From Wikipedia, the free encyclopedia
«Կինո. Հանրագիտարանային բառարան» (ներածական խմբագրական հոդվածում՝ «հանրագիտարանային կինո բառարան»[1]), մեկ հատորով գիտա-տեղեկատվական հրատարակություն կինոարվեստի և կինոգիտության վերաբերյալ[1]։ Պարունակում է շուրջ 3900 հոդված ռեժիսորների, դերասանների և կինոյի այլ մասնագիտությունների և հայեցակարգերի մասին, ԽՍՀՄ հանրապետությունների և աշխարհի տարբեր երկրների կինեմատոգրաֆիայի մասին առանձին հոդվածներ։ Հանրագիտարանի հոդվածների հեղինակները ավելի քան 150 մասնագետներ էին։ 1987 թվականին լույս է տեսել «Սովետական հանրագիտարան» (Մոսկվա) հրատարակչությունում՝ 100000 տպաքանակով[2]։
Կինո. Հանրագիտարանային բառարան ռուս.՝ Кино: Энциклопедический словарь | |
---|---|
Տեսակ | հանրագիտարանային բառարան, հրատարակություն և տեքստ |
Թեմա | Կինեմատոգրաֆիա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Էջեր | 640 |
Խմբագիր | Սերգեյ Յուտկևիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակման վայր | Մոսկվա |
Հրատարակիչ | Սովետսկայա էնցիկլոպեդիա |
Հրատարակման տարեթիվ | 1987 |
Գլխավոր խմբագիր՝ արվեստագիտության դոկտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուտկևիչ։
Խմբագրական խորհուրդ՝ Յու. Աֆանասև, Վ․ Բասկակով, Ի․ Վայսֆելդ, Ն․ Գաջինսկայա, Սերգեյ Գերասիմով, Եվգենի Գրոմով, Ա․ Կարագանով (գլխավոր խմբագրի տեղակալ), Լ․ Մամատովա, Ի․ Մորավեկ, Սեմյոն Իզրաիլովիչ, Ռ․ Յուրենև։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.