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Բուսան, Հարավային Կորեա |
Կրթություն | Կյոնգ Հի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Իր մականունը ձևավորել է հոր ազգանունից Կոն (կորեերեն՝ 공) և մոր ազգանունից՝ Յու (կորեերեն՝ 유) վերցնելով[2]։
Կոն Յոն դպրոցական կրթություն ստացավ Բուսանի Նակմին տարրական դպրոցում (ավարտեց 1992 թվականին), Նէսուն միջնակարգ դպրոցում (ավարտեց 1995 թվականին), Դոնին ավագ դպրոցում (ավարտեց 1998 թվականին)։ Այնուհետև, 2000 թվականին ավարտեց Կյոնխի համալսարանը (բակալավրիատ՝ թատերական մասնագիտությամբ)[3]։ Հենց այնտեղ էլ, 2005 թվականին, ավարտեց մագիստրատուրան՝ «դերասանական վարպետություն» ուղվածությամբ։
2000 թվականին Կոն Յուն սկսեց իր կարիերան կաբելային հեռուստատեսությունում, որպես Mnet ծրագրի հաղորդավար, 2001 թվականին «Դպրոց 4» դորամայում որպես դերասան ունեցավ իր առաջնախաղը[4]։ Դրանից հետո դրամաներում և ֆիլմերում խաղացել մի քանի էպիզոդային դերեր, 2004 թվականին վարել է Music Camp երաժշտական ծրագիրը։
2005 թվականին Կոն Յուն ստացավ իր առաջին գլխավոր դերը «Իմ սիրելի ուսուցիցը» դորամայում դերասանուհի Կոն Հյո Ջինի հետ միյասին[5]։ Այնուհետև հաջորդեց «Մի հիանալի օր» (2006) ռոմանտիկ մելոդրաման[6]։
2007 թվականին Կոն Յուն ««Արքայազն» առաջին սրճարանը» ռոմանտիկ կատակերգությունում խաղաց որպես գլխավոր դերակատար, որը դերասանական կարիերայում հանգեցրեց մեծ առաջընթացի։ Դրամայի հայտնիությունը ոչ միյայն ամրապնդեց իր կարգավիճակը որպես գլխավոր դերասան, բայց և դարձրեց հալու աստղ[7]։
2008 թվականի հունվարի 14-ին, դորամայի դուրս գալուց հետո՝ իր հայտնիության գագաթնակետին, Կոն Յուն գնաց բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության[8]։ 8 ամիս անց ակտիվ ծառայություն վարեց առաջնագծում՝ Չորվոնում, ապա նրան տեղափոխեցին Պաշտպանության նախարարության լրատվական գործակալություն, որտեղ նա ծառայում էր հասարակայնության հետ կապերի բաժնում[9]։ Նոյեմբերի 3-ից նա նաև աշխատել է որպես դիջեյ բանակի ռադիոյում[10]։ Նա ծառայությունն ավարտել է 2009 թվականի դեկտեմբերի 9-ին[11]։
Բանակից վերադառնալուց հետո Կոն Յուն նկարահանվել է «Պարոն Ճակատագրի որոնումներում» ռոմանտիկ կատակերգությունում(2010)[12]։ Զուգահեռաբար նա աշխատում էր Կոն Ջի Յոնի վեպի հիման վրա նկարահանված «Փորձությունը» ֆիլմի վրա, ով բանակում ծառայելիս իր վրա ամենաուժեղ տպավորությունը թողեց[13]։ Ֆիլմը նկարահանվաց իրական փաստերի վրա, որտեղ պատմվում էր կրթական հաստատությունում հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ բռնության մասին։ 2011-ի սեպտեմբերի 22-ին թողարկված ֆիլմը ցնցեց հասարակությանը, ինչը հանգեցրեց դեպքերի վերաքննությանը[14]։ Օրենսդրական բարեփոխումների կոչը հասավ Ճապոնիայի Ազգային ժողով, որտեղ 2011 թվականի հոկտեմբերի վերջին հաջողությամբ ընդունվեց անչափահասների և հաշմանդամների նկատմամբ սեռական հանցագործությունների համար պատիժները խստացնելու օրինագիծ։ Օրինագիծը ստացել է «Դոգանի օրենք» անվանումը` ֆիլմի կորեական անվան պատվին[15]։
Սերիալներին վերադարձավ միայն 2012 թվականին, նկարահանվելով Հոն քույրերի «Մեծ» դորամայում[16]։ Դորաման ի սկզբանե լավ ընդունվեց, բայց ավարտը խիստ քննադատվեց։
