From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Ճաղատ (ֆր.՝ Charles le Chauve, հունիսի 13, 823[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 877[1][2][3][…], Avrieux), կամ Կառլ II, 9-րդ դարում Արևմտաֆրանկական թագավորության թագավոր (843–877), Իտալիայի թագավոր (875–877) և Կարոլինգյան կայսրության կայսր (875–877)։ Մի շարք քաղաքացիական պատերազմներից հետո իր հոր՝ Լուի I Բարեպաշտի գահակալության ընթացքում, Կառլը հաջորդում է նրան Վերդենի պայմանագրով (843 թ․)՝ ձեռք բերելով կայսրության արևմտյան երրորդ մասը։ Նա Կառլոս Մեծի թոռն էր և Լուի I Բարեպաշտի և նրա երկրորդ կնոջ՝ Ջուդիթի փոքր տղան[14]։
Կառլ Ճաղատ ֆր.՝ Charles II le Chauve | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 823[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 877[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Avrieux |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Քաղաքացիություն | West Francia |
Մասնագիտություն | միապետ և գրող |
Ամուսին | Իրմենտրուդա Օռլեանցի[1][4] և Richilde of Provence?[5] |
Ծնողներ | հայր՝ Լյուդովիկոս I Բարեպաշտ[1][4], մայր՝ Judith of Bavaria?[1][4] |
Զբաղեցրած պաշտոններ | king of West Francia? և Սուրբ Հռոմի կայսրերի ցանկ |
Երեխաներ | Ջուդիթ[6][4], Լուի II Կակազ[7][4], Charles the Child?[8], Carloman?[9], Lothar the Lame?[9], Rothilde?[10], Ermentrude?[9], Hildegard?[11], Gisela?[11], Rotrude?[12], Drogo?[13], Pippin?[13] և Charles?[13] |
Charles the Bald Վիքիպահեստում |
Նա ծնվել է 823 թվականի հունիսի 13-ին Ֆրանկֆուրտում, երբ նրա ավագ եղբայրներն արդեն մեծահասակ էին և իրենց հորից ստացել էին իրենց սեփական թագավորությունը կամ ենթաթագավորությունները։ Լուի Բարեպաշտի փորձերը Կառլին ենթաթագավորություն փոխանցելու, սկզբում Ալեմանիան, իսկ հետո Մաասի և Պիրենեյների միջև գտնվող երկիրը (Պիպին I Աքվիտանիացու վերելքից հետո՝ 832 թվականին), անհաջողությամբ պսակվեցին։ Բազմաթիվ հաշտություններից հետո ապստամբ Լոթարի և Պիպինի, ինչպես նաև նրանց եղբայր, Բավարիայի թագավոր Լյուդովիկոս II Գերմանացու հետ, Կառլի մասնաբաժինը Աքվիտանիայում և Իտալիայում միայն ժամանակավոր բնույթ կրեց, բայց նրա հայրը չհանձնվեց և Կառլին դարձրեց ամբողջ երկրամասի ժառանգը, որը մի ժամանակ Գալլիան էր։ 837 թվականին Աախենի ժողովի ժամանակ, Լուի Բարեպաշտը հրամայեց ազնվականներին հարգանքի տուրք մատուցել Կառլին որպես իր ժառանգի[15]։ Պիպին Աքվիտանիացին մահացավ 838 թվականին, որից հետո Կառլը վերջապես ստացավ այդ թագավորությունը[15], ինչը զայրացրեց Պիպինի ժառանգներին և Աքվիտանիայի ազնվականներին[16]։
840 թվականին կայսեր մահը իր որդիների միջև պատերազմ է բռնկում։ Կառլը համաձայնության է գալիս եղբոր՝ Լուի Գերմանացու հետ, ընդդիմանալու նոր կայսր Լոթար I-ի հավակնություններին, և երկու դաշնակիցները հաղթում են Լոթարին Ֆոնտենուայի ճակատամարտում 841 թվականի հունիսի 5-ին[17]։ Հաջորդ տարի երկու եղբայրները հաստատում են իրենց դաշնակցությունը Ստրասբուրգի նշանավոր երդմամբ։ Պատերազմի վերջը դրվում է 843 թվականի օգոստոսին կնքված Վերդենի պայմանագրով։ Համաձայնագրով Կառլ Ճաղատին է հանձնվում արևմտյան ֆրանկների թագավորությունը, որը նա մինչ այդ ղեկավարում էր և որը գործնականորեն համապատասխանում էր ներկայիս Ֆրանսիային, որքանով Մաասին, Սոնին, Ռոնին, Իսպանական սահմանին և Էբրոյին։ Լուին ստանում է Կարոլինգյան կայսրության արևելյան հատվածը, որը հետո հայտնի էր որպես Արևելաֆրանկական թագավորություն և ավելի ուշ որպես Գերմանիա։ Լոթարը պահպանում է կայսերական տիտղոսը և Իտալիայի թագավորությունը։ Նա նաև ստանում է Ֆլանդրիայի կենտրոնական շրջանները Ռայնլանդի և Բուրգունդիայի միջոցով որպես Միջին ֆրանկական թագավորության թագավոր[18]։
