Լինդա Եվանգելիստա
From Wikipedia, the free encyclopedia
Լինդա Եվանգելիստա (մայիսի 10, 1965(1965-05-10)[1][2][3], Սենթ Քաթարինս, Regional Municipality of Niagara, Օնտարիո, Կանադա), կանադացի մոդել։ Նա մոդելային աշխարհում կայացած է և ունի իր մեծ ազդեցությունը դրա վրա[5]։ Հայտնվել է ավելի քան 700 ամսագրերի շապիկներին։ Նա եղել է լուսանկարիչ Ստիվեն Մեիսելի մուսան[6]։ Հայտնի է Եվանգելիստայի հայտնի խոսքը․ «Մենք չենք արթնանում 10,000 դոլարից պակաս վաստակելու համար»։ Նա սահմանել է ռեկորդ իտալական Vogue ամսագրում, որոնք բոլորն էլ լուսանկարվել է Մեիսելի կողմից։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լինդա Եվանգելիստա անգլ.՝ Linda Evangelista | |
---|---|
![]() Եվանգելիստան 2004 թվականին | |
Ծնվել է | մայիսի 10, 1965(1965-05-10)[1][2][3] (58 տարեկան) |
Ծննդավայր | Օնտարիո, Սենթ Քաթարինս, ![]() |
Քաղաքացիություն | կանադացի |
Կրթություն | Denis Morris Catholic High School? |
Մասնագիտություն | մոդել |
Գործունեություն | 1984–1998 2001–ներկա |
Ծնողներ | հայր՝ Tom Evangelista?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | 1 |
![]() |
Նորաձևության աշխարհում նա կոչվում է «քամելեոն»[7]։ Նա ամենահայտնի կանանցից էր ուշ 1980–ականներին և 1990–ականներին և վեց սուպերմոդելներից մեկն էր՝ Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի, Ստեֆանի Սեյմուրի, Քրիստի Տարլինգտոնի և Կլաուդիա Շիֆերի հետ միասնին՝ սուպերմոդելների դարաշրջանի ժամանակ[8]։ 1998 թվականին նա դադարեց իր մոդելային գործունեությունը և միայն երեք տարի անց նորից շարունակեց այն՝ այս անգամ աշխատելով ժամանակ առ ժամանակ։ 2008 թվականին «Fashion File» հեռուստաշոուի հետևորդները Եվանգելիստային անվանեցին «բոլոր ժամանակների մեծագույն մոդել»։