2013 թվականին Կոն Յուն մեծ էկրան վերադարձավ «Կասկածյալ» ֆիլմով, որտեղ խաղացել է հյուսիսկորեական փախստականի դեր, ով քաղաքական խարդավանքի զոհ էր դարձել[17]։ 2013 թվականի նոյեմբերին դերասանը նշանակվեց Կորեայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հատուկ ներկայացուցիչ` Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 24-ամյակից հետո։ Այս կարգավիճակում դերասանը այցելեց Կամբոջա[18]։
2014 թվականի գարնանը Կոն Յուն աշխատել է Եվրոպայում որդեգրված կորեացի երեխաների ճակատագրի մասին «Մեղրի գույնի մաշկը» մուլտֆիլմի հնչյունավորման վրա։ Մուլտֆիլմի հատուկ տարբերակում Կոն Յուն հնչյունավորում է (նկարագրում է իրողությունները) սոհմանափակ կարողությունների տեր երեխաների համար[19]։
2014 թվականի հուլիսի 7-ին դերասանուհի Հա Չժի Վոնի հետ, որպես օրինակելի հարկատու, Կոն Յուն նշանակվեց Ազգային եկամուտների ծառայության դեսպան[20]։
2016 թվականին Կոն Յուն նոր վերելք ապրեց մի շարք հաջող աշխատանքներից հետո[21]։ 2016 թվականի նրա առաջին կինոնկարը հայտնի կինոդերասանուհի Յունգ Դո Յեոնի հետ «Մարդ ու կին» մելոդրաման էր[22]։ Այնուհետև, հաջորդեց «Գնացք դեպի Բուսան» զոմբի-բլոկբաստերը[23]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի 69-րդ կինոփառատոնում՝ մրցույթից դուրս, «Կեսգիշերային ցուցադրությունների» (Midnight Screenings) շրջանակներում, և դիմավորվեց բուռն ծափահարություններով[24]։ «Գնացք դեպի Բուսանը» դարձավ Հարավային Կորեայի տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը, որը դիտել է ավելի քան 11 միլիոն հեռուստադիտող[25]։ Այն նաև Մալայզիայում, Հոնկոնգում և Սինգապուրում դարձավ երբևէ ամենահաջողված հարավկորեական ֆիլմը[26][27][28]։ 2016 թվականի նոյեմբերի 26-ին «Գնացք դեպի Բուսան» դուրս եկավ վաճառքի Ռուսաստանում։ Այնուհետև, Կոն Յուն կատարեց գլխավոր դերերից մեկը «Գաղտնի գործակալ» դրամայում, որը պատմում է Կորեայի անկախության մարտիկների մասին ճապոնական օկուպացիայի ժամանակ։ Ֆիլմն ունեցավ ավելի քան 7 միլիոն դիտում[29]։
2016 թվականի դեկտեմբերին Կոն Յուն վերադարձավ հեռուստաէկրան Կիմ Ին Սուկի «Պահապան» ֆանտաստիկ դրամայում[30]։ Դորաման հսկայական հաջողություն ունեցավ, իսկ Կոն Յուն Baeksang Awards-ի 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ ստացավ որպես «Լավագույն դերասան»[31]։ Թողարկման պահին դորաման ամենաբարձր գնահատված կաբելային սերիալների ցուցակում դասվում էր 3-րդ հորիզոնականում[32]։ Դորաման մեծ մասսայականություն վայելեց նաև Չինաստանում, չնայած երկրում արգելված լինելուն։ Չինական ենթագրերով ծովահենյան օրինակները տարածվեցին ամբողջ ինտերնետում։ Weibo-ի վիճակագրության համաձայն, Կոն Յուի մասին ստեղծվել է 420 միլիոն գրառում։ Դերասանը դարձել է Baidu ամենապահանջված անձնավորությունը[33]։
2019 թվականի հունվարին դերասանը սկսել է նկարահանվել «Կիմ Ջի Յոն, ծնված տարեթիվը 1982 թվական» ֆեմինիստական կինոնկարում, որը նկարահանվել է 2016 թվականի համանուն վեպի հիման վրա[34]։Ֆիլմը, ինչպես ժամանակին գիրքը, քննադատվեց հակաֆեմինիստների կողմից[35]։ Վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը գրավեց առաջին տեղն ըստ եկամտաբերության, և 18 օրվա ընթացքում այն հավաքեց ավելի քան 3 միլիոն դիտում և ստացավ կին հանդիսատեսի չափազանց դրական արձագանքները[36]:Baeksang մրցանակաբաշխության ժամանակ նա առաջադրվել է «Տարվա լավագույն ֆիլմ»։
