Remove ads
էներգիայի չափման միավոր From Wikipedia, the free encyclopedia
Կալորիա (լատին․՝ calor — ջերմություն), ջերմության քանակի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է Կկալ (միջազգային նշանակումը՝ cal)։
Կալորայից բացի տարածված է նաև կիլոկալորիան. 1 կկալ = 1000 կալ։
Սկզբում կալորիան սահմանվել է որպես ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1 °C տաքացնելու համար։ Մինչև 19-րդ դարի վերջը ո՛չ տաքացման պայմանների, ո՛չ էլ ջերմաստիճանային տիրույթի վերաբերյալ որևէ վերապահում չի արվել։ Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աստիճանային, միջին, տերմոքիմիական և այլ կալորիաներներ։
Ջրի և գոլորշու հատկություններին նվիրված Առաջին համաշխարհային կոնֆերանսը (Լոնդոն, 1929 թվական) մտցրել է միջազգային կկալ՝ սահմանելով այն իբրև միջազգային կվտ · ժ-ի 1/861, 1 մաս։ Ջրային գոլորշիների հատկություններին նվիրված միջազգային կոնֆերանսներում (1954 թվական և 1956 թվական) որոշում է ընդունվել կալորիայից անցնելու նոր միավորի՝ բացարձակ Ջոուլի, որը հետագայում ներառվել է Միավորների միջազգային համակարգում։ Կալորիայի և ջոուլի միջև առնչությունը հետնյալն է՝ 1 կալ = 4, 1868 ջ (ճշգրիտ)։ 20-աստիճանային կալորիան հավասար է 4, 181 ջ, իսկ տերմոքիմիայում կիրառվող կալորիան՝ 4, 1840 ջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 183)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.