Վերդենի պայմանագրից շատ չանցած Կառլը անհաջող արշավ է իրականացնում Բրետանի դեմ, որից վերադառնալուց հետո նա ստորագրում է Կուլենի պայմանագիրը իր ազնվականությամբ և հոգևորականությամբ[19]։ Դրանից հետո, նրա գահակալության առաջին տարիները մինչև 855 թվականին Լոթար I-ի մահը, համեմատաբար խաղաղ էին։ Այս տարիների ընթացքում երեք եղբայրները շարունակում են «եղբայրական կառավարության» համակարգը, միմյանց հետ շարունակաբար հանդիպելով Կոբլենցում (848թ․), Մեյրսենում (851թ․) և Ատինիում (854թ․)։ 858 թվականին Լուի Գերմանացին, որին հրավիրել էին դժգոհ ազնվականները, որոնք պատրաստակամ էին վտարել Կառլին, ներխուժում է Արևմտաֆրանկական թագավորություն։ Կառլն այնքան չսիրված էր, որ չի կարողանում զորք հավաքել և հեռանում է Բուրգունդիա։ Նա փրկվում է միայն եպիսկոպոսների աջակցությամբ, որոնք հրաժարվում էին գահ բարձրացնել Լուի Գերմանացուն, և Ուելֆերի հավատարմության շնորհիվ, որոնք նվրված էին նրա մորը՝ Ջուդիթին։ 860 թվականին նա իր հերթին փորձում է գրավել իր եղբորորդու՝ Պրովանսի Կառլի թագավորությունը, սակայն նրան հետ են մղում[20]։ 869 թվականին իր եղբորորդի Լոթար II-ի մահից հետո, Կառլը փորձում է գրավել Լոթարի տիրապետությունները՝ Մեցում իրեն որպես Լոթարինգիայի թագավոր օծելով, բայց նա ստիպված է լինում բանակցություններ սկսել, երբ Լուին աջակցություն է գտնում Լոթարի նախկին վասալների մոտ։ Արդյունքում ձեռք բերված պայմանագրով Լոթարինգիան մասերի է բաժանվում Կառլի և Լուիի միջև (870թ․)[21]։
Բացի այս ընտանեկան վեճերից, Կառլը ստիպված էր պայքարել Աքվիտանիայում շարունակ աբստամբողների և Բրետոնների դեմ։ Հրամանատարներ Նոմենոեի և Էրիսպոեի առաջնորդությամբ, որոնք Բալոնի (845թ․) և Ջենգլենդի (851թ․) ճակատամարտում հաղթել են թագավորին, Բրետոններին հաջողվում է ձեռք բերել դե ֆակտո անկախություն։ Կառլը նաև մենամարտել է վիկինգների դեմ, որոնք ավերել են հյուսիսի երկիրը, Սենի և Լուարի հովիտները, և նույնիսկ Աքվիտանիայի սահմանները։ 845 թվականին վիկինգների կողմից Փարիզի հաջող թալանման և պաշարման ժամանակ և դրանից հետո մի քանի անգամ Կառլը ստիպված էր թանկ գին վճարել իրենց նահանջի համար։ Կառլը տարբեր արշավանքներ է իրականացրել զավթիչների դեմ և 864 թվականի Պիսթրեսի հրովարտակով բանակն ավելի շարժուն է դարձրել՝ ապահովելով հեծելազորով, որը ֆրանսիական ասպետության այդքան հայտնի նախնին էր հաջորդ 600 տարիների ընթացքում։ Նույն հրովարտակով նա հրամայում է ամուր կամուրջներ կառուցել բոլոր գետերի վրա, որպեսզի արգելափակեն վիկինգների ներխուժումը։ Փարիզի այս կամուրջներից երկուսը պահպանում են քաղաքը 885-886 թվականի պաշարման ժամանակ։ Կառլը դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Կորդոբայի էմիրության հետ և 865 թվականին ուղտեր է ստանում Մուհամադ I-ից[22]։ 860-ականներից Կոմպյենյե ամրոցը գնալով ավելի նշանակալից է դառնում Կառլի համար և 876 թվականին նա այնտեղ վանք է կառուցում[23]։ 10-րդ դարում Կոմպյենյեն հայտնի էր որպես «Կառլոպոլիս», քանի որ այն զուգորդում էին Կառլի հետ[24]։
875 թվականին, Լյուդովիկոս II կայսեր (նրա խորթ եղբայր Լոթարի որդին) մահից հետո, Կառլ Ճաղատը, Հովհաննես VIII պապի աջակցությամբ, մեկնում է Իտալիա և ստանում է արքայական թագը Պավիայում և կայսերական շքանշանը Հռոմում դեկտեմբերի 25-ին[25][20]։ Որպես կայսր՝ Կառլը միավորում է իր պապի և հոր կողմից օգտագործված կարգախոսները մեկ բանաձևի մեջ՝ renovatio imperii Romani et Francorum՝ «հռոմեացիների և ֆրանկների կայսրության նորացում»: Այս խոսքերը հայտնվել են նրա կնիքի վրա[26]։