2019 թվականի ապրիլից հոկտեմբեր ամիսներին Կոն Յուն նկարահանվեց ռեժիսոր Լի Յոն Ջուի «Սո Բոկ» ֆիլմում[37]։ Նրա կերպարը հետախուզության նախկին գործակալ է, ով հայտնվել է հավերժական կյանքի գաղտնիքը պահող մարդկային կլոնի հետապնդման մեջ։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2020 թվականի դեկտեմբերին։
2020 թվականի մարտին Կոն Յուն միացավ Կիմ Տխե Յոնի «Հրաշքների երկիր» ֆիլմի դերասանական կազմին, որտեղ նա նկարահանվելու է չինացի դերասանուհի Թան Վեյի հետ միասին[38]։ Սա մոդելավորված իրականության պատմություն է, որտեղ մարդիկ կարող են կապ հաստատել սիրելիների հետ, որոնց իրականում այլևս չեն կարող հանդիպել։
2020 թվականի ապրիլին լուրեր հայտնվեցին այն մասին, որ Կոն Յուին առաջարկել են Նեթֆլիքսի արտադրության «Լռության ծով» սերիալում գլխավոր դեր[39]։ Այս գիտաֆանտաստիկ թրիլլերը պատմում է մի ապագայի մասին, երբ Երկիրը վերածվում է հսկայական անապատի՝ հանգեցնելով ջրի և սննդի պակասի։ Հատուկ թիմ է ուղարկվում լուսնի վրա լքված հետազոտական բազայից խորհրդավոր նմուշներ որոնելու։
Կոն Յուն հանդես կգա նաև Netflix-ի սերիալներից մեկի՝ «Վեցերորդ փուլ»-ի ոչ մեծ դերում[40]։ Որպես ախագիծի ռեժիսոր հանդես կգա Հվան Դոն Հյոկը, որի հետ Կոն Յուն նախկինում աշխատել է «Դժվար փորձություն» ֆիլմի վրա։ Սերիալը պատմում է մի քանի անհաջողակների մասին, որոնք անսպասելիորեն հրավիրվում են 10 միլիոն դոլար մրցանակով մասնակցելու գոյատևման խաղին։ Մրցույթներն անցկացվում են գաղտնի վայրում, որտեղ հերոսները կփակվեն մինչև միայն մեկ հաղթող մնա։
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2003 | Իմ ընկերուհին դասուսույց է | Lee Jong Soo | |
2004 | Ինտիմ օրագիր | Yoo In | |
Գերաստղ Կամ Սա Յոն | Park Chul Soo | ||
Լրտեսուհի | Choi Ko Bong | ||
2005 | Նա կատարման ժամանակ | Kang No Young | |
2007 | Վիշապի պես | Park Chul | «Ryu Ga Gotoku» համակարգչային խաղի հարմարեցում |
2010 | Պարոն Ճակատագրի որոնումներում | Han Gi-joon | «Finding Kim Jong-wook» մյուզիքլի հարմարեցում |
2011 | Դժվար փորձություն | Kang In-ho | 2009 թվականի համանուն վեպի հարմարեցում |
2013 | Կասկածյալ | Ji Dong-chul | |
2016 | Տղամարդ և կին | Ki-hong | |
Գնացք դեպի Բուսան | Seok-woo | ||
Գաղտնի գործակալ | Kim Woo-jin | ||
2019 | Կիմ Ջի Յոն, ծնված տարեթիվը՝ 1982 թվական | Jung Dae-hyun | 2016 թվականի համանուն վեպի հարմարեցում |
2020 | Սո Բոկ | Ki-heon | |
2021 | Հրաշքների աշխար |
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2001 | Դպրոց 4 | Hwang Tae-young | էպիզոդներ 29-48 |
2002 | Դաժան սեր | Seo Kyung-chul | |
Ամեն անգամ, երբ սիրտը բաբախում է | Park Chan-ho | ||
2003 | Իմ սենյակը քո սենյակն է | Kim Sung-joon | Վեբ-դորամա |
20 տարի | Seo Joon | ||
Էկրան | Kim Joon-pyo | ||
Լավագույն MBC թատրոն. Թռչող ափսե | Ki Jin | էպիզոդ 533 | |
2005 | Իմ սիրելի ուսուցիչը | Park Tae-in | |
2006 | Մեկ հիանալի օր | Seo Gun | |
2007 | «Արքայազն» առաջին սրճարան | Choi Han-kyul | 2006 թվականի համանուն վեպի հարմարեցում |
2012 | Մեծ | Seo Yoon-jae/Kang Kyung-joon | |
2013 | Ծանոթությունների գործակալություն «Սիրանո» | Magician | էպիզոդ 9, Կամեո |
2016-2017 | Պահապան։ Միայնակ և Մեծ Աստվածը | Goblin/Kim Shin | |
2021 | Լռության ծովը | Yoon Jae | |
Վեցերորդ ռաունդ | Կամեո |
