Գալիլեայի ծով
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գալիլեայի ծով, ներկայիս Իսրայելում հայտնի է որպես Կիներետ լիճ[2][3][4][5][6][7][8][9] (եբրայերեն՝ ים כנרת, «յամ Կիներետ»[10][11], ընդ որում՝ «յամ»՝ նշանակում է «ծով». արաբ․՝ بحيرة طبريا, «Բուխայրաթ Տաբարիա»[11], «Բախր Տաբարիա»[12]։ Լճի ափն ամենացածրադիր վայրերից է աշխարհում, այն 213 մետրով ցածր է ծովի մակերևույթից (այդ ցուցանիշով երկրորդ տեղում է՝ Մեռյալ ծովից հետո)։ Միաժամանակ՝ ամենացածրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում։ Առավելագույն խորությունը 45 մետր է, մակերեսը՝ 165 կմ²։ Լճի արևմտյան ափին ընկած է Տիբերիա քաղաքը։ Գալիլեայի ծովը հայտնի է նաև Տիբերիադյան լիճ անվամբ։ Այն այդ անունն ստացել է Տիբերիա քաղաքից, որը հիմնադրվել է մ. թ. առաջին դարում հռոմեական Տիբերիոս կայսեր կողմից։ Լճի ավետարանական անունը տրվել է նրա մերձակայքում գտնվող Գալիլեա քաղաքից[13][14][15][16][17]։ Իսկ Գենիսարեթյան լիճ անվանումը տրվել է Գենիսարեթ (Գինոսար) հովտի անունից։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Առաջավոր Ասիա | |
Երկիր | Իսրայել | |
Վարչատարածքային բաժանում | Հյուսիսային մարզ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | −215 … −209[1] մ | |
Ավազանի մակերեսը | 161—169 կմ² | |
Ծավալը | 3,6—4,3 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 55—60 կմ | |
Ամենամեծ խորությունը | 43 մ | |
Միջին խորությունը | 25,6 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 2730 կմ² | |
Թափվող գետերը | Հորդանան, Ամուդ | |
Սկիզբ առնող գետերը | Հորդանան, | |
Վիքիպահեստում |
Այս լիճը նշվում է Հին Կտակարանում որպես Կիններեֆի ծով։ Այս լճով, ըստ ավանդության, անցնում է Իսրայելի սահմանը։ Նրա մոտակայքում է գտնվում Խիննարոֆ ամրոցը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.