Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Լեոնարդ Նյուման (անգլ.՝ Paul Leonard Newman, հունվարի 26, 1925[1][2][3][…], Շեյքեր Հայթս, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ - սեպտեմբերի 26, 2008[4][1][2][…], Վեսթփորթ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ում համարում են Հոլիվուդի սյուներից մեկը։ Կինոյի պատմության թերևս ամենահայտնի կապուտաչյա դերասանը։ 10 անգամ ներկայացվել է Օսկարի, որից 8-ը Օսկար լավագույն դերասանի համար հեղինակավոր անվանակարգում։
Փոլ Նյուման անգլ.՝ Paul Newman | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Փ. Նյուման, 1954 թ. լուսանկար | |||||||||
Հասակը | 177 սմ | ||||||||
Ծնվել է | հունվարի 26, 1925[1][2][3][…] | ||||||||
Ծննդավայր | Շեյքեր Հայթս, Կայահոգա, Օհայո, ԱՄՆ | ||||||||
Մահացել է | սեպտեմբերի 26, 2008[4][1][2][…] (83 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Վեսթփորթ | ||||||||
Կրթություն | Քենյոն քոլեջ, Եյլի դրամայի դպրոց, Օհայոյի համալսարան և Shaker Heights High School? | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, ավտոարշավորդ, դերասան, ձեռնարկատեր, սցենարիստ, թատրոնի դերասան, հնչյունավորող, ռեժիսոր, բարեգործ, պրոդյուսեր, գրող, ռազմական գործիչ և սպա | ||||||||
Ակտիվ շրջան | 1948–2008 | ||||||||
Ժանրեր | Դրամա, Կատակերգություն, Մելոդրամա | ||||||||
Ծնողներ | հայր՝ Արթուր Նյուման[5], մայր՝ Theresa Fetzer?[5] | ||||||||
Ամուսին(ներ) | Ջոան Վուդվարդ (3 երեխա), Ջեքի Նյուման (ամուսնալուծված) (3 երեխա) | ||||||||
Երեխա(ներ) | 6 երեխա | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
newmansown.com/our-founder | |||||||||
|
Փոլ Նյումանը ծնվել է 1925 թվականի հունվարի 26-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ Հայրը՝ Արթուր Սամուել Նյումանը, հրեա էր, մայրը՝ Թերեզիա Ֆեցկովան, սլավոնուհի էր՝ ծնված Սլովակիայում։ Ծառայել է նավատորմում, պատերազմից հետո հորից ժառանգել է սպորտային ապրանքների խանութ։
Վաճառելով իր ունեցվածքի մասը՝ 1947 թվականին ընդունվել է Յելսի համալսարանի դերասանական վարպետության դպրոցը։ Առաջին դերերը խաղացել է սերիալներում (1952-1958 թթ.) և Բրոդվեյում։ Իր առաջին ֆիլմերից մեկի՝ «Երկար շոգ ամառ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթացել է դերասանուհի Ջոան Վուդվարդի հետ, ում հետ էլ ամուսնացել է և բնակվելով միասին համատեղ նկարահանվել են մի քանի ֆիլմում։
1960-ական թթ. Նյումանը օգտագործում է իր աստղային կարգավիճակը՝ օգնելով Դեմոկրատական խմբակցությանը, ով այդ ժամանակ պայքարում էր ԱՄՆ-ում ռասիստական խտրականության վերացման դեմ։ Դրա արդյունքում դառնում է նախագահ Ռիչարդ Նիքսոնի թշնամիներից մեկը։ Բարբարա Սթրեյզանդի հետ համատեղ հիմնել է հատուկ կինոստուդիա, որը երիտասարդ կադրեր էր պատրաստում կինոյի համար։
Փոլ Նյումանը հայտնի է նաև որպես ավտոսպորտի մեծ սիրահար, նա ավտոարշավորդ է և ունեցել է իր թիմը, այդ սպորտաձևով նա հետաքրքրվել է 1969 թվականին «Հաղթողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Պրոֆեսիոնալ ավտորշավների սկսել է մասնակցել 1972 թվականից սկսած։ 1979 թվականին մասնակցել է այդ սպորտաձևում հայտնի Լե-Մանի 24 ժամյա ավտոմրցույթին և իր Պորշե ավտոմեքենայով դարձել է երկրորդ տեղի մրցանակակիր։
