Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Իոսիֆ Ստալին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայի մոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հակագրոհի հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Նացիստական Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Ղրիմի կոնֆերանսում համաձայնություն կայացվեց Գերմանիայի վերջնական ջախջախման, դրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղաքական սկզբունքները։ Ղրիմի կոնֆերանսն ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղաքական և տնտեսական խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ խորհրդա-լեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը պետք է զգալիորեն ընդլայնվի հյուսիսում և արևմուտքում։ Ղրիմի կոնֆերանսում մի շարք հանձնարարականներ ընդունվեցին Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության խորհրդարան ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ԽՍՀՄ-ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2-3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ԽՍՀՄ-ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղրիմի կոնֆերանսի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան։
Երեք տերությունների ղեկավարներն էլ ձգտում էին հստակեցնել հետպատերազմյան Գերմանիայի կառավարման հարցը:Նրանք ցանկանում էին խաղաղություն պահպանել պատերազմող նախկին պետությունների միջև։ Արևելյան ճակատի առաջնային գիծը 1943 թվականի դեկտմեբերի դրությամբ դեռևս ԽՍՀՄ-ի տարածքում էր, բայց մինչև 1944 թվականի օգոստոս խորհրդային ուժերը Լեհաստանի տարածքում էին շարունակում մարտերը[1]։ Մինչև կոնֆերանսի մեկանարկի օրը մարշալ Գեորգի Ժուկովի գլխավորած Կարմիր բանակը գտնվում էր Բեռլինից մոտ 60 կիլմետր հեռավորության վրա։ Այս պատճառով Ստալինը հանդես էր գալիս ուժի դիրքերից` մտածելով, որ կողմերին կարող է թելադրել իր պահանջները։ Համաձայն ԱՄՆ պատվրիակության անդամ, ապագա պետքարտուղար Ջեյմս Բայրնսի` «դա այն հարցը չէր, որ մենք թույլ կտայինք ռուսներին անել, բայց հարց էր, որ կարող էինք ռուսնեին ստիպել»[2]։ Ստալինը, նշելով, որ բժիշկն իրեն թույլ չի տալիս երկար ճանապարհ անցնել, մերժեց Ռուզվետի` Միջերկրական ծովի ափին հանդիպելու առաջարկը[3]։ Փոխարենը առաջարկեց հանդիպել Սև ծովի ափին` Յալթայում[4]։ Տերություններ ղեկավարներից յուրաքանչյուրը կոնֆերասնին ներկայացել էր քննարկման ենթակա հարցերի իր օրակարգով. Ռուզվելտը ցանկանում էր ստանալ ԽՍՀՄ-ի օգնությունը Ճապոնիայի դեմ պատերազմում, ինչպես նաև հասնել ՄԱԿ-ում ԽՍՀՄ-ի մասնակցությանը։ Չերչիլը ձգտում էր հասնել նրան, որ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում (հատկապես Լեհաստանում) անցկացվեն ազատ ընտրություններ և ստեղծվեն ժողովրդավարական կառավարություններ, իսկ Ստալինը պահանջում էր Արևելյան և Կենտրոնական Եվրոպան համարել խորհրդային ազդեցության գոտի։ Լեհաստանը առաջնային նշանակություն ուներ ԽՍՀՄ-ի համար։ Ստալինի մեկնաբանմամբ. «Խորհրդային կառավարության համար Լեհաստանը պատվի հարց է» և անվտանգության, որովհետև այն պատմական բուֆերային գոտի է հանդիսացել է Ռուսաստան ներխուժելու ժամանակ[5][5]։ Ստալինը եզրահանգում է, որ «Լեհաստանը պետք է լինի ուժեղ» և «ԽՍՀՄ-ը պետք