From Wikipedia, the free encyclopedia
Կիռա Մինտերն Սեջվիկ (անգլ.՝ Kyra Minturn Sedgwick, օգոստոսի 19, 1965[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և ռեժիսոր։ Նա առավել հայտնի է «Խուզարու շուն» հեռուստասերիալում Բրենդա Լի Ջոնսոնի դերով (2005-2012), որը 2007 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», իսկ 2010 թվականին՝ «Էմմի»։
Կիռա Սեջվիկ անգլ.՝ Kyra Sedgwick | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1965[1][2][3][…] (59 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Սարա Լուրենսի քոլեջ, Կիրառական արվեստների USC դպրոց, Ընկերների ճեմարան և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Henry Dwight Sedgwick?[5], մայր՝ Patricia Rosenwald?[5] |
Ամուսին(ներ) | Քևին Բեյքոն[5] |
Երեխա(ներ) | Սոզի Բեյքոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Սեջվիկը ծնվել է ուսուցչուհուի և վենչուրային կապիտալիստի ընտանիքում։ Հորական կողմից դերասանուհին հայտնի դատավոր Թեոդոր Սեջվիկի, Գրոտոն դպրոցի հիմնաիդրներ Էնդիկոտ Փիբոդիի և ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը ստորագրած Ուիլյամ Էլլերիի ազգականն է։ Նա նաև հանգուցյալ Էդի Սեջվիկի զարմիկն է, դերասան Ռոբերտ Սեջվիկի քույրը և ջազ կիթառահար Մայք Ստերնի խորթ քույրը։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա ընդամենը վեց տարեկան էր[8]։ Որոշ ժամանակ անց մայրը ամուսնանում է գեղարվեստական ղեկավար Բեն Հելլերի հետ[9]։
Տասնվեց տարեկան հասակում Սեջվիկը իր հեռուստատեսային դեբյուտը կատարել է ցերեկային «Ուրիշ աշխարհ» սերիալում։ Շոուն թողնելուց հետո նա հանդես է գալիս մի քանի այլ սերիալներում, ինչպես նաև կինոնկարներում սկսում խաղալ երկրորդական դերեր[9]։ 1989 թվականին Օլիվեր Սթոունի «Հունիսի չորսին ծնվածը» ֆիլմում նա մարմնավորել կանացի գլխավոչ դեր։ Դրանից հետո նա Փոլ Նյումանի հետ նկարահանվել է «Պարոն և տիկին Բրիջ» ֆիլմերում։
Իննսունականների Սեջվիկը հիմնականում խաղում էր երկրորդական դերեր ինչպես խոշոր, այնպես էլ անկախ ֆիլմերում։ Նա «Միսս Ռոուզ Ուայթ» (1992) հեռուստաֆիլմում գլխավոր և «Խոսելու պատճառ» (1995) կատակերգական կինոնկարում երկրորդական դերերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուսի»[9]։ Իննսունականների երկրորդ կեսին նա նկարահանվել է Բրոդվեյան մի քանի բեմադրություններում, ինչպես նաև շարունակել է նկարահանվել անկախ ֆիլմերում, որոնցից ամենանշանակալին է «Քարանձավամարդը» (2004)։ Այդ ֆիլմում դերի համար նա հաղթել է «Անկախ ոգի»-ի լավագույն դերասանուհի անվանակարգում[9]։
Կիրա Սեջվիկը հատկապես հայտնի է «Խուզարու շուն» հեռուստասերիալում դաժան քննիչ Բրենդա Լի Ջոնսոնի դերով։ Նա արժանացել է քննադատների գնահատանքի՝ իր կերպարի կատարման համար, իսկ սերիալը դարձել է կաբելային հեռուստատեսության ամենահայտնի դրամաներից մեկը։ 2007 թվականին Սեջվիկը արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, իսկ 2010 թվականին՝ չորս անվանակարգերում առաջադրվելուց հետո արժանանում է շատ սպասված «Էմմի» մրցանակի` «դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]։ 2009 թվականին հեռուստատեսությունում ներդրումների համար դերասանուհու պատվին հոլիվուդյան փառքի ծառուղում ավելացրել են աստղ[10]։
1988 թվականի սեպտեմբերի 4-ին դերասանուհին ամուսնացել է դերասան Քեվին Բեկոնի հետ[11]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Թրեվիս Սեդվիկ Բեկոնին (ծնվել է 1989 թվականի հունիսի 23-ին) և Սոզի Ռութ Բեկոնին (ծնվել է 1992 թվականի մարտի 15-ին)[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.