1983 թվականին Կառլ Հաասի հետ հիմնել է «Նյուման/Հաաս Ռեյսինգ» թիմը։ 1995 թվականին 70-ամյա Նյումանը մասնակցում է Դայթոնում անցկացված 24 ժամյա ավտոարշավին, որտեղ իր թիմը հաղթում է, իսկ ինքը դառնում է պաշտոնական արշավների ամենատարեց մասնակիցը, ում թիմը հաղթել է այդ մրցարշավներում։
Նրա որդին կախվածություն ուներ թմրանյութերից, ինչն էլ դարձավ նրա մահվան պատճառ։ Այդ դեպքից հետո Փոլ Նյումանը ակտիվորեն սկսում է մասնակցել բարեգործական աշխատանքների ներդնելով գրեթե 200 միլիոն դոլլար։
2008 թվականի հունիս ամսին նրա մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին Փոլ Նյումանը մահացավ Կոնեկտիկուտ նահանգի Ուեստպորտ քաղաքում գտնվող իր տանը 83 տարեկան հասակում։
Առաջին մեծ դերը կինոյում 1954 թվականին պատմական «Արծաթե գավաթը» ֆիլմում էր, որը ի դեպ հաջողություն չունեցավ և հետագայում Փոլ Նյումանը այն համարեց 1950-ական թթ. նկարահանված վատագույն ֆիլմ։ Ճանաչում նրան բերեց 1956 թվականին «Երևի վերևներում ինչ որտեղ սիրում են ինձ» ֆիլմում մարմնավորած գլխավոր հերոսի՝ բռնցքամարտիկ Ռոկի Գրացիանոյի դերը։ Մյուս նշանավոր դերը Թեննեսի Ուիլյամսի պիեսի հիման վրա 1958 թվականին էկրան բարձրացած «Կատուն շիկացած տանիքին» ֆիլմն էր։ Այդ ֆիլմի համար Փոլ Նյումանը և իր խաղընկերուհի հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը ներկայացվեցին Օսկար մրցանակի։ Կինոյում ունեցած իր հաջողությունը ավելի ամրապնդվեց «Տերրասից», «Ելք» ֆիլմերից հետո։ Շատ կինոքննադատներ նշում էին նրա դերերի հաջող ընտրությունը։
«Խաբեբան» քրեական դրամայի և «Հադ» վեստեռն ֆիլմերի համար ներկայացվում է Օսկարի։ Զբաղվելով ավտոարշավով նա սկսում է քիչ նկարահանվել։ 1962 թվականին նկարահանվում է Թեննեսի Ուիլյամսի ևս մեկ պիեսի էկրանավորման՝ «Պատանեկության քաղցր թռչունը», իսկ 1966 թվականին հաջողությամբ խաղում է Ալֆրեդ Հիչքոքի «Պատռված վարագույր» ֆիլմում։ Նույն թվականին կնոջ Ջոան Վուդվարդի մասնակցությամբ բեմադրում է «Ռեյչել Ռեյչել» ֆիլմը, որի համար ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար Փոլ Նյումանի ամենանշանավոր դերերից մեկը 1967 թվականի «Սառնարյուն Լյուկը» ֆիլմն էր, որի համար նա 4-րդ անգամ ներկայացվեց Օսկարի։ Նրա հաջորդ՝ «Բուչ Քեսիդին և Սանդես Քիդը» Ռոբերտ Ռեդֆորդի ընկերակցությամբ վեստեռնը դարձավ կինոյի պատմության ամենաշահութաբեր վեստեռն ժանրի ֆիլմը։ Ռոբերտ Ռեդֆորդի հետ համատեղ ևս մի աշխատանք «Խաբեություն» ֆիլմը ստացավ Օսկար լավագույն ֆիլմի համար։
Իր կարիերայի հաջորդ երկու տասնամյակի ընթացքում նույնպես շարունակում է շատ նկարահանվել։ 1970 ական թթ. նշանավորվում է ռեժիսոր Ջոն Հյուսթոնի հետ համատեղ աշխատանքով։
1968 թվականին Մարտին Սկորսեզեի «Փողերի գույնը» ֆիլմի համար ստացավ իր առաջին Օսկարը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որը նրա 6-րդ թեկնածությունն էր հեղինակավոր այդ մրցանակին։
Իր կարիերայի ավելի քան 50 տարիների ընթացքում ընթացքում նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ Օսկար, Ոսկե Գլոբուս, Էմմի, BAFTA, Արծաթե արջ և այլ կինոմրցանակների դափնեկիր է, ընդհանուր մրցանակների թիվը հասնում է 40-ի, ներկայացվել է ընդհանուր առմամբ մոտ 50 մրցանակների։
Առավել նշանավոր ֆիլմերն են
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում Փոլ Նյումանը ներկայացված է 2 դրական հերոսով՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.