Տարեթիվ | Անվանում | Դերասան | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2001 | «Why February Theme» — Be Happy | Zoy Project First | |
2014 | How I Am | Կիմ Դոն Ռյուլ |
Տարեթիվ | Անվանում | Ալբոմ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2010 | Second First Love | Պարոն Ճակատագրի որոնումներում | Սաուդթրեք |
2012 | Because It’s You | «Մեծ» դորամա |
Տարեթիվ | Մրցանակներ | Կտեգորիա | Նոմինցված աշխատանք | Արդյունքներ |
---|---|---|---|---|
2002 | KBS Drama Awards | Լավագույն նոր դերասան | «Դաժան սեր» դորամա | Առաջադրված |
2003 | SBS Drama Awards | Նոր աստղ | «Էկրան» դորամա | Հաղթանակ |
2005 | SBS Drama Awards | Բարձր վարպետություն, մինիսարիլայի լավագույն դերասան | «Իմ սիրած ուսուցիչը» դորամա | Առաջադրված |
2006 | MBC Drama Awards | Հատուկ մրցանակ, մինիսերիայի լավագույն դերասան | «Մի գեղեցիկ օր» դորամա | Հաղթանակ |
2007 | Mnet 20’s Choice Awards | Լավագույն ոճ | – | Հաղթանակ |
MBC Drama Awards | Մեծ վարպետություն | «Առաջին սրճարան «Արքայազն»» դորամա | Հաղթանակ | |
Ամենա հայտնի դերասան | Առաջադրված | |||
Լավագույն էկրանային զույգ (Յու Ին Հյոի հետ) | Առաջադրված | |||
2011 | Կապույտ վիշապ | Լավագույն դերասան | ֆիլմ «Դաժան փորձություն» | Առաջադրված |
Ամենա հայտնի դերասանը | Հաղթանակ | |||
2012 | Baeksang Arts Awards | Լավագույն դերասան (ֆիլմ) | Առաջադրված | |
KBS Drama Awards | Բարձր վարպետություն, մինիսերիալի լավագույն դերասա | «Մեծ» դորամա | Առաջադրված | |
Լավագույն էկրանային զույգ (Լի Մին Չժոնի հետ) | Առաջադրված | |||
2013 | Seoul International Drama Awards | Ականավոր կորեացի դերասան | Առաջադրված | |
2014 | Chunsa Film Art Awards | Լավագույն դերասան | «Կասկածյալը» ֆիլմ | Առաջադրված |
48-й День Налогоплательщика | Նախագահի մրցանակ | – | Հաղթանակ | |
Korea Culture and Entertainment Awards | Գերագույն վարպետություն կինոդերասան | «Կասկածյալը» ֆիլմ | Հաղթանակ | |
2016 | Korea Film Actors Association Awards | Գրան-պրի | «Տղամարդ և կին» կինոնկար | Հաղթանակ |
Fashionista Awards | Լավագույն ոճ – Կարմիր գորգ | – | Առաջադրված | |
Լավագույն ոճ –տղամարդիկ | Առաջադրված | |||
BloodGuts UK Horror Awards | Միջազգային կինոնկարի լավագույն դերասան | ֆիլմ «Գնացք դեպի Բուսան» | Առաջադրված | |
Douban Film Annual Awards | Ամենահայտնի դերասան | – | Հաղթանակ | |
2017 | Seoul Creative Festival of Film Advertising | Տարվա մոդել | – | Հաղթանակ |
Ասիական կինոպարգևատրում | Լավագույն դերասան | ֆիլմ «Գնացք դեպի Բուսան» | Առաջադրված | |
iHorror Awards | Լավագույն դերասան – Սարսափ ֆիլմ | Առաջադրված | ||
Baeksang Arts Awards | Լավագույն դերասան (հեռուստատեսություն) | «Պահապան» դորամա | Հաղթանակ | |
Brand of the Year Awards | Տարվա դերասան | Հաղթանակ | ||
Fangoria Chainsaw Awards | Լավագույն դերասան | ֆիլմ «Գնացք դեպի Բուսան» | Առաջադրված | |
Chunsa Film Art Awards | Լավագույն դերասան | Առաջադրված | ||
Korea Advertisers Association Awards | Լավագույն մոդել | – | Հաղթանակ | |
Fashionista Awards | Հեռուստատեսության և կինոյի լավագույն ոճ | դրամա «Պահապան» | Առաջադրված | |
2020 | Brand Customer Loyalty Award | Գովազդի մոդել | – | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.