From Wikipedia, the free encyclopedia
Լոուրենս Քլեյն (անգլ.՝ Lawrence Robert Klein, սեպտեմբերի 14, 1920[1][2][3][…], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 20, 2013[6][1][2][…], Գլադվին, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական մոդելների ստեղծման և տնտեսական քաղաքականության ու ցիկլային տատանումների վերլուծության ժամանակ դրանց կիրառման համար (1980)։
Քլեյնը ծնվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում հրեայի ընտանիքում[20][21][22]։ Ծնողները՝ Լեո Բայրոն Քլեյնը և Բլանշ Մոնհայթ Քլեյնը, բանջարանոցային կրպակում վաճառականներ էին։
Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Դոկտորական աստիճանն ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Փենսիլվանիայի և Օքսֆորդի համալսարանների պրոֆեսոր, աշխատել է Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյում (1948-1950), Օքսֆորդի վիճակագրության ինստիտուտում (1954-1958), Բրուկինգի ինստիտուտում (1963-1972), Երուսաղեմի հրեական՝ Ֆալկի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում՝ պատվավոր հրավիրված պրոֆեսոր։
1960 թվականին եղել է Էկոնոմետրիկ միության, 1977 թվականին՝ Ամերիկայի տնտեսագիտական ասոցիացիայի, 1989-1990 թվականներին՝ Միջազգային տնտեսագիտական ատլանտյան միության նախագահը։
Պարգևատրվել է Ջ․ Կլարկի (1959) և Վ․ Լեոնտևի անվան շքանշանների՝ տնտեսագիտության մեջ ունեցած մեծ ավանդի համար։
Կինը (երկրորդ ամուսնություն, 1947)՝ Սոնիա Ադելսոն, 4 երեխա՝ Հաննա (ծագումնաբան), Ռեբեկա (ուսուցչուհի), Ռեյչել (խմբագիր) և Ջոնաթան (ծրագրավորող)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.