ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Խուլիո Կորտասար (իսպ.՝ Julio Cortázar, ծնյալ՝ Խուլիո Ֆլորենսիո Կորտասար [Julio Florencio Cortázar][5] Ամերիկյան իսպաներեն՝ [ˈxuljo korˈtasar] ( ), օգոստոսի 26, 1914[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա[4] - փետրվարի 12, 1984[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]), արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ։ Համբավվել է որպես 1960-1970-ական թվականների լատնաամերիկյան գրական բումի ստեղծողներից մեկը, ում ստեղծագործությունները հսկայական ազդեցություն են գործել իսպանախոս գրողների ու ընթերցողների մի ամբողջ սերնդի վրա Ամերիկայում ու Եվրոպայում։ Համարվելով իր ժամանակի առավել նորարար ու ինքնատիպ հեղինակներից մեկը և լինելով պատումի, քնարական արձակի և հատկապես կարճ արձակի վարպետ՝ ստեղծել է այնպիսի երկեր, որոնք բեկել, կոտրել են հնացած կաղապարները և նոր ուղի են բացել իսպանալեզու գրականության ասպարեզում։
Խուլիո Կորտասար իսպ.՝ Julio Cortázar | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 12, 1984[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Գրական անուն | Julio Denis |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Արգենտինա և Ֆրանսիա |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և գրականագիտության ֆակուլտետ |
Ժանրեր | մոգական ռեալիզմ և պոեզիա |
Գրական ուղղություններ | սյուրռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Կլասս խաղալ |
Պարգևներ | |
Ամուսին | Ugnė Karvelis?, Aurora Bernárdez? և Կարոլ Դանլոպ |
Ներշնչվել է
| |
Julio Cortázar Վիքիպահեստում |
1951 թվականից ապրել է Փարիզում, որտեղ էլ գրել է իր նշանակալի, կարևորագույն երկերից մի քանիսը[6]։ 1949 թվականին հրատարակել է «Թագավորներ» դրաման։ «Գազանանոց» (1951 թվական), «Խաղի վերջը» (1956 թվական), «Գաղտնի զենք» (1959 թվական) պատմվածքների ժողովածուներում և «Շահումներ» (1960 թվական) վեպում կան ֆանտաստիկայի տարրեր։ «Ցատկախաղ» (1963 թվական) վեպը մի փորձ էր 60-ական թվականների լատինաամերիկյան գրականության մեջ մտցնելու նեոավանգարդիզմը, որի սկզբունքները զարգացվեցին «Մեկ օրվա շուրջը 80 աշխարհներում» (1967 թվական) գեղարվեստական- հրապարակախոսական ժողովածուում, «62 մոդել հավաքման համար» (1967 թվական), «Վերջին ռաունդը» (1969 թվական) վեպերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.