Քրիստի Տարլինգտոն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստի Նիկոլ Տարլինգտոն Բյորնս (հունվարի 2, 1969(1969-01-02)[1][2][3], Walnut Creek, Կալիֆոռնիա), ամերիկացի սուպերմոդել է։ Նա առաջինն էր, ով գովազդեց Քելվին Քլայնի Eternity օծանելիքը 1989 թ.և կրկին 2014 թվականին[4]։ Գովազդել է հայտնի Մեյբիլայն կոսմետիկայի ցանցը։ Եղել է 2013 թվականի Glamour ամսագրի մրցանակաբաշխության տարվա կանանցից մեկը[5], իսկ Time–ը անվանել է նրան 2014 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[6]։ Նա հատկապես ճանաչում ստացավ ուշ 80–ականներին և վաղ 90–ականներին՝ կոչվելով իր ժամանակների վեց սուպերմոդելերից մեկը և բազում դիզայներների ֆավորիտը։ Նա, Նաոմի Քեմփբելը և Լինդա Եվանգելիստան կազմում էին մոդելային եռյակ, կոչված «Trinity (երրորդություն)»՝ իրենց վաստակած ուժի և հանրաճանաչության համար։
Արագ փաստեր Քրիստի Տարլինգտոն անգլ.՝ Christy Turlington, Ծնվել է ...
Քրիստի Տարլինգտոն անգլ.՝ Christy Turlington | |
---|---|
Տարլինգտոնը 2008 թվականին | |
Ծնվել է | հունվարի 2, 1969 |
Ծննդավայր | Ուոլնաթ Կրիկ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆորնիա, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Columbia University Mailman School of Public Health?, Monte Vista High School? և Southwood Middle School? |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Էդվարդ Բյորնս (2003) |
Երեխաներ | 2 |
Կայք | christyturlington.com |
![]() |
Փակել