From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա (պորտ.՝ Luiz Inácio Lula da Silva, հոկտեմբերի 27, 1945[2][3][4], Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, Բրազիլիայի նախագահ 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականը։ 2022 թվականի համընդհանուր ընտրություններում երրորդ անգամ ընտրվել է Բրազիլիայի նախագահ և կստանձնի այդ պաշտոնը 2023 թվականի հունվարի 1-ին։
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվա Luiz Inácio Lula da Silva | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունվարի 1, 2003 - հունվարի 1, 2011 | ||||
Նախորդող | Ֆերնանդու Էնրիկե Կարդոզու | |||
Հաջորդող | Դիլմա Ռուսեֆ | |||
Կուսակցություն՝ | Աշխատավորների կուսակցություն[1] | |||
Մասնագիտություն՝ | արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ և turner | |||
Դավանանք | կաթոլիկություն | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 27, 1945[2][3][4] (79 տարեկան) | |||
Ծննդավայր | Կաետես, Պերնամբուկու, Բրազիլիա | |||
Քաղաքացիություն | Բրազիլիա | |||
Ի ծնե անուն | պորտ.՝ Luiz Inácio da Silva | |||
Հայր | Aristides Inácio da Silva? | |||
Մայր | Eurídice Ferreira de Melo? | |||
Ամուսին | Maria de Lurdes da Silva?[5], Մարիզա Լետիսիա Լուլա դա Սիլվա և Rosângela Lula da Silva? | |||
Զավակներ | Մարկոս Կլաուդիու Լուլա դա Սիլվա և Ֆաբիո Լուիզ Լուլա դա Սիլվա | |||
Կայք՝ | lula.com.br | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ |
Հարավային խաչի շքանշան | |||
Բրազիլիայի աշխատավորական կուսակցության համահիմնադիր և պատվավոր նախագահն է։ Հինգ անգամ մասնակցել է նախագահական ընտրություններին, որոնցից երեքում ձախողվել է՝ 1989, 1994 և 1998 թվականներին։ 2002 թվականին ընտրվել է նախագահ, իսկ 2006 թվականին վերընտրվել այդ պաշտոնում։
2017 թվականին Սիլվան մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ և դատապարտվել 9,5 տարվա ազատազրկման[6], դառնալով առաջին նախագահը Բրազիլիայի պատմության մեջ, որը քրեական պատասխանատվության է ենթարկվել երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո[6]։ 2021 թվականի ապրիլին դատավճիռն անվավեր է ճանաչվել Բրազիլիայի գերագույն դատարանի կողմից։
Լուիս Ինասիու դա Սիլվան ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 27-ին Բրազիլիայի Կաետես քաղաքում։ Եղել է Արիստիդիս Ինասիու դա Սիլվայի և Էդրիդիս Ֆերեյրա դի Մելուի ընտանիքի ութ երեխաներից յոթերորդը։ Նրա ծնունդից երկու շաբաթ հետո վերջինիս հայրը տեղափոխվել է Սանտուս։ 1952 թվականի դեկտեմբերին, այն ժամանակ, երբ Լուիսը ընդամենը յոթ տարեկան էր, նրա մայրը որոշեց տեղափոխվել Սանտուս՝ ամուսնու մոտ։ Հասնելով տեղ բացահայտվեց, որ իր Լուիսի հայրը Սանտուսում ստեղծել է երկրորդ ընտանիք՝ և երկու ընտանիքները ստիպված եղան ապրել միմյանց հետո։ Շուտով ապագա նախագահի հայրը դարձավ հարբեցող և 1978 թվականին մահացավ։
Լուիս Ինասիու դա Սիլվան երբեք հաջորդական և համակարգված կրթություն չի ստացել։ Մինչև տաս տարեկանը նա չի կարողացել կարդալ և գրել, քանի որ չորրորդ դասարանից ստիպված է եղել լքել դպրոցը և ընտանիքի կարիքները հոգալու համար 12 տարեկանից սկսել է աշխատել։ Նրա աշխատանքային կյանքը սկսվել է 12 տարեկանում, երբ վերջինս աշխատանքի ընդունվեց մի փողոցային վաճառականի մոտ, ով կոշիկ էր վաճառում։ 14 տարեկան Լուիսն աշխատանքի է ընդունվել պղնձի վերամշակման գործարանում։
19 տարեկան հասակում նա կորցրել է իր ձախ ձեռքի ճկույթը՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Ձեռքի մատը կորցնելուց հետո նա դիմել է մի քանի հիվանդանոցների, սակայն որևէ արձագանք չի ստացել։ Բրազիլիայում դիկտատուրայի հաստատումից հետո Լուիսը փոխեց իր քաղաքական հայացքները՝ դառնալով ձախակողմյան ընդդիմադիր ուժ։
1969 թվականին նա ամուսնացել է Մարիա դի Լուրդիսի հետ, ով նույն տարում մահանում է հեպատիտից։ 1974 թվականին Լուիսն ամուսնացել է Մարիզե անունով մի այրու հետ, որից հետագայում ունենում է երեք որդի (բացի այդ, Մարիզան առաջին ամուսնությունից ուներ մեկ որդի)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.