From Wikipedia, the free encyclopedia
Կլոդ Բեռնար (ֆր.՝ Claude Bernard, հուլիսի 12, 1813[1][2][3][…], Saint-Julien - փետրվարի 10, 1878[2][1][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի բժիշկ, ներքին սեկրեցիայի գործընթացի հետազոտող, էնդոկրինոլոգիայի հիմնադիր։
Կլոդ Բեռնարը ծնվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Սեն-Ժուլյեն գյուղում, գյուղացի խաղողագործի ընտանիքում։ Որոշ ժամանակ աշխատել է դեղավաճառի օգնական։ Այդ ժամանակ նա երազում էր բանաստեղծ դառնալ և հավանաբար կդառնար (նրա կողմից գրված մի ոդևիլ բեմում հաջողություն ունեցավ), սակայն գրաքննադատ Սեն-Մարկ Ժիրարդենը, որին նա դիմել էր գրական կարիերայի վերաբերյալ խորհրդով, համոզեց Բեռնարին հրաժարվել իր մտադրությունից։ 1834 թվականին Բեռնարը ընդունվում է Փարիզի համալսարան։ Փարիզյան հնագույն Օտել-Դյո հիվանդանոցում պրակտիկանտ եղած ժամանակ ծանոթանում է նշանավոր ֆիզիոլոգ Ֆրանսուա Մաժանդի հետ, որը հետագայում նրան հրավիրում է աշխատելու Կոլլեժ դե Ֆրանսում գտնվող իր լաբորատորիայում։ Դա կիսանկուղային, խոնավ, մութ շինություն էր և այդտեղի երկար տարիների աշխատանքը բացասաբար անդրադարձավ գիտնականի առողջության վրա, նա ծանր հիվանդացավ։ Չնայած հիվանդությանը նա շարունակեց աշխատել[9]։
Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ էր (1860 թվականի դեկտեմբերի 2-ից)։
Երկար տարիներ Կլոդ Բեռնարը զբաղվել է մարսողության և սննդի մարսման գործընթացների հետազոտությամբ։ Նրան հաջողվեց ուսումնասիրել թքագեղձերի աշխատանքը և բացահայտել ստամոքսահյութի ու աղիքային հյութի նշանակությունը մարսողության պրոցեսում։ Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ենթաստամոքսային գեղձը կարևոր նշանակություն ունի ճարպերի այրման և մարսողության պրոցեսում[9]։
Նախևառաջ Բեռնարը ճանաչում ստացավ հոմեոստազի հայեցակարգի ուսումնասիրության և մշակման շնորհիվ։ Նրա «Ներքին միջավայրի կայունությունը` ազատ և անկախ կյաքի երաշխիք» ձևակերպումը շարունակում է արդիական մնալ նաև ներկայումս։ Նա զգալի ուշադրություն էր դարձնում թույների ֆիզիոլոգիական ներգործության ուսումնասիրություններին, հատկապես կուրարեի և ածխածնի մոնօքսիդի։
Մանրակրկիտ ուսումնասիրել է առողջ և հիվանդ օրգանիզմների հյութազատման ֆիզիոլոգիական մեխանիզմները, ստամոքսահյութի, լորձի և ենթաստամոքսային գեղձի մարսողական հատկանիշները, այդպիսով դնելով փորձարարական ախտաբանության հիմքերը։ Նա ստեղծել է շաքարային միզահյուծության` շաքարախտի տեսությունը (Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգև, 1853), զբաղվել է արյունաշրջանառության ներվային կարգավորման ուսումնասիրությամբ, առաջ է քաշել օրգանիզմի կայուն ներքին միջավայրի նշանակության հայեցակարգը (հոմեստազի տեսության հիմքերը)։
Փարիզի ակադեմիայի անդամների համար Բեռնարն առաջին անգամ կարդաց Պյոտր Վասիլևիչ Ռուդանովսկու ֆրանսերեն թարգմանված «Observat. sur la structure du tissu nerveux par une nouvelle methode» աշխատությունը, որով ըստ էության ներկայացվեց պատրաստուկների սառեցման հյուսվածաբանական մեթոդը։ 1879 թվականի սեպտեմբերին Էմիլ Զոլան սանկտ-պետերբուրգյան «Եվրոպայի տեղեկատու» ամսագրում հրապարակեց «Փորձարարական վեպ» տեսական հոդվածը, զինվելով բժիշկ Կլոդ Բեռնարի գիտական մեթոդով, որը շարադրված է վերջինիս կողմից իր «Փորձարարական բժշկության ուսումնասիրության ներածություն» աշխատության մեջ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.