Խաշխաշ կամ կակաչ (լատին․՝ Papaver), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Խաշխաշ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Կակաչազգիներ (Papaveraceae)
Ենթաընտանիք Կակաչայիններ (Papaveroideae)
Ցեղ Խաշխաշ (Papaver)
L., 1753
Կակաչի դաշտ Հայաստանում
Կակաչի դաշտ Հայաստանում

Տարածում

Thumb
Խաշխաշ։ Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Տարածված է առավելապես Հյուսիսային կիսագնդում։ Ձեթ և ափիոն պարունակող սերմեր ստանալու նպատակով մշակվում է մեկ տեսակը՝ խաշխաշի քնաբերը (լատին․՝ P. somniferum), որն ունի 8 ենթատեսակ։

Կենսաբանական նկարագիր

Միամյա, 80-150 սմ բարձրության բույս է, արմատն առանցքային է, ցողունը՝ կանգուն, տերևները նստադիր են, մազմզոտ, խոշոր, պտուղը տուփիկ է։ Սերմերը մանր են, տարբեր գույնի։

Հայաստանում

Հայաստանում հայտնի է կակաչի 14 (16) տեսակ՝ կակաչ արևելյան, պարսկական, ավազասեր, ուրբանի, ծաղկակիցավոր, սակավատերև և այլն՝ տարածված գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, միջին լեռնային գոտիներում, չոր կանաչապատ լանջերին, թփուտներում, ցանքերում և այլուր։ Ցողունը մազմզոտ է կամ մերկ, ճյուղավորվող։ Կտրելիս առաջանում է սպիտակ, դեղնավուն կամ նարնջագույն կաթնահյութ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Պտուղը երկարավուն բազմասերմ տուփիկ է։ Սերմերը մանր են, ցանցանման, տարբեր գույների։ Ծաղկակիցավոր և սակավատերև տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Նշանակություն

Ձիթատու խաշխաշի սերմերը պարունակում են 46-56% ձեթ և մինչև 20% սպիտակուցներ։ Ձեթն օգտագործվում է հրուշակեղենի և պահածոների արտադրությունում, օծանելիքի արդյունաբերության մեջ։ Քուսպն արժեքավոր կեր է, 1 կգ-ը համարժեք է 1, 1 կերային միավորի։ Ափիոն-հումքը հավաքում են հասունության փուլում (ծաղկումից 20 օր անց), կանաչ տուփիկների վրա հատուկ գործիքով խազեր են առաջացնում, կաթնանման ափիոնը դուրս է հոսում, մածուցիկանում, և այդ վիճակում հավաքվում են։ Դեղատու սորտերի տուփիկներից (սերմերը հեռացնելուց և աղալուց հետո) ստանում են ալկալոիդներ (մորֆին, կոդեին, պապավերին), որոնք բժշկության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող միջոց։ Բայց քանի որ ափիոնը նաև շատ ուժեղ թմրանյութ է, դեղատու սորտերի ցանքերն ամենուրեք արգելված են։

Ձիթատու խաշխաշի եվրասիական ենթատեսակը մշակվում է Ուկրաինայում, Թաթարստանում և Բաշկիրիայում, Պովոլժիեում, Սիբիրում, իսկ մինչև 1974 թվականը ափիոնատու խաշխաշի տյանշանական ենթատեսակը մշակվել է Կիրգիզական ԽՍՀ-ում։

Կակաչի սերմերի տարեկան արտադրությունը 2004-2005 թվականներին
Տվյալները ըստ FAOSTAT-ի Արխիվացված 2011-01-17 Wayback Machine FAO բազայի տվյալների, նոյեմբերի 14, 2006

Չեխիա Չեխիա54 821,0062 %36 418,0053 %
Թուրքիա Թուրքիա16 000,0018 %16 000,0023 %
Ֆրանսիա Ֆրանսիա5 500,006 %5 500,008 %
Գերմանիա Գերմանիա2 700,003 %2 700,004 %
Հունգարիա Հունգարիա1 700,002 %1 700,002 %
Ավստրիա Ավստրիա1 395,002 %1 400,002 %
Ռումինիա Ռումինիա1 400,002 %1 400,002 %
Նիդերլանդներ Նիդեռլանդներ1 500,002 %1 300,002 %
Պաղեստին Պաղեստին2 400,003 %1 000,001 %
Սերբիա Սերբիա և Չեռնոգորիա6501 %6501 %
Այլ երկրներ4851 %4851 %
ընդամենը88 551,00100 %68 553,00100 %

Կակաչ արևելյան

Որպես անհետացող տեսակ գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Հայրենիքը Հայաստանն է։ Հանդիպում է Շիրակի դաշտում, Արագածի լանջերում, Լոռիում, հյուսիսային շրջաններում, Ապարանում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, Վայքում, Զանգեզուրում, չոր, քարքարոտ լանջերում։ Հայաստանից դուրս հանդիպում է հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Ծաղիկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, պսակաթերթերը 4-6 հատ են՝ վառ կարմիր, նարնջակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով։ Տերևները փետրաբաժան են, ծածկված կոշտ աղվամազով։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ցրտադիմացկուն է։ 19-րդ դարի ակտիվ սելեկցիոն աշխատանքներ են կատարվում բույսի նոր տեսակներ ստանալու ուղղությամբ։ Այժմ հայտնի են այդ տեսակի բազմաթիվ տարատեսակներ, բազմազան գունավորմամբ։ Կակաչ արևելյան (Papaver orientale L.):

Գեղարվեստական գրականության մեջ

  • Կակաչ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 40-42։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 15 Thumb
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաշխաշ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաշխաշ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաշխաշ» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.