From Wikipedia, the free encyclopedia
Ֆենդի, (իտալ.՝ fɛndi), իտալական նորաձևության շքեղ տուն, որը մարդկանց է ներկայացնում կոշիկներ, մորթով հագուստ, ready-to-wear, կաշվե հագուստ, օծանելիք, ակնոցներ, ժամացույց և աքսեսուարներ։ Ստեղծվել է 1925 թվականին, Հռոմում։ Ֆենդին հայտնի է իր "Baguette", 2jours, Peekaboo կաշվե իրերով կամ Pequin պայուսակներով[1]։
Ֆենդի | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, անշարժ գույքով ընկերություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1925 |
Վայր | Հռոմ, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Մայր ընկերություն | LVMH |
Կայք | fendi.com |
Fendi Վիքիպահեստում |
Ֆենդի նորաձևության տունը բացվեց 1925 թվականին Ադել և Էդուարդո Ֆենդիի կողմից, որպես կաշվի և մորթու խանութ Վիա դել Պլեբիսսիտոյում, Հռոմ[2]։ Սկսած 1945 թվականից 5 քույրեր՝ Պաոլան, Աննան, Ֆռանկան, Կառլան և Ալդան մուտք գործեցին ընկերություն և նորույթներ մտցրին[1]։ 1965 թվականին Կարլ Լագերֆելդը միացավ Ֆենդիին և դարձավ կրեատիվ տնօրեն մորթուց իրերի համար։ 1994 թվականին Աննայի դուստր Սիլվիա Վենտուրինին միացավ ընկերությանը որպես աքսեսուարների և տղամարդկանց հագուստի տնօրեն։ 2001 թվականին Ֆենդին դարձավ նորաձևության շքեղ տուն[3]։
Ֆենդին ավելի քան 2 միլլիոն եվրո է ներդրել Հռոմում Նիկոլա Սալվիի Տրևի շատրվանը վերանորոգելու համար, որը կառուցվել է 18-րդ դարում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.