From Wikipedia, the free encyclopedia
Յուտկևիչ Սերգեյ Իոսիֆովիչ (դեկտեմբերի 15 (28), 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 24, 1985[4][5] կամ ապրիլի 23, 1985[6][7], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր, կինոարվեստի տեսաբան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ Արվեստագիտության (1941)։ ԽՄԿԿ անդամ (1939)։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Սերգեյ Յուտկևիչ Сергей Иосифович Юткевич | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15(28),1904 |
Ծննդավայր | Պետերբուրգ (այժմ՝ Լենինգրադ) |
Մահացել է | ապրիլի 23,1985 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Վխուտեմաս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, պրոֆեսոր, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ, նկարիչ և թատերական ուսուցիչ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0951170 |
1921-1923 թվականներին սովորել է Պետերբուրգի բարձրագույն ռեժիսորական (Վսևոլոդ Մեյերխոլդի ղեկավարությամբ) և գեղարվեստատեխնիկական բարձրագույն արվեստանոցներում։ Գ․ Կոզինցևի և Լ․ Տրաուբերգի հետ կազմակերպել է ՖԷՔՍ (ФЭКС — էքսցենտրիկ դերասանի ֆաբրիկա) խումբը։ 1925 թվականից աշխատում է կինոյում։ Ռեժիսորին ճանաչում է բերել «ժանյակներ» (1928) ֆիլմը։ Սովետական կինոարվեստի զարգացման ասպարեզում նշանակալից երևույթ են Յուտկևի «Ոսկե լեռներ» (1931), «Հանդիպականը» (1932, Ֆ․ էրմլերի հետ) նորարարական կինոնկարները։
Առաջատար տեղ են գրավում նաև Յուտկևի «Հրացանավոր մարդը» (1938), «Պատմվածքներ Լենինի մասին» (1958), «Լենինը Լեհաստանում» (1966) ֆիլմերը։ «Բաղնիք» (1962, ըստ Մայակովսկու, Ա․ Կարանովիչի հետ) և «Մայակովսկին ծիծաղում է» (1974) կինոնկարներում դերասանները, տիկնիկները, նկարչական մուլտիպլիկացիան օրգանապես համադրված են։ Մոսկվայի և Լենինգրադի թատրոններում բեմադրել է մի շարք ներկայացումներ։ Դասավանդում է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում (1940 թվականից՝ պրոֆեսոր)։ «Կինոբառարանի» (հ․ 1-2, 1966-1970) գլխավոր խմբագիր։ ԽՍՀՄ Կադր «Պատմվածքներ Լենինի մասին» կինոնկարից (1958), ոեժիսոր Սերգեյ Յուտկևիչ պետական մրցանակներ (1941, 1947, 1967)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.