From Wikipedia, the free encyclopedia
Լիվնո, Լիևնո (սերբախորվաթ․՝ Ливно/Livno, Лијевно/Lijevno, հին անվանումը՝ Հլիվնո), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի արևմտյան մասում։ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության 10-րդ կանտոնի և համանուն համայնքի վարչական կենտրոնը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լիվնո | |||||
բոս․՝ Livno սերբ.՝ Ливно խորվ.՝ Livno | |||||
| |||||
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Համայնք | Լիվնո | ||||
Առաջին հիշատակում | 892 | ||||
ԲԾՄ | 750 մ | ||||
Խոսվող լեզուներ | բոսիներեն | ||||
Բնակչություն | 10 080 մարդ (1991) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ (38,68 %)
խորվաթներ (34,76 %) սերբեր (15,44 %) հարավսլավներ (9,38 %) | ||||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, ուղղափառներ, կաթոլիկներ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 80101 | ||||
Պաշտոնական կայք | livno.ba | ||||
| |||||
Ըստ 1991 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմել է 10 080 մարդ։ Գտնվում է Մոստարից 127 կմ, Սարաևոյից 212 կմ, Բանյա Լուկայից 167 կմ և Սպլիտից 96 կմ հեռավորության վրա։
Լիվնոն առաջին անգամ հիշատակվել է իշխան Մունցիմիրի փաստաթղթում 892 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ավելի ուշ՝ 949 թվականին, քաղաքը հիշատակվել է Կոստանդին Ծիրանածինի «Կայսրության կառավարման մասին» տրակտատում։
1326 թվականից Լիվնոն համարվել է Բոսնիական թագավորության մի մասնիկը, որը 1463 թվականին գրավվել է թուրքերի կողմից։ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո, որը տևել է ավելի քան 400 տարի, քաղաքում կառուցվել են արևելյան ճարտարապետության շատ հուշակոթողներ։
Բեռլինի կոնգրեսի որոշմամբ ամբողջ Բոսնիա և Հերցեգովինան օկուպացվել է Ավստրո-Հունգարիայի կողմից։ 1918 թվականին կայսրության տապալումից հետո քաղաքը դարձել է սերբերի, խորվաթների և սլովենցիների թագավորության մի մասնիկը, որը 1929 թվականին անվանափոխվել է Հարավսլավիայի Թագավորության։ Պատերազմից հետո Լիվնոն նորից դարձել է Հարավսլավիայի մի մասը, իսկ վերջինիս կազմալուծումից հետո ընդգրկվել է Բոսնիա և Հերցեգովինայի կազմում։
Լիվնո համայնքի բնակչությունը 1971-1991 թվականներին՝
Մարդահամարի թվական | Ընդամենը | Սերբեր | Բոսնիացիներ | Խորվաթներ | Հարավսլավներ | Այլազգիներ |
---|---|---|---|---|---|---|
1991 | 40 600 | 3 913 (9,63 %) | 5 793 (14,26 %) | 29 324 (72,22 %) | 1 125 (2,77 %) | 445 (1,09 %) |
1981 | 40 438 | 3 898 (9,63 %) | 4 418 (10,92 %) | 28 918 (71,51 %) | 2 657 (6,57 %) | 547 (1,35 %) |
1971 | 42 118 | 4 791 (11,37 %) | 5 087 (12,07 %) | 31 657 (75,16 %) | 434 (1,03 %) | 149 (0,35 %) |
2007 թվականի մարդահամրի տվյալների համաձայն՝ համայնքի բնակչությունը կազմել է 32 354 մարդ[1]։
2007 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքում ապրել են 10 080 մարդ, որոնցից 3 899 եղել են բոսնիացիներ (38,68 %), 3 504-ը՝ խորվաթներ (34,76 %), 1 556-ը՝ սերբեր (15,43 %), իսկ 946-ը՝ հարավսլավներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.