է նպաստի ազատ և անկախ Լեհաստանի ստեղծմանը»։ Ռուզվելտը ցանկանում էր, որ ԽՍՀՄ-ը մտնի Խաղաղօվկիանոսյան պատերազմի մեջ դաշնակիցների հետ։ Ճապոնիայի դեմ պատերազմ հայտարարելու Խորհրդայի նախապայմաններից մեկը ԱՄՆ-ի կողմից Մոնղոլիայի անկախության ճանաչումն էր, որը ԽՍՀՄ արբանյակ պետություններից էր։ Նախապայման էին նաև Մանջուրիայի երկաթուղիների նկատմամբ խորհրդային շահերի ճանաչումը և Սախալինի և Կուրիլյան կղզիներ վերադարձը. սա կատարվեց առանց Չինաստանի մասնակցության և համաձայնության, բայց ԱՄՆ-ի պատրաստականությամբ, քանի որ Ռուզվելտը ցանկանում էր պատերազմն Հեռավոր Արևելքում արագ ավարտել և նվազեցնել ամերիկյան կորուստները։ Ստալինը խոստացավ պատերազմի մեջ մտնել Ճապոնիայի դեմ Գերմանիայի պարտությունից 3-4 ամիս հետո։
Երեք առաջնորդները վավերացրեցին Գերմանիայի օկուպացված հետխատերազմյան տարածքների վերաբերյալ նախորդ համաձայնագրերը. համաձայն դրանց ստեղծվելու էր օկուպացման երեք գոտի գլխավոր դաշնակիցներից յուրաքանչյուրի համար։ Ավելի ուշ որոշվեց նաև Ֆրանսիային տրամադրել օկուպացման որոշակի գոտի` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գոտիներ հաշվին։
Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը փաստաթուղթ էր ստեղծված Չերչիլի, Ռուզվելտի և Ստալինի կողմից Յալթայի կոնֆերանսի ժամանակ։ Այն երաշխիք էր, որը հնարավորություն տվեց եվրոպական ժողովրդին «իրենց ընտրությամբ ժողովրդավարական կարգեր հաստատել»։ Հռչակագրում ասվում էր, որ պետք է ժողովրդավարական կառավարություններ ստեղծվեին ազատ ընտրություններ արդյունքներում իրենց ժողովրդի կամքին համապատասխան։ Սա նման է Ատնլանտյան խարտիային, որում ասվում է. «բոլոր ժողովուրնդերի իրավունքն է ընտրել կառավարման ձև, որի ներքո պիտի ապրեն»։ Ստալինը դրժեց խոստումը` խրախուսելով Լեհաստանին, Ռումինիային, Բուլղարիային, Հունգարիային և շատ այլ երկրների ձևավորելու կոմունիստական կարգեր, փոխանակ թույլ տալու` ազատորեն ընտրել սեփական կառավարման ձևը։ Վերոհիշյալ պետությունները հետագայում որակվեցին որպես Ստալինի արբանյակ պետություններ (անգլ.՝ Stalin's Satellite Nations)[6]:
Հանդիպման գլխավոր հարցերը հետևյալներն էին.
Ստալինի խոստման և Լեհաստանի վերաբերյալ մեղքի ճանաչման պատճառով Չերչիլը հավատաց, որ նա կպահի իր խոստումը Լեհաստանի վերաբերյալ` նշելով. «Խեղճ Նևիլ Չեմբերլենը հավատաց, որ կարող էր վստահել Հիտլերին։ Նա խաբվեց։ Բայց չեմ կարծում, որ ես էլ եմ սխալվում Ստալինի հաշվով»[10]։ Այդ ժամանակ արևմուտքում Լեհաստանի Զինված ուժերի շուրջ 200.000 զինծառայողներ գործում էին բրիտանական հրամանատարության ներքո։ Այս զինծառայողների մեծամասնությունը Արևելյան Լեհաստանից էին` հիմնականում Լվովից և Վիլնոյից։ Նրանք արտաքսվել էին այս շրջաններից դեպի Ռուսաստանի արևելյան հատված, երբ ԽՍՀՄ-ը գրավել էր այն 1939 թվականին։ Երկու տար անց, երբ ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան հակահիտլերյան դաշինք ձևավորեցին աքսորյալները Սիբիրից տեղափոխվեցին Արևմտյան Լեհաստան, և ձևավորվեց զինված միավորում բրիտանական հրամանատարության ներքո։ Լեհական այս զորքերը առանցքային դեր խաղացին ֆաշինստներին Հյուսիսային Աֆրիկայում և Իտալիայում պարտության մատնելու համար[11]։
