Լյաոնին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լյաոնին, նահանգ Չինաստանի հյուսիս-արևելքում։ Սահմանակից է Հյուսիսային Կորեային (ԿԺԴՀ), հարավում ողողվում է Դեղին ծովով։ Տարածությունը 230 հազար կմ2 է, բնակչությունը՝ ▼42 591 407 մարդ (նոյեմբերի 1, 2020)[2][3], վարչական կենտրոնը՝ Շենյան։ Խոշոր բնակավայրերից է նաև Դալյան քաղաքը։ Ընդգրկում է Սունլյաո հարթավայրի մի մասը, Մանջուրա-Կորեական և Ժեխե լեռների ճյուղավորությունները։ Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ամառով, ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Խոշոր գետը Լյաոհեն է։ Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Լյաոնին Չինաստանի արդյունաբերական կարևոր շրջանն է։ Տալիս է երկրում արդյունահանվող քարածխի, երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի, հատիկաընդավորների, բամբակի, կանեփի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը։ Զարգացած են նաև պտղաբուծությունը, շերամապահությունն ու ձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Լյույդան, Ինկոուն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Երկիր | Չինաստան |
---|---|
Կարգավիճակ | Չինաստանի պրովինցիա |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Շենյան |
Ամենաբարձր կետ | Mount Huabozi? |
Օրենսդրական մարմին | Liaoning Provincial People's Congress?[1] |
Բնակչություն | ▼42 591 407 մարդ (նոյեմբերի 1, 2020)[2] |
Տարածք | 145 900 կմ² |
Հիմնադրված է | 1907 թ. |
Սահմանակցում է | Հեբեյ, Ներքին Մոնղոլիա և Գիրին |
Ժամային գոտի | UTC+8 |
Հապավում | Ляонин, 辽宁, LN և 辽 |
Փոխարինեց | Liaodong? |
ISO 3166-2 կոդ | CN-LN |
ln.gov.cn | |
Նահանգի անվանումը, չինարենից թարգմանած, նշանակում է «ոսկե եռանկյունի»[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.