From Wikipedia, the free encyclopedia
Լիդիա Մարի Հերսթ Շոու (անգլ.՝ Lydia Marie Hearst-Shaw), ավելի հայտնի է որպես Լիդիա Հերսթ (անգլ.՝ Lydia Hearst[1], սեպտեմբերի 19, 1984, Ուիլթոն), ամերիկացի դերասանուհի, մոդել, բլոգեր և «Hearst Corporation»-ի կարողության մի մասի ժառանգորդուհի, որի հիմնադրն իր նախապապ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթն է։
Լիդիա Հերսթ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Ուիլթոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Sacred Heart University? և Wilton High School? |
Մասնագիտություն | մոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Քրիս Հարդվիք |
Ծնողներ | մայր՝ Պատրիսիա Հերսթ |
Lydia Hearst-Shaw Վիքիպահեստում |
Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ուիլթոն Հերստն ընդունվել է Սուրբ Սրտի համալսարան, որտեղ մասնագիտացել է հաղորդակցության և տեխնոլոգիաների բնագավառում, մինչև 2003 թվականի նորաձևության լուսանկարիչ Սթիվեն Մեյզելի կողմից չի բացահայտվել։
2004 թվականի ապրիլին հայտնի լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը Հերսթին նկարահանել է «Vogue Italia» ամսագրի առաջին շապիկին։ Ավելի ուշ մոդելը զարդարել է Իտալիայի, Ֆրանսիայի, Կորեայի, Ճապոնիայի, Լատինական Ամերիկայի և ԱՄՆ-ի անհամար ամսագրերը։ Նա աշխատել է աշխարհի մեծագույն լուսանկարիչների հետ, ինչպիսիք են Սթիվեն Մեյզելը, Պատրիկ Դեմարշելյեն, Էլեն ֆոն Ունվերտը, Մարիո Տեստինոն, Պաոլո Ռովերսին, Ինեզ Վան Լամսվեերդեն ու Վինուդ Մաթադինը, Բեթինա Ռեյմսը, Մարկ Աբրամսը, Պիտեր Լինդբերգը, Թերի Ռիչարդսոնը։
2008 թվականին «Michael Awards»-ում Լիդիան ճանաչվել է տարվա մոդել[2] իսկ նոյեմբերի 12-ին «Madrid Glamour Awards»-ի ժամանակ ստացել է «Լավագույն միջազգային սուպերմոդել» մրցանակը[3]։
Հերստը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, որոնք ցուցադրվել են այնպիսի նորաձեւության տների կողմից, ինչպիսիք են՝ «Շանելը», «Ֆենդին», «Rebecca Taylor»-ը, «Catherine Malandrino»-ը, «Twinkle»-ը, «Nicole Miller»-ը, «Three As Four»-ը և «Jeremy Scott»-ը[4]։
Հերսթը հայտնվել է «Պրադա», «Լուի Վիտոն», «Alexander McQueen», «Bottega Veneta», «Sephora», «L’Oréal Ferria», «DKNY», «MYLA Lingerie», «H&M», «NARS Cosmetics», «ՄԱԿ կոսմետիկա», «Miss Me Jeans», «Moschino Cheap & Chic» ընկերույթունների գովազդային արշավներում[5]։ 2007 թվականին նա հայտնվել է «Puma’s French 77»-ի գովազդում, որը նրան հնարավորություն է տվել նախագծել պայուսակների հավաքածուի շարքը[6]։
2012 թվականի գարնանը «Սվարովսկի» ընկերությունը գործարկել է «Heart Truth» գովազդային արշավը՝ նշանակելով Հերսթին որպես իր դեսպան։ Այս քարոզարշավը համազգային իրազեկում է եղել նպատակ ունենալով բարելավել սրտի առողջությունը, որը հովանավորվել է «National Heart»-ի հովանու ներքո։
Հերսթը կարճ ժամանակ է անցկացրել «Page Six» ոչ երկար ժամանակ գոյություն ունեցող ամսագրում, որը լույս է տեսել «New York Post»-ի կիրակնօրյա համարին կից հավելվածով։ Նա այդ ամսագրի 2007 թվականի սեպտեմբերի 30-ի թողարկման շապիկին է հայտնվել։
Այդ ժամանակից ի վեր նա սկսել է կենսակերպի և նորաձևության մասին բլոգը, որը պարբերաբար թարմացնում է[7]։
Մանուկ հասակում Լիդիան ժամանակ է անցկացրել իր մոր՝ Պատրիսիայի հետ Ջոն Ուոթերսի ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Դա ոգեշնչել է Հերսթին կարիերան սկսել զվարճանքի ոլորտում[8]։
2016 թվականի օգոստոսի 20-ին Հերսթն ամուսնացել է Քրիս Հարդվիքի հետ[9], ում հետ մինչ ամուսնությունը հանդիպել է երկու տարի[10]։
Թվական | Անվանում | Դերեր |
---|---|---|
2004 | Ladies Room | |
2008 | The Last International Playboy | Ստելա[11] |
2008 | Gossip Girl | Ամելյա[12] |
2009 | This Must Be the Place | Լիդիա |
2012 | Amnesia | Միքաելա[13] |
2012 | 2 Jacks | Ալեքսիս[14] |
2013 | Mistresses | Սթորի[15] |
2013 | Delirium | Ջենիֆեր[16] |
2014 | Cabin Fever: Patient Zero | Բրիջեթ[17] |
2014 | Automobile Waltz | Պենելոպա[18] |
2014 | The Barber | Մելիսա[19] |
2014 | Desire | Պենելոպա[20] |
2015 | #Horror | Լիզա |
2015 | Condemned | Թես[21] |
2015 | South of Hell | Շարլոտա Ռոբերտս[22] |
2015 | Stealing Chanel | Շանել[23] |
2015 | The other Kate | Քեյթ |
2015 | Beneath the Leaves | Բետանի |
2016 | Guys Reading Poems | դերասանուհի |
2016 | Two for One | Էմի |
2016 | Intuition | |
2016 | The Downside of Bliss | Բլիս Դերեկ[24] |
2017 | Swing State | Ջուլիյա Դեվիս |
2018 | Between Worlds | Մերի |
2018 | Z Nation | Պանդորա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.