From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդա-ամերիկյան հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) միջև։
Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին 1933 թվականին։ Հետագայում ստորագրվեցին մաքսային տարիֆների (1935), առևտրական (1937) համաձայնագրեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Միացյալ Նահանգները Լենդ-լիզ ծրագրի շրջանակում ԽՍՀՄ-ին տրամադրեց 11 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն, այդ թվում՝ 400 000 ամենագնաց և բեռնատար ավտոմեքենա, 12 000 զրահապատ մեքենա (ներառյալ 7000 տանկ, որոնցից՝ 1386 «M3 Lee» և 4102 «M4 Sherman»), 11 000 օդանավ (որոնցից՝ 4719-ը «Bell P-39 Airacobra» կործանիչներ) և 1,75 տոննա սնունդ[1][2]։
1941 թվականի հոկտեմբերի 1-ից 1945 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգները Խորհրդային Միությանը տրամադրեց 427 284 ամենագնաց և բեռնատար, 13 303 մարտական մեքենա, 35 170 մոտոցիկլետ, 2328 ականապաշտպանված մեքենա, 2 670 371 տոննա վառելիք, 4 478 116 տոննա սնունդ (պահածոյացված միս, ալյուր, շաքար, աղ և այլն), 1911 շոգեքարշ, 66 դիզելային լոկոմոտիվ, 9920 գնացքի վագոն, 1000 ինքնաթափ, 120 ցիստեռնային կցորդ և 35 հողափոր[1]։
Հակահիտլերյան կոալիցիայի առաջատար երկրների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) նախաձեռնությամբ 1942 թվականին ստորագրվեց 26 պետությունների դեկլարացիան, որը հիմք դրեց Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ)։ Պատերազմի ժամանակ համագործակցության և ետպատերազմյան խաղաղության հաստատման հարցերի որոշման համար կարևոր նշանակություն ունեցան Թեհրանի (1943), Ղրիմի (1945) Պոտսդամի (1945) կոնֆերանսները։
Ետպատերազմյան տարիներին բևեռացումները երկու պետությունների միջև նոր թափ ստացավ։ 1958 թվականից սկսած խորհրդա-ամերիկյան հարաբերությունները սահմանափակվեցին գիտական, տեխնիկական, կրթական և մշակութային փոխանակման երկամյա համաձայնագրերով։ 1960-ական թվականներին ստորագրվեցին հյուպատոսական, օդային հաղորդակցության, ձկնորսության վերաբերյալ համաձայնագրեր։ 1971 թվականին կնքվեց համաձայնագիր երկու պետությունների միջև միջուկային պատերազմի ծագման վտանգը նվազեցնելու միջոցառումների մասին։ 1960—1970-ական թվականներին կեսին ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ կնքեցին Միջուկային զենքի փորձարկումների արգեչման պայմանագիր 1963 թվականը, տիեզերքի (1968), ծովի հատակի (1971) մասին պայմանագրերը, բակտերիալոգիկան զենքի մասին կոնվենցիան (1972) և այլն։
խորհրդական կառավարության նախաձեռնությամբ կնքվեց նաև Արևմտյան Բեռլինի վերաբերյալ քառակողմ (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) համաձայնագիրը (1971)։ 1972—1974 թվականին բարձր մակարդակի հանդիպումների և բանակցությունների հետևանքով ստորագրվեցին հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագիրը, ստրատեգիական հարձակողական սպառազինությունների սահմանափակման որոշ միջոցառումների (1972), միջուկային պատերազմի կանխման (1973) վերաբերյալ համաձայնագրերը, միջուկային զենքի ստորերկրյա փորձարկումների սահմանափակման պայմանագիրն ու արձանագրությունը (1974)։
Կնքվեցին նաև տնտեսական, գիտական, տեխնիկական, կրթական և մշակութային համագործակցության, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության, բժշկության գիտության և առողջապահության, տիեզերական տարածության հետազոտության և խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում համագործակցության համաձայնագրեր։ Ավելի քան յոթ տարի տևած խորհրդա-ամերիկյան բանակցություններից և բարձր մակարդակի հանդիպումներից հետո 1979 թվականի հունիսին Վիեննայում կնքվեց ստրատեգիական սպառազինությունների սահմանափակման 2-րդ պայմանագիրը, որը սակայն չվավերացվեց ԱՄՆ-ի սենատի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.