Լուի Գերմանացին, որը նույնպես Լյուդովիկոս II-ի իրավահաջորդության թեկնածու էր, վրեժխնդիր է լինում՝ ներխուժելով և ավերելով Կառլի տիրույթները, և Կառլը ստիպված է լինում շտապ վերադառնալ Արևմտաֆրանկական թագավորություն: Լուի Գերմանացու մահից հետո (876 թվականի օգոստոսի 28-ին), Կառլն իր հերթին փորձում է գրավել Լուիի թագավորությունը, բայց 876 թվականի հոկտեմբերի 8-ին Անդերնախի ճակատամարտում վճռականորեն ծեծի է ենթարկվում[25][20]։
Միևնույն ժամանակ, Հովհաննես VIII-ը, որին սպառնում էին սարակինոսները, Կառլին հորդորում է պաշտպանել իրեն Իտալիայում։ Կառլը կրկին անցնում է Ալպերը, բայց այս արշավանքը քիչ ոգևորությամբ է ընդունվում ազնվականների և նույնիսկ նրա գահապահի կողմից Լոմբարդիայում, Բոսոյում, և նրանք հրաժարվում են միանալ նրա բանակին: Միևնույն ժամանակ Լուի Գերմանացու որդին՝ Կարլոմենը, մտնում է հյուսիսային Իտալիա։ Կառլը, հիվանդ և մեծ անհանգստության մեջ, ճանապարհ է ընկնում դեպի Գալլիա, բայց մահանում է 877 թվականի հոկտեմբերի 6-ին Բրիդ-լե-Բենում Մոն Սենիս լեռնանցքն անցնելիս[27][28][20]:
Ըստ Սեն-Բերտինի տարեգրության, Կառլին շտապ թաղել են Բուրգունդիայի Նանտուա աբբայությունում, քանի որ դիակը պահողները չեն կարողացել դիմակայել նրա քայքայված մարմնի գարշահոտությանը։ Մի քանի տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Սեն Դենիի աբբայություն, որտեղ նա վաղուց էր ցանկանում թաղվել[29], պորֆիրի լոգարանում, որը հնարավոր է այն նույն հայտնի «Դագոբերտի լոգարան»-ն է (cuve de Dagobert), որն այժմ գտնվում է Լուվրում[30]։ Արձանագրվել է, որ այնտեղ եղել է հուշահամալիրի արույր, որը հալվել է հեղափոխության ժամանակ։
Կառլին հաջորդում է նրա որդին՝ Լյուդովիկոսը։ Կառլը կրթության և գրերի արքայազն էր, եկեղեցու ընկերը և գիտակից էր, որ եպիսկոպոսությունում կարող էր աջակցություն գտնել իր անհնազանդ ազնվականների դեմ, քանի որ նա ընտրում էր իր խորհրդականներին բարձրագույն հոգևորականներից, ինչպես Գենելոն Սենսի դեպքում, որը դավաճանում է նրան, և Հինքմար Ռեյմսի[20]։
Ասում են, որ Կառլի մականունն օգտագործվել է հեգնանքով և ոչ թե նկարագրական կերպով։ Նա իրականում ճաղատ չէր, ընդհակառակը, չափազանց խիտ մազեր ուներ[31]։ Այլընտրանքային կամ լրացուցիչ մեկնաբանությունը հիմնված է Կառլի թագավորության սկզբնական պակասից։ «Ճաղատ»-ն այս դեպքում կլինի հեգնական հղում նրա՝ հողեր ու թագավորություններ չունենալուն այն տարիքում, երբ իր եղբայրներն արդեն մի քանի տարի է ենթաթագավորություններ ունեին[32]։
Նրա անձի ժամանակակից պատկերումները, ինչպես օրինակ՝ 845 թվականի իր Աստվածաշնչում, 847 թվականի իր կնիքի վրա (որպես թագավոր) և 875 թվականի կնիքի վրա (որպես կայսր), ցույց են տալիս նրան գլխի վրայի ամբողջական մազերով, ինչպես նաև ձիասպորտի արձանիկը (մոտ 870թ․), որը ենթադրվում է, որ պատկերում է նրան:
Ֆրանկների թագավորների ծագումնաբանությունը՝ Ֆոնտանելլիի տեքստը, որը թվագրվում է հավանաբար դեռևս 869 թվականին, անվանում է նրան Կառոլուս Կալվուս (Կառլ Ճաղատ), և նրան նույն անունն են տվել 10-րդ դարի վերջերին Ռիչիեր Ռեյմսը և Ադեմեր Շաբանեն[33]։
Կառլն ամուսնանում է Էրմենտրուդի՝ Օրլեանի կոմս Օդո I-ի դստեր հետ 842 թվականին։ 870 թվականին Կառլն ամուսնանում է Պրովանսի Ռիշիլդայի հետ, որը սերում էր Լոթարինգիայի ազնվական ընտանիքից։
Էրմենտրուդի հետ համատեղ երեխաներ՝
Ռիշիլդայի հետ համատեղ երեխաներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.