Կափառնայում
From Wikipedia, the free encyclopedia
Կափառնայում (եբրայերեն՝ כפר נחום — Kfar Naḥūm, հին հունարեն՝ Κεφαρνωκον, լատին․՝ Cafarnaum), հնագույն քաղաք, որը գտնվում է Իսրայելի Գալիլեա քաղաքի Գալիլեյան ծովի (այժմ՝ Կիներետ լիճ) հյուսիսարևմտյան ափին։ Քաղաքը հիշատակվում է «Նոր Կտակարանում», ըստ որի, Հիսուս Քրիստոսը քարոզել է Կափառնայումում աղոթարանում և այդ քաղաքում իրականացրել բազմաթիվ հրաշագործություններ[1]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Կափառնայում | ||
Երկիր | Իսրայել | |
Համայնք | Հյուսիսային մարզ և Գալիլեա | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 2-րդ դար թ. | |
Մակերես | 1728 dunam | |
Ժամային գոտի | Israel time zone? | |
| ||
Փակել
Հիմա Կափառնայումը կազմված է երկու մասից՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան մասը պատկանում է Կուստոդիայի Սուրբ Հողերին և ներառում է հնագիտական համալիր՝ կազմված պեղված տների պատերի մնացորդներից, տեղական հրաբխային բազալտից, Սպիտակ աղոթարանից և Պետրոս առաքյալի կաթոլիկական եկեղեցուց։ Արևելյան մասը պատկանում է Երուսաղեմի ուղղափառ եկեղեցուն և ներառում է Սուրբ Առաքելոց վանքը[2]։