իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Խուլիո Իգլեսիաս (իսպ.՝ Julio José Iglesias de la Cueva, սեպտեմբերի 23, 1943[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգիչ, վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ և դարձել է իսպանալեզու ամենահաջողակ կատարողն ամբողջ աշխարհում։ Երգերի մեծամասնությունը ձայնագրել է իսպաներեն, ապա նաև անգլերեն և ֆրանսերեն։ Մասնակցել է երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթին, գրավել 4-րդ տեղը[6]։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Ապրում է Մադրիդում, պարբերաբար մեկնում է Մայամի։
Խուլիո Իգլեսիաս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Julio Iglesias |
Ի ծնե անուն | Julio José Iglesias de la Cueva |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1943[1][2][3][…] (81 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | Փոփ, Լատինո Փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, ֆուտբոլիստ, կոմպոզիտոր և գործարար |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Columbia ; Սոնի |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ամուսին | Miranda Rynsburger? |
Պարգևներ | |
Կայք | www.julioiglesias.com |
Ստորագրություն | |
Julio Iglesias Վիքիպահեստում |
Խուլիո Իգլեսիասը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Մադրիդում, հայտնի գինեկոլոգ Խուլիո Իգլեսիաս Պուգայի ընտանիքում։ 16 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Ռեալ Մադրիդ խմբում։ 1963 թվականի սեպտեմբերի 22-ին նա ավտովթարի է ենթարկվել և կյանքի հաջորդ 2 տարիներն անցկացրել է հիվանդանոցում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո ուղևորվել է Անգլիա, որպեսզի անգլերեն սովորի։ Սովորել է Լոնդոնում, հետո Քեմբրիջում։
1984 թվականին Իգլեսիասը թողարկել է 1100 Bel Air Place հիթային ալբոմը, որով աստղային վարկանիշ է նվաճել զվարճանքի անգլիախոս ինդուստրիայում։ Հենց միայն ԱՄՆ-ում վաճառվել է այդ ալբոմի երեք միլիոնից ավելի օրինակ։ Դրա առաջին սինգլը՝ To All the Girls I've Loved Before զուգերգը Ուիլլի Նելսոնի հետ, առաջին տեղն է գրավել Country charts-ում, ընդգրկվել Billboard Hot 100-ի լավագույն հնգյակում[7]։ Իսկ All of You զուգերգը (Դայանա Ռոսի հետ) երկրորդ տեղն է զբաղեցրել Adult Contemporary Chart-ում[8]։ Իգլեսիասը զուգերգեր է կատարել ու ձայնագրել The Beach Boys երաժշտախմբի հետ։
1988 թվականին նա հեղինակավոր Գրեմմի մրցանակ է ստացել Un hombre solo ("Միայն մի մարդ") ալբոմի համար։ 1995 թվականին արժանացել է գերազանցության մրցանակի՝ հաղթանակ տանելով Lo Nuestro Awards մրցանակաբաշխությունում[9]։ 2001 թվականին Latin Recording Academy-ի հարցման արդյունքներով ճանաչվել է «Տարվա մարդ»[10]։ Դրանից մեկ տարի անց Իգլեսիասին պատվավոր տեղ է հատկացվել լատինական երաժշտության միջազգային փառքի սրահում[11]։ 2005 թվականին նա Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիություն է ընդունել[12]։ 2008 թվականին երաժշտական տեսահոլովակ է թողարկել Ուզբեկստանի բռնապետ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի հետ[13]։ 2012 թվականի հոկտեմբերին համերգ է տվել Արևադարձային Գվինեայում, որտեղ յուրաքանչյուր տոմսի արժեքը կազմել է ամերիկյան հազար դոլար[13]։ 2013 թվականի ապրիլի 1-ին Պեկինում Իգլեսիասին շնորհվել է երկու անչափ նշանակալի մրցանակ՝ First & Most Popular International Artist of All Time in China և Գիննեսի համաշխարհային ռեկորդակրի տիտղոս՝ որպես լատինական աշխարհի առավելագույն վաճառք ապահոված տղամարդ արտիստ[14]։ Քանի որ Իգլեսիասը ոչ միայն երգում է, այլ նաև երգերի տեքստեր ու երաժշտություն է գրում, 2013 թվականի ապրիլի 23-ին լատինական աշխարհի երգերի հեղինակների փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է նրան նվիրված անկյունը[15][16]։ 2015 թվականի մայիսին Բերքլիի երաժշտական քոլեջը Խուլիո Իգլեսիասին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում՝ հաշվի առնելով նրա նվաճումներն ու ազդեցությունը երաժշտության ասպարեզում և նրա գնահատելի ներդրումը ամերիկյան ու միջազգային մշակույթում[17]։
Խուլիո Իգլեսիասն ունի 8 զավակ (երկու ամուսնությունից)։ Նրա երեխաներից ամենահայտնին Էնրիկե Իգլեսիասն է, որը նույնպես համբավավոր երգիչ է։ Երգի ասպարեզում է իր կարիերան անում որդիներից ևս մեկը՝ Էնրիկեի ավագ եղբայր Խուլիո Իգլեսիաս Կրտսերը (ի դեպ, երկուս էլ ծնվել են իրենց հոր առաջին ամուսնությունից)։
|
|
|
Տարին | Երգը | Ձայնասկավառակը |
---|---|---|
1983 | As Time Goes By | Without a Song (Ուիլլի Նելսոն) |
1987 | Un canto a Galicia | Suspiros de España (Մանոլո Էսկոբար) |
1988 | Spanish Eyes | What a Wonderful World (Ուիլլի Նելսոն) |
1989 | Soñadores de España | Soñadores de España (Պլասիդո Դոմինգո) |
1990 | Somos dos caminantes | Homenaje (Լոլա Ֆլորես) |
1992 | Torero | Piel de hombre (Խոսե Լուիս Ռոդրիգես) |
1993 | Brigas | La distancia (Simone) |
1993 | Summer Wind | Duets (Ֆրենկ Սինատրա) |
1995 | Naturaleza | Mar adentro (Դոնատո և Էստեֆանո) |
1996 | Puedes llegar… | Voces unidas (մի շարք երգիչների մասնակցությամբ) |
1996 | A mi manera (My Way) | Amigos (Փոլ Անքա) |
1996 | Un ramito de violetas | Desde que tú te has ido (Սեսիլիա) |
1996 | Sé que volverás | Nana latina (Նանա Մուսխուրի) |
1998 | El Rey | Y sigue siendo El Rey (Խոսե Ալֆրեդո Խիմենես) |
2010 | Como han pasado los años | Una Estrella en el Cielo (Ռոսիո Դուրկալ) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.