խորհրդային գրող From Wikipedia, the free encyclopedia
Լյուսյա Ալեքսանդրի Արղության (նաև՝ Արգուտինսկայա, հուլիսի 3 (15), 1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 21, 1958[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]), հայազգի խորհրդային գրող։ Խորհրդային առաջին կին զինթղթակիցը։
Լյուսյա Արգուտինսկայա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3 (15), 1897[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Վախճանվել է | օգոստոսի 21, 1958[1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3] |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Լյուսյա Արգուտինսկայա Վիքիդարանում |
Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, քաղաքացիական կռիվներին, ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական («ձմեռային պատերազմ», 1939-1940) և խորհրդա-գերմանական պատերազմներին (1941—1945)։ Առաջին գործերից են «Ջրապտույտում» (1928) վիպակը և «Մեծ գրքի էջը» (1930) վեպը։ «Հրե ճամփա» (1932) և «Տատյանա Սոլոմախա» (1937) գրքերում պատկերել է 11-րդ բանակի մարտական ուղին։ «Մեծ սրտի մարդիկ» (1942), «Ցասման բոց» (1943), «Արյունոտ հոդը» (1943) երկերում նկարագրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտերը[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.