From Wikipedia, the free encyclopedia
Կառլո Գոցցի (Carlo Gozzi, դեկտեմբերի 13, 1720[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][2][5][…] - ապրիլի 4, 1806[1][2][6][…], Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[4][2][3]), իտալացի թատերգակ (դրամատուրգ)։
Կառլո Գոցցի իտալ.՝ Carlo Gozzi | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1720[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[4][2][5][…] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1806[1][2][6][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Վենետիկ, Venetian Province, Ավստրիական կայսրություն[4][2][3] |
Գերեզման | Սան Միկելե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, բանաստեղծ և հիշատակագիր |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Ժանրեր | fiaba? |
Carlo Gozzi Վիքիպահեստում |
Ծնվել է 1720 թ. դեկտեմբերի 13-ին Վենետիկում։ Ստացել է տնային կրթություն։ 16 տարեկան հասակում զինվորագրվել է, ծառայել Դալմաթիայում, երեք տարի անց վերադարձել հայրենիք։ Լինելով բնավորությամբ ազնվական և պահպանողական հանդես էր գալիս ցանկացած գրական նորամուծությունների դեմ։ Հակադրվելով իրեն ժամանակակից վենետիկյան թատերգակ Կառլո Գոլդոնիին, որը ռեալիզմի կողմնակից էր՝ Գոցցին պաշտպանում էր վենետիկյան ավանդական «կոմեդիա դել արտե» թատերական ժանրը՝ դիմակ կրող գործող անձանցով։ Ձգտելով վերակենդանացնել «դիմակների կատակերգությունը» գրել է մի շարք հեքիաթային թատերախաղեր, որը նա անվանել է «ֆաբիաներ»։ Թատերախաղերն առանձնանում են անսովոր տեսարաններով, հրաշալի կերպարանափոխություններով և վենետիկյան ավանդական թատրոնի դիմակավոր գործող անձանցով, որոնք են Պանտալոնեն, Տրուֆալդինոն, և այլն։ Օգտագործելով բանահյուսական ստեղծագործությունների սյուժետային մոտիվները և դել արտե կոմեդիայի որոշ սկզբունքներ (դիմակ, բարբառ, իմպրովիզացիա), ստեղծել է թատերական հեքիաթի ինքնատիպ ժանր՝ ֆիաբ, որին բնորոշ են չարի և բարու, պաթետիկայի և բուֆոնադայի, գրական հնաոճ լեզվի և վենետիկյան առօրյա խոսակցական լեզվի հակադրությունները։
Ֆիաբներում («Սեր առ երեք նարինջները»,1761, «Ագռավ», 1761, «Արքա-եղջերուն», 1762, «Տուրանդոտ», 1762, «Կանաչ թռչնակ», 1765 և այլն) դրվատել է մարդկային առաքինությունները, ծաղրել բուրժուական եսապաշտությունը։ Գոցցին գրել է նաև քսաներեք տրագիկոմեդիա և «Անօգուտ հուշեր» (1797) երկը։
Կարլո Գոցցին Իտալիայում շուտ մոռացվեց, բայց նրա ֆիաբները հետաքրքրեցին գերմանացի և ֆրանսիացի ռոմանտիկներին (Ֆ․ Շիլլերը «Տուրանդոտ»-ը վերամշակեց Վայմարի թատրոնի համար)։ Ե․ Վախթանգովը Մոսկվայի՝ ներկայումս իր անունը կրող թատրոնում 1922-ին իրականացրեց «Տուրանդոտ»-ի մինչև օրս ներկայացվող բեմադրությունը։ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է (1959) Գոցցիի «Ագռավը»։
1761 թ. հունվարի 25-ին շլացուցիչ հաջողությամբ ներկայացված «Սեր առ երեք նարինջ» (L'amore delle tre melarance) «Տուրանդոտ» (Turandot, 1762) թատերախաղերի հիման վրա արդեն 20-րդ դարում համանուն օպերաներ են գրել համապատասխանաբար Սերգեյ Պրոկոֆևը և Ջակոմո Պուչչինին։ Ընդամենը Գոցցին գրել է 10 հեքիաթ-պիես, այդ թվում (բացի վերոնշյալներից)՝ «Ագռավը» (Il Corvo, 1761)[7], «Կանաչ ճնճղուկը» (L'augellino bel verde, 1765), «Եղջերու-արքան» (Il re cervo, 1762), «Կին-օձը» (La donna serpente, 1762) և այլն։
Շուրջ 1780 թ. սկսել է աշխատել հուշագրությունների վրա, որոնք լույս են տեսել «Անպետք հիշողություններ» վերնագրի տակ (Memorie inutili, 1797)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.