H&M
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
H&M (Hennes & Mauritz), շվեդական ընկերություն, Եվրոպայում հագուստի մեծագույն մանրածախ ցանցը։ Գլխավոր կենտրոնը գտնվում է Ստոկհոլմում։
Remove ads
Պատմություն
1947 թվականին Վեստորոս քաղաքում Էրլինգ Պերսոնի կողմից բացվեց Hennes կանացի հագուստի խանութը[6]։ 1968 թվականին Էրլինգ Պերսոնը ձեռք է բերում ձկնորսների և որսորդների համար Mauritz Widforss խանութը։ Տեսականին համալրվում է տղամարդկանց և երեխաների համար հագուստով։ Հետագայում ընկերության անվանումը փոխում է Hennes & Mauritz-ի[6]։
Սեփականատերեր և ղեկավարություն
Ընկերության խոշորագույն բաժնետերն է H&M-ի տնօրինության խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Պերսոնի ընտանիքը, որին պատկանում է բաժնետոմսերի 37 %-ը։ Գլխավոր ներկայացուցիչը և նախագահը Կարլ Յոհան Պերսոնն է։
Գործունեություն
Ընկերությունը արտադրում և վաճառում է հագուստ։ Բացի հագուստից H&M-ը գնորդներին առաջարկում է ինտերիերի համար տարբեր ապրանքներ (բարձեր, տեքստիլ և այլ)։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 61 երկրներում, ավելի քան 4000 խանութների միջոցով (2016 թվականի դրությամբ)[7]։

|
Աֆրիկա
Ասիա |
Եվրոպա
|
Ամերիկա Օվկիանիա
|
Ընկերությունը ունի մոտավորապես 104 000 աշխատակից։ 2009 թվականի դրությամբ վաճառվել է 118 700 միլիոն կրոնի ապրանք, ներառյալ ԱԱՀ։
Գովազդ
Ինչպես միշտ, H&M-ը գովազդի և խանութների ձևավորման ժամանակ օգտագործում է սպիտակ ֆոնի վրա մոդելների լուսանկարով ազդագրեր։ Գովազդային ընկերություններում հիմնականում գործում են հայտնի մոդելներ, ինչպիսիք են աշուն-ձմեռ 2009 թվականի համար Ալեքսանդրա Պիվովարովան և Էնիկո Միհալիկը[8], իսկ աշուն-ձմեռ 2010-ի համար Ջոն Կորտահարենը[9]։
| Հասարակ, բայց էֆեկտիվ H&M-ի պլակատները (որպես կանոն, սպիտակ ֆոնի վրա ազատ դիրքերում մանեկեններ) դարձել են քաղաքային բնապատկերի սովորական մասը։ - Մարկ Տանգեյտ |
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