Չերչիլը պաշտպանում էր իր գործողությունները Միացյալ թագավորության Պառլամենտի եռօրյա քննարկումներում, որոնք սկսվել էին փետրվարի 27-ին, որն էլ ավարտվեց վստահության քվե անցկացնելով։ Շատերը քննադատում էին վերջինիս գործողությունները և հատկապես Լեհաստանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը։ Ավելին, պառլամենտականներից 25-ը վտանգեցին իրնեց կարիերան` կազմելով բարեփոխման նախագիծ` ուղղված Բրիտանիայի` Լեհաստանում խորհրդային գերակայության թողտվության քաղաքականության դեմ։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, Լեհաստանում հաստտավեց կոմունիստական կառավարություն։ Լեհ շատ զինվորականներ հրաժարվեցին վերադառնալ Լեհաստան, քանի որ երկրում սկսվել էին լուրջ հալածանքներ(16-ի դատավարությունը, անօրինական դատավարություններ, աքսոր, մահապատիժ)։ Արդյունքը եղավ «Լեհերի վերաբնակեցման 1947 թվականի ակտը»` Բրիտնաիայի առաջին մասսայական ներգաղթի օրենքը։
Մարտի 1-ին Ռուզվելտը հավաստիացրեց Կոնգրեսին, որ. «Ես եկել եմ Ղրիմից անխախտ համոզվածությամբ, որ մենք ազդարարել ենք մեկանարկը աշխարհւմ խաղաղություն հաստատելու ճանապարհին»[12]։ Այնուամենայիվ Արևմտյան տերությունները շուտով հասկացան, որ Ստալինը մտադիր չէր համակերպվել Լեհաստանում ազատ ընտրություններ անցկացնելու մտքին։ Պառլամենտում քննադատությունների արժանացած Չերչիլը Ռուզվելտին ուղղված նամակում հայտնում է խորհրդային զորքերի կողմից Լեհաստանում իրականացվող վայրագություններ մասին[12]։ Մարտի 11-ի պատասխան նամակում Ռուզվելտը գրում է. «Ես անվերապահորեն համաձայն եմ, որ մենք պետք է խստորեն պահանջենք Ղրիմի որոշումների ճիշտ մեկանաբանություն»[13]։ ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպան Հարրիմանը մարտի 21-ին նախագահ Ռուզվելտին գրում է. «Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ ԽՍՀՄ-ի նպատակը տոտալիտար ռեժիմի հաստատումն է` վերջ դնելով մարդու ազատությանը և ժողովրդավարությանը»[14]։ Ռուզվելտը ի վերջո սկսեց գիտակցել, որ Ստալինի հանդեպ ունեցած լավատեսական վերաբերմունքը արդարացված չէր[14]։
4 օր անց` մարտի 27-ին, Խորհրդային ժողովուրդների արտաքին գործերի կոմիսարիատը ձերբակալեց լեհական ընդդիմության 16 առաջնորդների, որոնք հրավիրվել էին մասնակցելու ժամանակավոր կառավարության ստեղծման բանակցություններին[14][14][15]։ Չերչիլի մեկնաբանմամբ սա հարված էր ազատ ընտրություններ անցակցելու դեմ[14]։ Յալթայից հետո, երբ ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը իր անհանգստությունը հայտնեց Ստալինին` կապված կոնֆերանսում ընդունված որոշումների ոչ այնքան նպաստավոր լինելու հետ, Ստալինը պատասխանեց. «Մի' մտահոգվեք։ Մենք ավելի ուշ կվարվենք մեր ձևով»[10]։ Մինչ այդ ԽՍՀՄ-ը արդեն իսկ անեքսիայի էր ենթարկել մի շարք տարածքներ[16][17][18], որոնք վերածվել էին խորհրդային արբանյակ պետությունների, ինչպիսիք են Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հունգարիայի Ժողովրդական Հանրապետությունը[19], Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետությունը[20], Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունը, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետությունը, Ալբանիայի Ժողովրդական Հանրապետությունը[21] և ավելի ուշ նաև Արևելյան Գերմանիան[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.