From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինայի «Կեղտոտ պատերազմ» (իսպ.՝ Guerra Sucia en la Argentina), պետական ահաբեկչության ընդհանրական անվանում (մասսայական առևանգումներ, տանջանքներ, առանց դատավճռի կայացած մահապատիժներ), որն իրագործել են արգենտինացի Ռազմական բռնապետները և որն իր գագաթնակետին է հասել Ազգային վերակազմավորման ընթացքում՝ 1976-1983 ընկած ժամանակահատվածում։ Եղել է «Կոնդոր» օպերացիայի մաս։
1976 թվականի մարտի 24-ին Խորհե Վիդելայի գլխավորությամբ արգենտինական բանակը կատարել է հեղափոխություն և իշխանազուրկ է արել նախագհ Իզաբել Պերոնին։ Զինվորների օգնությամբ Վիդելան ստացել է լայն իշխանություն՝ ինչը հանգեցրել է Արգենտինայում մարդու իրավունքների ոտնահարման։ Իրականացվել են մասսայական բանտարկություններ, իսկ բանտարկյալները ենթարկվել են կտտանքների և հաճախ սպանել են։ Այս դեպքերի ժամանակ Արգենտինայում սպանվել է 10 հազար մարդ, անհետ կորել է 30 հազար մարդ և 60 հազար մարդ երկարատև բանտարկվել է և ենթարկվել է կտտանքների և բռնության՝ քաղաքական հայացքների պատճառով[1]։ «Կեղտոտ պատերազմի» հիմնական զոհերը եղել են ակտիվիստներ, ներառյալ խորհրդային շարժման գրործիչներ, ուսանողներ, լրագրողներ, մարքսիստներ և նախկին իշխանության կողմնակիցներ։
Իշխանությունը վերացել է 1983 թվականին, երբ Արգենտինան պարտվել է Ֆոլկլենդյան պատերազմում։
Իշխանափոխությունից հետո նախագահ Ռաուլ Ալֆոնսինի կարգադրությամբ՝ ստեղծվել է բազմաքանակ անձանց անհետացման հետ կապված Ազգային կոմիսիան (CONADEP), որը գլխավորել է հայտնի գրող Էռնեստո Սաբատոն։ 1983-1984 թվականներին կատարված դեպքերի հետազոտությունների արդյունքում հրապարակվել է «Այլևս երբեք» աշխատությունը[2]։
2012 թվականի հուլիսին Խորխե Վիդելայի (կառավարել է 1976-1981 թվականներին) երկրի նախկին կառավարողները և Ռեհնալդո Բինյոնեն (1982-1983) Արգենտինայում իրականացված դատավճռի ժամանակ մեղավոր են ճանաչվել, որովհետև առևանգել են երեխաներ քաղբանտարկյալ կանանցից։ Պարվել է, որ նրանց հրամանով տասնյակ մայրեր ստիպողաբար զրկվել են իրենց երեխներից (հետո նրանց տվել են այլ ընտանիքների, հիմնականում սպաների ընտանիքներին), իսկ հետո սպանվել են։ Վիդելան և Բինյոնեն (դատավճռի ժամանակ եղել են մոտ 80 տարեկան) իրենց գործողությունների համար ստացել են համապատասխանբար 50 և 30 տարվա ազատազրկում[3][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.