From Wikipedia, the free encyclopedia
«Լուրեր» (անգլ.՝ The Newsroom), ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալ հորինված մալուխային հեռուստաալիքի լրատվական բաժնի աշխատանքի մասին։ Գաղափարի հեղինակը Ահարոն Սորկինն է։ Գլխավոր դերակատարն է Ջեֆ Դենիելսը։ Պիլոտային շարքի ռեժիսորն է Գրեգ Մոտտոլան։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 24-ին, HBO ալիքով։ Սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանի համար, որի առաջին սերիան թողարկվել է 2013 թվականի հուլիսին[3][4]։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին HBO-ն երկարացրել է սերիալը երրորդ եթերաշրջանի համար, որը դարձել է վերջինը[5]։
Լուրեր | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա |
Թեմա | քաղաքականություն |
Ստեղծող | Աարոն Սորկին |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր դերերում | Ջեֆ Դենիելս, Էմիլի Մորտիմեր, Ջոն Գալագեր կրտսեր, Ալիսոն Փիլ, Թոմաս Սադոսկի, Դև Պատել, Օլիվիա Մանն և Սեմ Ուոթերսթոն |
Պրոդյուսեր | Աարոն Սորկին |
Գործադիր պրոդյուսեր | Աարոն Սորկին |
Սցենարիստ | Աարոն Սորկին |
Երաժշտություն | Ալեքս Վուրման |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 25 |
Էկրաններին է | հունիսի 24, 2012-ից դեկտեմբերի 15, 2014-ը |
Հեռուստաալիք | HBO |
Ընկերություն | HBO[2] |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television և HBO Max |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Սերիալը պատմում է մտացածին լրատվական «ACN» հեռուստաալիքի (Atlantis Cable News) աշխատակիցների աշխատանքային առօրյայի մասին[6][7]։
Ուիլ Մաքևոյը երեկոյան նորությունների հայտնի հեռուստահաղորդավար է, բայց նրա շեֆը՝ Չառլի Սքիները, որոշում է, որ նորությունների շոուն պետք է թարմացվի։ Սքիները որպես գործադիր պրոդյուսեր հրավիրում է փորձառու լրագրող ՄաքՔենզի ՄաքՀեյլին, որն իր հետ բերում է իր թիմի մի քանի անդամների, որոնց հետ լրատվական ռեպորտաժներ է արել Իրաքից։ ՄաքՔենզին մտադիր է նոր «անկեղծ» շոու անել՝ առանց նայելու ժողովրդականության վարկանիշներին, և Սքիներն այդ հարցում աջակցում է նրան։ Առաջին թողարկումները հաջող են ընթանում, բայց երբ Մաքևոյը հաղորդումներում կտրուկ հարձակումներ է անում որոշ քաղաքական կուսակցությունների ուղղությամբ, հեռուստադիտողների վարկանիշները սկսում են ընկնել, իսկ հեռուստաալիքի ղեկավարությունը՝ կասկածել Սքիների և ՄաքՀեյլի որդեգրած ուղղությանը։
Նախկինում Մաքևոյը և ՄաքՀեյլը սերտ հարաբերություններ են ունեցել, սակայն նրանք բաժանվել են։ Դա ազդում է նրանց ներկա հարաբերությունների վրա։
Շատ նորություններ, որոնք լուսաբանվում են հորինված «ACN» ալիքով, իրական իրադարձություններ են։ Այսպես, առաջին եթերաշրջանում «Ուիլ Մաքևոյի հետ նորություններում» պատմվում է Մեքսիկական ծոցում «Deepwater Horizon» նավթային պլատֆորմի պայթյունի մասին, ինչպես նաև, ներկայացվում են այսպես կոչված, թեյախմության շարժումը, ԱՄՆ-ի պետական պարտքի աճը, Ուսամա բեն Լադենի սպանությունը, խռովությունները Եգիպտոսում։ Երկրորդ եթերաշրջանում ցուցադրվում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Գրավիր Ուոլ Սթրիթը արշավը, փրայմերիզը և նախընտրական մրցավազքը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցը։
Պիլոտային դրվագը հեռուստաքննադատների կողմից ստացել է ոչ միանշանակ արձագանքներ[8][9]։ «Metacritic» կայքում առաջին սերիայի վարկանիշը 100 միավորից կազմել է 57՝ հիմնված 31 արձագանքի վրա[10], հեռուստատեսային լսարանի թվաքանակը կազմել է 2,14 միլիոն մարդ[11]։ Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան սկզբնապես նայել է 2,3 միլիոն հեռուստադիտող[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.