From Wikipedia, the free encyclopedia
Ծովամթերք , այն բոլոր մթերքները, որոնք արդյունահանվում են համաշխարհային օվկիանոսից, ներառյալ քաղցրահամ ջրերի, գետերի ձկներն ու խեցգետինները։ Ձուկը բավականին արագ փչացող մթերք է։ Մահացած ձկների հոտը պայմանավորված է կենսաքիմիական ամինների և ամինաթթուների տարրալուծմամբ[1]։
Տեսակ | Խոհանոց (ավանդույթներ) և սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | սննդամթերք, սննդային բաղադրամաս և ծովային մթերք |
Seafood Վիքիպահեստում |
Տիպիկ ծովամթերք են համարվում հետևյալ տեսակները՝
Ծովամթերքը հանդիսանում է արժեքավոր մթերք ոչ միայն իր մեջ պարունակող սպիտակուցների շնորհիվ, այլև դիետաներ պահելիս, քանի որ պարունակում է քիչ կալորիաներ։ Ծովամթերքը լայն կիրառում ունի իսպանական, ֆրանսիական, իտալական և այսպես կոչված «միջերկրածովյան» խոհանոցների ճաշատեսակներում։ Վերջին շրջանում աղի, չորացված ծովամթերքը լայն տարածում ունի որպես գարեջրի հետ մատուցվող խորտիկ։
Հայտնի են նաև՝
Ծովամթերքի որոշ տեսակներ աճեցվում են հատուկ ջրավազաններում՝ խթանիչների, գունավորումների և հակաբիոտիկների կիրառմամբ։ Օրինակ՝ Ռուսաստանում տարածված են արքայական ծովախեցգետինները, որոնք առավելապես արհեստականորեն աճեցվում են Վիետնամում և Չինաստանում։ Այդպիսի ծովամթերքի պարբերական կիրառումը կարող է վնաս հասցնել առողջությանը, քանի որ վնասակար բաղադրատարրերը կուտակվում են օրգանիզմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.